ԴԱՍ 11. Աշխատավարձ: Պահումների, արձակուրդայինի և նպաստի հաշվարկ: Ձևակերպում և վճարում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 янв 2025

Комментарии • 54

  • @gohargrigoryan1332
    @gohargrigoryan1332 3 года назад

    Բարև Ձեզ,աշխատակիցների արձակուրդ և մայրության նպաստ հաշվելոց հետո փաստաթուղթը հիշել և փակել թույլ չի տալիս,մեկնաբանում է,որ այդ աշխատակցի համար արդեն ձևակերպումներ կան,ինչպե՞ս կարգավորեմ։

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  3 года назад

      Բարև Ձեզ, աշխատավարձի ձևակերպումները պետք է տալ մեկ անգամ` ամսվա վերջում, բոլոր հաշվարկները կատարելուց հետո: Հեռացրեք Աշխատավարձի ձևակերպումները, գրանցեք բոլոր հաշվարկները և վերջում նոր տվեք ձևակերպումները:

    • @gohargrigoryan1332
      @gohargrigoryan1332 3 года назад

      @@ArmenianSoftwareLLC շնորհակալ եմ շատ

  • @taguhihovsepyan7157
    @taguhihovsepyan7157 5 лет назад

    Բարև ձեզ: Հարգելի Անուշ աշխատավարձ ձևակերպելիս, գործատուի կողմից վճարվող դրոշմանիշային վճարի դեբետ դաշտը դատարկ է ցույց տալիս: Ինչպես և որտեղ կարելի է այդ հաշիվը լրացնել և, որ հաշիվն է դա: Շնորհակալություն

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  5 лет назад

      Հարգելի գործընկեր, Գործատուի դրոշմանիշային վճարի ծախսի հաշիվը լրացվում է Դրույթների Աշխատավարձ բաժնից: Լրացվում է ծախսային հաշիվ: Կարևոր է Դրույթում հաշիվը նշելուց հետո, աշխատավարձի հաշվարկի փաստաթղթերը դարձնել սևագիր, ապա նորից գրանցել, որպեսզի կատարված փոփոխությունն ազդի ձևակերպումների վրա:

  • @zhoraharutyunyan3696
    @zhoraharutyunyan3696 2 года назад +1

    Ինձ կհուշեք, ինչպես տեսնեմ թե աշխատակիցը որքան արձակուրդային օրեր ունի կուտակած ընդունվելու պահից մինչ այսօր

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  2 года назад

      Հարգելի գործընկեր, կարող եք օգտվել Հաշվարկային տվյալներ հաշվետվությունից: Այն կանչելիս ընդլայնված դրոշակը դնելով, և արձակուրդային հաշվարկները ֆիլտրելով, փաստացի օրեր սյան մեջ կտեսնեք արձակուրդ գնացած օրերի թիվը, հանելով ընդհանուր օրերի թվից, կստանաք արձակուրդի հասանելի օրերը: Իսկ օրերի ավտոմատ հաշվարկի համար առաջարկում ենք դիտարկել ՀԾ Աշխատավարձ և Կադրեր համակարգը:

    • @zhoraharutyunyan3696
      @zhoraharutyunyan3696 2 года назад

      @@ArmenianSoftwareLLC ընդհանուրը պիտի ինքնուրույն հաշվեմ, իսկ ՀԾ Աշխատավարձ և Կադրեր համակարգը չունի ցուցադրական տարբերակ։

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  2 года назад

      @@zhoraharutyunyan3696 Այո, ՀԾ Աշխատավարձ և Կադրեր համակարգը ցուցադրական տարբերակ չունի

  • @HasmikBadalyan-r9o
    @HasmikBadalyan-r9o Год назад

    Բարև Ձեզ, եթե ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող, ինչպես ենք գրանցում և ցույց տալիս աշխատավարձի ցուցակում և ինչպես ենք ցույց տալից նրա համար վճարվող 3000 դրամը:Շնորհակալություն

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  Год назад +1

      Բարև Ձեզ, ՀԾ-Հաշվապահ համակարգում մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հնարավորություն չկա։ Ամեն ամսյա 3․000 դրամն անհրաժեշտ է գրանցել Հիշարար օրդեր փաստաթղթով։

  • @hasmikmkhitaryan2086
    @hasmikmkhitaryan2086 4 года назад

    Բարև Ձեզ։ Հիմնական միջոցները մուտք անելիս, եթե ՀՄ-ն հին է և վճարում չեմ կարող ձևակերպել, ինչպես լրացնեմ մուտքը, որ կրեդիտորական պարտք չառաջանա։

