Թովմաս Պողոսյան - Քեռի (աշուղ Միջազ)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2024
  • Մենք facebook-ում - / sayatnovaculturalunion
    Մեր կայքը - sayat-nova.org
    Աշուղ Միջազի «Քեռի» երգն է՝ նվիրված XIX դարի վերջին և XX դարի սկզբին հայ ազգային ազատագրական պայքարի նշանավոր ղեկավարներից մեկի՝ Արշակ Գավաֆյանի հիշատակին, որը ժողովրդի շրջանում հայտնի էր Քեռի մականվամբ: Կատարում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Ալթունյան: Մենակատար՝ Թովմաս Պողոսյան:
    Արշակ Գավաֆյանը ծնվել է 1858 թվականին Կարինում (Էրզրում): Նա 1882 թվականին ընդգրկվել է Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության շարքերը, որից հետո մասնակցել է Արևմտյան Հայաստանում բռնկված ազգային ազատագրական պայքարին՝ թուրքական հրոսակների հարձակումներից պաշտպանելով հայությանն ու հոգևոր հայրերին:
    Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քեռին ղեկավարել է հայկական 4-րդ կամավորական գունդը՝ մասնակցելով 1915 թվականի Սարիղամիշի ճակատամարտին։ 1916 թվականի մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ։ Նա կարողանում է հնարամիտ ձևով իր ջոկատը դուրս բերել շրջափակումից, սակայն ինքն ընկնում է մարտում։
    Երգի խոսքերը՝
    Չորրորդ գնդի հրամանատար, քաջ Քեռի,
    Ինքդ արի և գործերդ միշտ բարի,
    Սրտաճմլիկ լուրդ առինք ցավալի,
    Քաջանց քաջը հերոս, Քեռի պանծալի:
    Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
    Մեր սրտերում անբուժելի վերք բացեց,
    Միթե չար գնդակը քեզի որոնեց,
    Գաղափարդ և հույսերդ խորտակեց:
    Թող լռեն սոխակներն, էլ չծլվլան,
    Սլացեք կռունկներ դեպի Հայաստան,
    Լուր տարածեցեք դուք համայն հայության,
    Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման:
    Դու ամեն տեղ վազում էիր օգնության,
    Քեզ ազդում չէր ոչ սուր, ոչ թուր, ոչ գնդակ,
    Ամենքին անխտիր էիր դու պաշտպան,
    Կոչմանդ արժանի հերոս Քեռի Խան:
    Մահդ դաշնակցության մեծ ցավ պատճառեց,
    Եվ ընտանիքդ ալ սիրտը խոցոտվեց,
    Համարյա թէ ամբողջ Կովկասը ցնցվեց,
    Քեզ համար շատ մարդիկ լացին ողբացին:
    Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
    Թշնամու զորքերն էին բյուր հզարավոր,
    Տասնիննը, տասնվեց, մայիս տասնհինգին,
    Հայոց առյուծ ընկավ վրեժը կրծքին:
    Մի լռեք սոխակներ, դեհ ծլվլացեք,
    Սլացեք կռունկներ դեպի Թուրքիստան,
    Լուր տարածեցեք դուք համայն Թուրքեստան,
    Հայոց դաշնակցությունն իջել է մեյդան:

Комментарии • 3

  • @moses1_1
    @moses1_1 2 года назад +2

    shat lavna

  • @haykhakobyan8062
    @haykhakobyan8062 2 года назад +3

    Տխուր, բայց հրաշք երգ ա

  • @user-ip7hj6rg7u
    @user-ip7hj6rg7u 2 года назад +1

    Хороший 👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