Mher Arshakyan Mahvan Masin Մ.Արշակյան Մահվան մասին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 дек 2024

Комментарии • 18

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 4 года назад +17

    🥰👏👏👏🤝🤝🤝և ձեր ձայնն է անզուգական և ձեր ընթերցած նյութն է հուզող ։ Բրավո

  • @r.58
    @r.58 4 года назад +10

    Շնորհկալություն անասելի Բաբկեն Չոբանյան։🙏🙏🙏

  • @tatevikmartirosyan7698
    @tatevikmartirosyan7698 4 года назад +7

    Մհեր ու Բաբկեն...Աննման համադրություն է։💜💜

  • @ԱրսենՍարգսյան-ե9ռ
    @ԱրսենՍարգսյան-ե9ռ 4 года назад +10

    Հայ ազգի պարծանք՝ Բաբկեն Չոբանյան, խոնարվում եմ Ձեր առջև։

  • @lidaarmenyan6246
    @lidaarmenyan6246 4 года назад +10

    Շուտ֊շուտ կարդացեք ❤ հատկապես Հուսիկ Արա, Մհեր Արշակյան

  • @army8126
    @army8126 4 года назад +5

    Ինչու եք այդքան լավը?Մարդ ինչպես կարող է այսքան տաղանդավոր լինել։Շարունակեք ձեզ սիրով միշտ լսում են։😘😘😘

  • @slavikmikoyan9639
    @slavikmikoyan9639 3 года назад +4

    Հզոր է հայոց լեզուն, հզոր է Ձեր ձայնը...

  • @ԱնիՂումաշ
    @ԱնիՂումաշ 4 года назад +11

    Միակ ձայնը որ ինձ հուզում է... անվերջ կարելի է լսել ...

  • @xcho377
    @xcho377 4 года назад +3

    շատ լավն ա

  • @annaisrayelyan8252
    @annaisrayelyan8252 3 года назад

    անասելի, աննկարագրելի սիրուն

  • @fairyfoufrou
    @fairyfoufrou 4 года назад +3

    Words Worth Billions!!!!!!
    ♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️