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      Հարգելի Հասմիկ, եթե ձեր մոտ ներդրումային փուլն է, այսինքն` նոր եք ծրագիր մուտք անում ՀՄ-ները, ձևակերպում չեք տալիս: Հաշիվների սինթետիկ մնացորդներն էլ պետք է մուտք անել Հաշվապահություն ենթահամակարգի Հաշիվների սկզբնական մնացորդներից:

    • @hasmikmkhitaryan2086
      @hasmikmkhitaryan2086 4 года назад

      Armenian Software իսկ ինչպես մաշվածք հաշվեմ, եթե ձևակերպում չկա

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      @@hasmikmkhitaryan2086 Մաշվածքի հաշվարկը կատարվում է անալիտիկ տվյալների հիման վրա, ձևակերպումներից կախված չի: Կարող եք դիտել Դաս 13-ը և 14-ը, որտեղ ցույց են տրվում ինչպես մուտք անել մնացորդներ և մաշվածքի հաշվարկ անել:

  • @SusanNavasardyan
    @SusanNavasardyan 9 месяцев назад

    Բարև Ձեզ հարգելի Անուշ, խնդրում եմ ասել, ինչպես ստեղծել չօգտագործված արձակուրդների պահուստ

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  9 месяцев назад

      Բարև Ձեզ, ՀԾ-Հաշվապահ համակարգում հնարավոր է չօգտագործված արձակուրդների պահուստ ստեղծել միայն սինթետիկ մակարդակով, այսինքն՝ կարող եք պահուստի չափով հիշարար օրդեր փաստաթղթի միջոցով ձևակերպումներ տալ։ Իսկ անալիտիկան ըստ աշխատակիցների պետք է վարեք excel-ով։ Եթե անհրաժեշտ է ամբողջը ավտոմատացնել, ապա պետք է դիտարկեք ՀԾ-Ձեռնարկություն համակարգը։ Մանրամասների համար զանգահարեք 060690000։

  • @taguhihovsepyan7157
    @taguhihovsepyan7157 5 лет назад

    Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, մարտ ամսվա աշխատավարձ եմ ձևակերպում: Աշխատակիցը տվյալ ամսում ունի պարգևավճար, խնդրում եմ օգնել ինձ հասկանալ, ինչպես ձևակերպել պարգևավճարը: Շնորհակալություն:

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  5 лет назад +1

      Բարև Ձեզ,
      Աշխատավարձ համակարգի հավելումներ տեղեկատուում ավելացրեք նոր հավելում` պարգևավճար անունով: Տաբելի կոդը դատարկ թողեք: Այնուհետև Ավտոհավելում/պահում փաստաթղթի միջոցով ընտրեք պարգևավճար անունով հավելումը, աշխատակցին և նշեք գումարը:

    • @taguhihovsepyan7157
      @taguhihovsepyan7157 5 лет назад

      @@ArmenianSoftwareLLC Շնորհակալություն

  • @svetlanam6201
    @svetlanam6201 4 года назад

    Բարև Ձեզ, կներեք,որ խնդրեմ կասեք ինչպես պետք է հաշվարկվի ուսուցչական անձնակազմի ամենամյա արձակուրդը,որոնք աշխատում են ժամավճարով

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад +1

      Բարև Ձեզ, Արձակուրդայինի հաշվարկ փաստաթղթով կարող եք հաշվարկել ինչպես հաստիքավճարով, այնպես էլ ժամավճարային հիմունքով աշխատող անձնակազմի արձակուրդայինը: Հաշվարկի ժամանակ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 69-00-00 ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկման բաժին:

  • @hripsimearaqelyan9659
    @hripsimearaqelyan9659 4 года назад

    Barev dzez, hima aylevs chi gorcum cragri cucadrakan tarberaky?

  • @lilitghalakchyan8934
    @lilitghalakchyan8934 5 лет назад

    Hargelis xbdrum em arcaganqel, ashxatakcic droshmanshajin vchary 1000 i pixaren pahum e 3000 incoes varvel?

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  5 лет назад

      Հարգելի Լիլիթ, միակ դեպքը, երբ համակարգը աշխատակցից պահում է 3000 դրամ դրաշմանիշային վճար, առաջանում է 3 ամսվա բաժին ընկած արձակուրդի դեպքում:

  • @svetlanam6201
    @svetlanam6201 4 года назад

    Բարև Ձեզ, որ խնդրեմ կարող եք Ասել,ինչպես պետք է տալ արձակուրդայինի և մայրություն նպաստի ձևակերպումները՞

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      Բարև Ձեզ, եթե ծրագրում արձակուրդայինի և մայրության նպաստների հաշվարկը կատարել եք, Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը գրանցելուց ձևակերպումները ավտոմատ կբերի:

