Համո Սահյան «Մենակությունս»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 24 авг 2024
  • Ուշ հանդիպեցինք, շուտ ընկերացանք,
    Առանք-տվեցինք և ընտելացանք
    Քմահաճ բախտի տաքին ու պաղին:
    Եվ քացի տալով քերծին ու քարին,
    Փորձության կիրճերն ու վիհերն անցանք:
    Եվ շատ եմ փորձել, փորձանքի պահին
    Օգնության ձեռք է մենակությունս:
    Ծածկում է, երբ որ բաց եմ լինում,
    Տխրում է, երբ որ խաբված եմ լինում,
    Խեղդվում է, երբ որ ես լաց եմ լինում,
    Մինչև անգամ, երբ հարբած եմ լինում,
    Չի ճչում, մեկ է, մենակությունս:
    Իմ վարքն ու բարքը, շատ եմ զարմանում,
    Ինքը ինձանից լավ է իմանում,
    Ինչ անեմ-չանեմ, ծպտուն չի հանում,
    Ու երբ որ նրան ականջ եմ անում,
    Ինձ թվում է, թե իմ մենաստանում
    Լռության երգ է մենակությունս:
    Խոնավը թացից, աղունն աղանձից
    Ու վարձքը վարձից լավ է տարբերում:
    Պարտքը խլածից, ինքնությունն անձից
    Ու ողբը լացից լավ է տարբերում…
    Խրատված խելք է մենակությունս:
    Ոչ խոսք է տանում. Ոչ խոսք է բերում:
    Բայց պատահում է, որ չեմ համբերում,
    Իր խուլ խեղճությամբ ինձ խեղդում է նա:
    Եվ ի՞նչ ասացիք, ես ձեզ չեմ ներում,
    Դուռը բաց անեմ, դուրս անեմ գնա՞…
    Կմրսի, մերկ է մենակությունս:
    Հողաթմբերը շարժվում են հեռվում,
    Եվ ծանոթ ձայներն ինձ ձայն են տալիս.
    -Ի՞նչ է, մոռացա՞ր, այդ ո՞ւր ես, չկաս,
    Մենք քո կարոտից նորից ենք մեռնում,
    Արի, ասում են, և էլ մի գնա:-
    Ասում եմ.-ախր, սատանան տանի,
    Թե հանկարծ ինձ հետ մի բան պատահի,
    Մենակությունս մենակ կմնա,
    Խղճացեք, մեղկ է մենակությունս:
    Ու երբ նստում եմ` աշխարհ բերելու
    Իմ ներքնաշխարհի հեռու ծալքերից,
    Խորքերից հեռու
    Քունը թռցրած, թրթռուն մի բառ,
    Մի ծվեն ծիծաղ, հույսի մի պատառ,
    Հողոտված մի շող, ամպոտված մի ծիլ,
    Հավատի մի շյուղ, հոգսի մի կնճիռ,
    Մի ծոց կասկածանք, մի մախաղ վճիռ,
    Մի փաթիլ երկինք` թաթախված լճում,
    Մի նշույլ հոգոց. Մի նշխար լքում,
    Մի բերան մերժում հարևան թաղից,
    Մի երես ամոթ և մի կում թախիծ,
    Մի բուռ խղճմտանք, մի բով խենթություն,-
    Էլ ի՞նչ գրողի տարած խեղճություն,
    Տուն է, աշխարհ է
    Եվ տիեզերք է մենակությունս:

Комментарии • 18

  • @gyulwardsimon1745
    @gyulwardsimon1745 5 месяцев назад +2

    Շնորհակալեմ ԴԵԶ տախղանդիտ համար աստված պահապան

  • @bella5758
    @bella5758 5 месяцев назад +2

    Դուք հիասքանչ եք ձեր բոլոր հաղորդումներում:

  • @user-xs9gj9hw1c
    @user-xs9gj9hw1c 5 месяцев назад +1

    Տղա ջան շատ ապրես։ Լավ ես արտասանում, համոզիչ ու արտսհայտիչ։

  • @user-bl1vu4uu5d
    @user-bl1vu4uu5d 5 месяцев назад +1

    Շատ շնորհակալություն; հիանալի կատարում,սիրով էլի կլսեմ։

  • @user-bl1vu4uu5d
    @user-bl1vu4uu5d 5 месяцев назад +1

    👍👍👍

  • @miqomkrtchyan-ke1bq
    @miqomkrtchyan-ke1bq 5 месяцев назад +1

    ❤❤❤

  • @arminebravosimonyan3134
    @arminebravosimonyan3134 5 месяцев назад +5

    Հրաշք էր և կատարողը և գրողը Չեի կարդացել

  • @user-zd7mk7zr9w
    @user-zd7mk7zr9w Месяц назад

    Շատ հոգեթով ու հուզիչ է, շատ ապրես,

  • @anahitaleksanyan2060
    @anahitaleksanyan2060 15 дней назад +1

    ❤❤❤❤❤🎉🎉🎉

  • @user-jr4jz6gv6f
    @user-jr4jz6gv6f 5 месяцев назад +6

    Апрес Грант джан инч лав ес артасанум ми кич узвеци микич тхреци байц верчи верчо да э мер ираканутюнн

  • @user-df7lr8up2h
    @user-df7lr8up2h 16 дней назад

    👏👏👏

  • @user-ku5xj4or7q
    @user-ku5xj4or7q 5 месяцев назад +5

    Հրանտ ջան, ոչ թե ասմունքում ես,այլ մի իրականություն ես պատմում ոչ անցյալում եղած այլ հիմա այդ մենակությունը զգացող մարդու մասին; Եվ լացացրեցիր և հիացրեցիր;Դու աննման ես ❤❤❤

  • @user-tn3rm3vo6f
    @user-tn3rm3vo6f 5 месяцев назад +1

    ААТ. АПРЕС. УХХАКИ. ИАЦАЦЕМ. ЦАНКАЛИА. АЧАХ. АСМУНКЕК СИРОВ. КЛСЕНК

  • @user-bb5gq1ls8c
    @user-bb5gq1ls8c 5 месяцев назад +2

    Молодец 👍🙏❤

  • @user-pc7hq6yc7g
    @user-pc7hq6yc7g 5 месяцев назад +2

    👏👏👏👏👏❤❤❤❤❤

  • @naragukasyan8552
    @naragukasyan8552 5 месяцев назад +2

    Аствац кез паапан Ьрант джан..
    Да им кянкн эр,

    • @sonadallakyan8283
      @sonadallakyan8283 5 месяцев назад +1

      Հրաշալի էր ,Հրանտ ջան, հիանալի բանաստեղծություն է,դու էլ գերազանց ասմունքեցիր։

  • @satenikkosakyan5641
    @satenikkosakyan5641 5 месяцев назад +2

    Шат апрес тхас .карели э анчерч лсел кез.