  • @merypetrosyan888
    @merypetrosyan888 4 года назад +12

    Ես ուզում եմ գրել մահվան մասին:
    Այն մասին, որ ոչ մի ժպիտ երբեք չի կրկնվում, մի վախեցեք լինել անկրկնելի:
    Այն մասին, որ դուք ամեն օր ավելացնում եք երջանիկ լինելու անհնարինության լուծը սոսկ այն մտքով, որ կյանքը ձեզ հետ չի խոսում: Դա ճիշտ չէ: Ճիշտ է այն, որ դուք մտնում եք հանգամանքների տակ և սպասում երջանկության: Դուք հանգամանքների լծկամն եք: Դուք հանգամանքներն եք քարշ տալիս ամբողջ կյանքում:
    Այն մասին, որ աշխարհը տարածություն է ոչ թե այն բանի համար, որ ձեզ մոտենան, այլ որ հեռանան ձեզանից: Մեր էությունը հեռանալն է՝ սիրուց, ծնողներից, ընկերներից, որոնց փոխարինում են նպատակները: Մարդիկ իրենց սիրտը վերցնում են սիրելիներից ու հանձնում նպատակներին: Ձեզ մոտ կմնա միայն նա, որի մոտ կթողնեք ձեր սիրտը, նույնիսկ եթե նա ուղղակի չկա:
    Այն մասին, որ բաբախում է միայն այն սիրտը, որի մասին մոռացել եք ուրիշի մոտ թողնելուց հետո:
    Այն մասին, որ դուք չգիտեք ձեր աչքերը, դրանք տեսադաշտ ունենալու համար չեն: Դրանք այն բանի համար են, որ տեսադաշտը չիշխի ձեզ վրա և չստրկացնի ձեր երևակայությունը:
    Այն մասին, որ դուք միշտ մեծամասնություն եք, քանի դեռ մենակ եք: Ամենուր եք դուք փնտրելու ձեր մեծամասնությունը, բայց դրա համար ձեզ մարդիկ պետք չեն, ձեզ պետք են ձեր մենակության այլ հասցեները ուրիշների մեջ: Եթե դուք կարողանայիք ընդգրկել ճշմարտությունը, ձեր իսկ համար կդադարեիք լինել մեծամասնություն: Ճշմարտությունն այն է, որ դուք չափազանց շատ ուրիշներ ունեք ձեր մեջ, որոնց կարող եք պետք գալ:
    Այն մասին, որ դուք կյանքի մասին ոչինչ չգիտեք, ձեր կյանքը երբեք չի ավարտվում, երբեք, երբեք, երբեք: Դուք եք դադարում ապրել, իսկ դրանք նույնը չեն: Կյանքը միակն է ձեր և իր անհամատեղելիությամբ, որովհետև ապրելը կյանքի այլընտրանքն է: Մի ապրեք կյանքի հաշվին, ապրեք նրա հետ, նրանով:
    Այն մասին, որ համընդհանուր ճշմարտությունները զզվացնում են, ինչպես սիրելի մարդը, որն այլևս ոչինչ չունի տալու:
    Այն մասին, որ սիրո մասին գրում են, երբ ուզում են ազատագրվել սիրուց, Աստծո մասին գրում են, երբ ուզում են գտնել Նրան:
    Այն մասին, որ հաճախ ձեր փրկությունն է, որ նրանք, որոնց սիրում եք, չգիտեն իրենց իրական գինը:
    Այն մասին, որ դուք հաճախ չեք տարբերում սերը և սեքսը՝ սեքսի ժամանակ մարդիկ բավարարում են իրենց, սիրո ժամանակ՝ միմյանց:
    Այն մասին, որ դուք պետք է սովորեք անձեռնմխելի պահել որոշ գաղտնիքներ, որոնք շատ փոքր են թվում ամենամեծ սիրո առաջ: Գաղտնիքներն այն հենակներն են, որոնք ձեզ օգնում են քայլել, երբ սերը կտրում է ձեր ոտքերը: Որոշ գաղտնիքներ ձեզ պահում են ամբողջական, երբ դուք ձեզանից այլևս ոչինչ չեք ներկայացնում:
    Այն մասին, որ բառերը ծուղակ են ամենակարևորն ասելու մտքի մեջ: Դուք չափազանց շատ եք դիմացինի վրա լցնում բառեր, որոնք առանց ձեզ էլ ասված են: Ամենաիսկական բառերը ոչ ոք չի ասում: Իսկական բառերն ասելու համար չեն, այլ՝ իմաստավորելու:
    Այն մասին, որ դուք դադարել եք սխրանք գործել հենց այնպես և ուզում եք հերոս լինել: Եթե դուք իմանայիք, թե ինչ է սխրանքը, կդադարեիք փնտրել հերոսությունը: Սխրանքի համար դուք գերազանց գիտեք այն գինը, որը կարող եք վճարել: Սխրանքի համար անհրաժեշտ է մի սիրտ, որի հասցեն աշխարհի բոլոր հոգիներում է: Հերոս կարելի է լինել նույնիսկ առանց գլխի:
    Այն մասին, որ դուք վատ գիտեք ձեր մարմինը: Ցանկացած հիվանդություն գտնում է մի մարմին, որտեղ առողջությունն անելիք չունի:
    Ես ուզում էի գրել մահվան մասին:

    • @s.hovhannisyan694
      @s.hovhannisyan694 4 года назад

      Մեր էությունը հեռանալն է... հզոր մտքեր + հզոր ձայն։💞💓💞

  • @arminesagheyan4190
    @arminesagheyan4190 2 года назад +1

    Աննկրկնլի Մհեր Արշակյան…

  • @janeostin2257
    @janeostin2257 4 года назад +1

    👏👏👏

  • @susikvarosyan155
    @susikvarosyan155 4 года назад +1

  • @ԳագիկՎարդանյան-խ7չ
    @ԳագիկՎարդանյան-խ7չ 6 месяцев назад

    Այն մասին…

  • @armeniancriminal94
    @armeniancriminal94 2 года назад

    Mah@ karot e !