    • @svetlanam6201
      @svetlanam6201 4 года назад

      @@ArmenianSoftwareLLC այսինքն հաշվարկը կատարելուց հետո տալիս ենք աշխատավարձի ձևակերպումներ՞, այդ ամսվա աշխատվարձի ձևակերպքւմներից բացի իրենց ձևակերպումներն էլ կբերի՞

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      @@svetlanam6201 այո, այդ ամսում հաշվարկված բոլոր տիպի հաշվարկների ձևակերպումները կբերի

    • @svetlanam6201
      @svetlanam6201 4 года назад

      @@ArmenianSoftwareLLC շնորհակալ եմ շատ, կներեք ևս մի հարց ունեմ, աշխատավարձի հավելում պահումը կատարելուց հետո, հարկերը,կուտակայինը,և այլ վճարները չի պահում ավտոմատ կերպով, ինչպես կարող եմ անել որ պահումները մի անգամից կատարի՞

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      @@svetlanam6201 Կարող եք ստուգել Տեղեկատուներ Հավելումներում այդ հավելման վրա հարկերի դրոշակների միացված են թե ոչ, մեկ էլ Դրույթների Աշխատավարձ էջում միացրեք Հաշվարկել աշխատավարձը անմիջապես դրոշակը: Այլ հարցերի դեպքում էլ զանգահարեք 060 69-00-00

  • @HasmikBadalyan-r9o
    @HasmikBadalyan-r9o Год назад

    Անուշ ջան իսկ ձևակերպումները ամեն աշխատողի համար առանձին-առանձին ենք անելու՞:

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  Год назад +1

      Բարև Ձեզ, ձևակերպումները կարելի է տալ խմբային եղանակով բոլոր աշխատակիցների համար։ Ձևակերպումները տրվում են, երբ այդ ամսվա բոլոր հաշվարկները կատարվել են։

  • @taguhihovsepyan7157
    @taguhihovsepyan7157 5 лет назад

    Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հասկանալ, աշխատավարձի ձևակերպամ ժամանակ, ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակից, ինչպես ներառել պարտադիր կուտակայինի գումարը աշխատավարձի ցուցակում: Շնորհակալություն:

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  5 лет назад

      Բարև Ձեզ,
      Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար կազմակերպության կողմից վճարվող կուտակային կենսաթոշակի գումարը Աշխատավարձ ենթահամակարգում չի արտացոլվում: Կարող եք յուրաքանչյուր ամսվա վերջում Հիշարար Օրդեր փաստաթղթով պարզապես ձևակերպել 3000 դրամները:

  • @armenhakobyan7528
    @armenhakobyan7528 6 лет назад

    barev dzez.inchpes nerbernel ays cragir@?

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  6 лет назад

      Համակարգի ցուցադրական տարբերակը կարող եք բեռնել հետևյալ հղումով www.armsoft.am/data/demos/as_accountant7_demo_setup.zip

    • @armenhakobyan7528
      @armenhakobyan7528 6 лет назад

      shnorhakalutyun

  • @geghecikaleqsanyan23
    @geghecikaleqsanyan23 4 года назад

    Բարև ձեզ։ Սիրելի Անուշ խնդրում եմ օգնել , ինչպես վարվել.
    Կատարվել է հունիս ամսվա "Աշխատավարձի ձևակերպում," վճարվել է հարկերը, 5251 հաշվով երևում է աշխատակիցների պարտքը հունիս ամսվա գումարի չափով։ ""Վճարումներ հաշվարկային հաշվից " կատարելու համար աշխատակիցների ցուցակը ծրագիրը չի բերում , եթե նույնիսկ տալիս եմ ""լրացնել""։
    Այսինքն աշխատավսրձ չեմ կարող վճարել։

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад +1

      Բարև Ձեզ, առաջին հերթին կարող եք ստուգել հաշվարկի ամսաթիվը հունիս է նշված թե ոչ կամ կարող է արդեն վճարումը արվել է, կարող եք փաստաթղթերի մատյանով ստուգել։ Ընդլայնված հաշվետվությունում ստուգեք Առձեռն սյուն կա թե ոչ։ Եթե չստացվի, զանգահարեք 060 69-00-00 միասին նայենք։

  • @АлинаАрутюнян-д2л
    @АлинаАрутюнян-д2л 4 года назад

    Բարև Ձեզ, արձակուրդայինը հաշվարկելու համար համակարգը պահանջում է որպեսզի միջին աշխատավարձը պակաս չլինի նվազագույն աշխատավարձի (91 275) գումարից, բայց աշխատողը աշխատում է 0.5 դրույքով: Ինչ կարող եմ անել, որ համակարգը թույլատրի մուտքագրել 0.5 դրույքին համապատասխան միջին աշխատավարձի գումար:

