Սաղմոս 20/ Saghmosner/ PSALMS

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 13 сен 2024
  • Կարդաց /Սարգիս Նաջարյան
    Երաժշտություն/ Կատուներ
    Սաղմոս 20
    ԹԱԳԱՒՈՐԸ ՅՈՅՍԸ ԴՆՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՎՐԱՅ 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2 Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ: 3 Նրա սրտի ուզածը տուիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր: 4 Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին: 5 Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից: 6 Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ, փառք ու պարծանք կը դնես նրա վրայ: 7 Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ: 8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի: 9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին: 10 Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի: 11 Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց: 12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք: 13 Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը: 14 Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը:
    *Facebook- / 100007149492550
    #psalms #սաղմոս #bible #biblestudy #hogevor #քարոզ #prayfortheworld #եկեղեցի #աստվածաշունչ

Комментарии • 7