Անվանական կրթաթոշակառուներ_ԿՈՄԻՏԱՍ_Նարե Սուքիասյան
HTML-код
- Опубликовано: 22 дек 2024
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2024-2025 անվանական կրթաթոշակառուները
ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, դաշնամուր, մագիստրատուրա, 2-րդ կուրս
«Կոմիտաս» անվանական կրթաթոշակ
Պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի մասնագիտական դասարանի դաշնակահարն ուսումնական բոլոր տարիներին առանձնահատուկ պատրաստակամությամբ է ներկայացրել կոնսերվատորիան՝ մենակատարային ելույթներով ու տարբեր նախագծերով։
Որպես «Կոմիտաս» անվանական կրթաթոշակառու մրցութային նոր հաջողությունը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող Ա․ Ֆրանկի անվան դաշնակահարների միջազգային երրորդ մրցույթի հաջողությունն էր։ Դիպլոմանտն արժանացել է ժյուրիի նախագահ, անվանի մանկավարժ և կատարող, Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր արտիստ Վադիմ Մոնաստիրսկու բացառիկ գնահատականի․ «Ես խոնարհվում եմ այն Բախի առաջ, որ դուք կատարեցիք։ Դա մի հեքիաթային պահ էր, որն ինձ մոտեցրեց Աստծուն և ես դա ամբողջ կյանքում չեմ մոռանա»։
Մրցույթի առաջին փուլում Նարե Սուքիասյանը կատարել է Յ․ Ս․ Բախի դո մինոր Տոկատը, Ֆ․ Շոպենի օպուս 25-ի թիվ 6 էտյուդը, Ս/ Պրոկոֆևի Դաշնամուրային թիվ 18 սոնատը, երկրորդ փուլում՝ Լ․ վան Բեթհովենի Դաշնամուրային թիվ 7 սոնատը, Ս․ Ռախմանինովի «Կորելիի թեմայով վարիացիաները»։
Մրցույթի մասին վաղուց գիտեր, բայց չափազանց ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հրաժարվել էր մասնակցել։ «Մեկնարկից մեկուկես ամիս էր մնացել, կեսգիշերին հանկարծ անսպասելի ուժ համակեց ինձ ու որոշեցի հանձնառնել այդ մեծ պատասխանատվությունը, որովհետև կողքիս ունեի ամենամեծ ուժը և վստահությունը`իմ դասախոսին․ դա բավարար էր մեծ թռիչքին պատրաստվելու համար։ Այս մրցույթն ինձ համար դարձավ վերածնունդ և մեծացրեց այն համոզումը, որ իսկապես ճիշտ ուղի եմ ընտրել»,-գրում է Նարե Սուքիասյանն ու շարունակում։ Ի սկզբանե վիճակահանության ժամանակ բաժին ընկավ իմ թալիսման թիվը` «21»-ը․ այդ վայրկյանից զգացի, որ հենց այդ պահից սկսվում է կյանքիս նոր էջը․ անկրկնելի փորձառությամբ հարստացա ոչ միայն երաժշտական, այլև՝ մշակութային և անձնական առումով։ Ես զգացի այն մեծ պատասխանատվությունը, որը գալիս է հայրենիքի անունը բարձր պահելու ցանկությունից։ Հանդիսատեսն ընդունեց այնպիսի ջերմ, բուռն ոգևորությամբ, արժանացա այնպիսի մեծ ճանաչման, որ երբևէ չէի կարող երազել։ Իհարկե անհնար կլիներ այս հաջողությունը, եթե չլիներ իմ դասախոսի մեծ աջակցությունը և առաջնորդությունը, ով մեծ նվիրումով իմ հետ անցավ այս ճանապարհը և ես հավերժ երախտապարտ եմ նրան։
Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը ոչ միայն ինձ թույլ տվեց առաջ գնալ որպես երաժիշտ, այլ նաև տվեց նոր ընկերներ, տպավորություններ ու անմոռանալի պահեր: Ես խոստացա իմ հանդիսատեսին վերադառնալ և նրանց համար նվագել մեծ համերգ»։