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад +1

      Բարև Ձեզ, նշենք, որ աշխատանքային օրենսգիրքը կես դրույք հասկացություն չունի, բայց, ամեն դեպքում, եթե ուզում եք նվազագույնից ցածրով հաշվարկել, ապա պետք է մտնեք Աշխատավարձ ենթահամակարգի տեղեկատուներից Նվազագույն աշխատավարձեր, այնտեղից համապատասխան տողը խմգաբրեք, գումարը նվազեցնեք ու հաշվարկեք: Չմոռանաք հաշվարկից հետո Նվազագույն աշխատավարձի գումարը վերականգնել, որպեսզի, օրինակ, նպաստ հաշվարկելուց առավելագույն շեմերը ճիշտ համեմատի:

    • @АлинаАрутюнян-д2л
      @АлинаАрутюнян-д2л 4 года назад

      @@ArmenianSoftwareLLC Իսկ ինչ կարող եմ անել, որպեսզի արհմիության անդամավճարները պահվի նաև արձակուրդայինից

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      @@АлинаАрутюнян-д2л Պետք է մտնել Աշխատավարձ ենթահամակարգի Տեղեկատուներից Համակարգային հավելում/պահումներ, խմբագրել 941 և 942 կոդերով հավելումները, և ակտիվացնել Արհմիութենական անդամավճարը պահվում է դրոշակը

    • @АлинаАрутюнян-д2л
      @АлинаАрутюнян-д2л 4 года назад

      @@ArmenianSoftwareLLC Շատ շնորհակալություն

  • @ՏաշիրիՄշակույթիԿենտրոն

    բարև ձեզ, կներեք իսկ եթե կազմակերպությունը առձեռն չի վճարում, այդ դաշտը կարելի է՞ հեռացնել

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад

      Բարև ձեզ, առձեռն վճարումները անում եք Վճարումներ փաստաթղթով, բանկային փոխանցումները` Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթով: Որ դաշտի մասին է հարցը?

  • @haykrossonero5425
    @haykrossonero5425 4 года назад

    Բարև Ձեզ:Խնդրում եմ` ասեք`ինչու՞ են Ձեզ մոտ որոշ գոռծառնությունների թղթակցությունները տրվում կարծես ոչ համարժեք հաշիվներով:Օրինակ` այս հոլովակում ընդհանուր աշխատավարձի ձևակերպման ժամանակ տրվել է 525.1,այլ ոչ 527.1,իսկ աշխատավարձի ծախսագրումը 711.201,այլ ոչ 713.1 հաշիվներով: Կանխավ շնորհակալություն:
    Վճարումը կատարվում է հաշվարկային հաշվից,որն է`252,իսկ այս հոլովակում 253.1,որն էլ իր հերթին արտարժութային հաշիվն է:

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  4 года назад +1

      Բարև Ձեզ։ Հոլովակներում օրինակը հանրային ոլորտի է (պետական կազմակերպություններ), որի հաշվային պլանը տարբերվում է բիզնես ոլորտի հաշվային պլանից։ Ծրագիրը նույնն է 2 ոլորտների համար, բայց կան որոշակի ոլորտային տարբերություններ, որոնցից է, օրինակ՝ հաշվային պլանը։ Շատ ճիշտ եք նկատել հաշիվների համապատասխանությունը (525-527 և այլն)։ Որպես բիզնես ոլորտի հաշվապահ դուք առաջնորդվեք այդ բնագավառի հաշվային պլանով, Ձեզ մոտ տեղադրված բիզնես ոլորտի ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն էլ ավտոմատ կառաջարկի Ձեզ ծանոթ հաշիվները։

    • @haykrossonero5425
      @haykrossonero5425 4 года назад

      @@ArmenianSoftwareLLC Շնորհակալ եմ

  • @Lilitgoga
    @Lilitgoga 5 лет назад

    Սիրելի Անուշ, Ալիմենտի պահման դեպքում 5299 ինձ մոտ չկա, այդ դեպքում ինչ կարող եմ անել?

    • @ArmenianSoftwareLLC
      @ArmenianSoftwareLLC  5 лет назад

      Դասընթացը նկարահանված է հանրային հատվածի (պետության կողմից ֆինանսավորվող) կազմակերպության օրինակի վրա: Ձեզ մոտ հավանաբար տեղադրված է ՀԾ-Հաշվապահի բիզնես ոլորտի տարբերակը:
      Զանգահարեք 060 690000 համարով և մենք կօգնեք տեղադրել անհրաժեշտ տարբերակը: