Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին
HTML-код
- Опубликовано: 23 дек 2024
- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:
Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։ Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000 պացիենտ, որից 70 տոկոսը եղել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:
Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և կահավորվել է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:
COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող սարքավորումով: Արյան բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով:
Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ բուժկենտրոնի շենքում ու բակային տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի թռիչքուղի:
Երանի մի օր պարզվի,այս հիվանդանոցում կովիդի ժամանակ ինչու՞ այդքան շատ մարդ զոհվեց,ում էր պետք այդ մահերը:
Աստված ջան մեր Վարչապետին ուժ, եռանդ, առողջ միտք, զգոնություն և ծով համբերություն տուր։
Ա Մ Ե Ն🙏🙏🙏🙏🙏
Satki varchapetd
Էս առողջապահության նախարարը որ խոսում է, ես գիտեմ Զարուհի փոստանջյանն է խոսում ։Ձայնը շատ նման է
Ես էլ եմ։նույն ասում😊
Լավէ քունեմ դրանց լավը🫵🤨
Пашинян гна норки инфекцони иванданоц тес вонцен пох ашхатум коронайов иваднериц ов чуни пох лав чен найум
Nikol հայ ազգէ զավակ
Արսեն Թորոսյանը ավելի հմուտ, գիտակ, խիստ մասնագետ էր։
Ба гнерин цанотацела те инкна дрел айт гнерн хндалу а 😂😂😂😂
Ум иванд аноц на?? 😂😂😂😂😂
Ապրեք շատ լավնա իսկ բժիշկներն էլ իրենց անձնակազմով հոյակապ մարդիկ են 👍👍👍
Ha nayi nayi bayc tenc el bantikov chaguch@ chtesa het@ cher vakalel ba asum es aranc chaguci tex chem elalu