Հայերենը Հրաչի հետ #1. Հրաչ Մարտիրոսյան | Մարինե Մխիթարյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • 🔹 Ինչո՞ւ է լեզվի ուսումնասիրությունը կարևոր այլ գիտակարգերի համար:
    🔹 Ինչպե՞ս պայքարել հակագիտական տեղեկատվության դեմ:
    🔹 Ի՞նչ է լեզվաընտանիքը, և ի՞նչն է միավորում հնդեվրոպական ընտանիքի լեզուները:
    🔹 Արդյո՞ք լեզվաընտանիքների ուսումնասիրությունն ավարտված է:
    🔹 Արդյո՞ք «կարամ» և «խի» բառերը լեզվական աղճատումներ են:
    Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
    Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։
    Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/44lsz0w
    Շարքի բոլոր թողարկումների վերաբերյալ Հրաչ Մարտիրոսյանի համապարփակ ամփոփումը կարող եք կարդալ academia.edu կայքի հետևյալ հղումով՝ bit.ly/4dC2g9W
    Հաղորդաշարի տարբեր թողարկումներում զգալի տեղ են գրավում Արցախի ու Սյունիքի տարածաշրջաններին առնչվող նյութերը։ Հետազոտությունների այդ մասը հնարավոր եղավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) օժանդակության շնորհիվ։
    #բունtv #հայերեն #hrachmartirosyan
    © Բուն TV
    Web: boon.am/
    Facebook: / boontvofficial
    Telegram: t.me/boon_tv
    Instagram: / boon_tv
    TikTok: / boon_tv
    LinkedIn: / boon-tv-official

Комментарии • 27

  • @SirEdward96
    @SirEdward96 7 месяцев назад +8

    Վերջապե՜ս։ Վերջապես հայոց հանրությունը ուշադրություն դարձրեք լեզվաբանության վրա։ Ապրեք դուք։ Հուսով եմ լիքը թողարկումներ կունենաք

  • @guykos_papiros3934
    @guykos_papiros3934 7 месяцев назад +2

    Շնորհակալություն

  • @Avo59858
    @Avo59858 6 месяцев назад +4

    Միշտ փորձում եմ տեղ հասցնեմ, որ անհրաժեշտ է փաստերով առաջնորդվել այլ ոչ թե հուզական հորդորներով։

  • @gago.isahakyan
    @gago.isahakyan 7 месяцев назад +3

    Սիրելի Հրաչ ,անչափ ուրախ եմ քո կատարած աշխատանքի և նվաճումների համար և հպարտ ,որ ճանաչում եմ քեզ։Հաղորդաշարն հրաշալի էր և շատ կարևոր,միայն մի խնդրանք ,մի վերածեք դասախոսության,կամ հատուկ մի խումբ լեզվաբանների համար այդ հաղորդաշարտ։Գրավոր քո մեկնաբանություններն ավելի ըմբռնելի ու մատչելի էն ժողովրդի համար հասանելի,ուստի հաղորդումն պատրաստեք մի քիչ զավեշտական ,կյանքային մեջբերումներով և այլն։Հուսով եմ կնդունեք որպես ցանկությու,այլ ոչ քննադատություն։

  • @heriknazharutyunyan1423
    @heriknazharutyunyan1423 7 месяцев назад +3

    Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։

  • @anzhelak7192
    @anzhelak7192 7 месяцев назад +2

    Շնորհակալություն, հաջորդը լավ կլինի տիպաբանության մասին լինի։

  • @mariamkaroyan7198
    @mariamkaroyan7198 7 месяцев назад +2

    Շատ հետաքրքիր էր ❤️

  • @annamartirosyan9523
    @annamartirosyan9523 6 месяцев назад

    Ողջույն, եթե ժամանակ լինի անդրադառնալ՝ օձ-բառի կապը՝ արաբերենով «օթսման»(արդյոք՞-«օձանման»),որը եւ արաբերենում էլ նշանակում է՝օձ։Շնորհակալություն նախապես։

  • @mangreg3113
    @mangreg3113 7 месяцев назад +2

    👍

  • @1737s
    @1737s 6 месяцев назад

    супер!

  • @emery5700
    @emery5700 7 месяцев назад +1

    ընկե՞ր․․․․

  • @astghiksargsyan6796
    @astghiksargsyan6796 7 месяцев назад

    դեռ չեմ նայել, լայքը դրեցի շուտով կհարմարեցնեմ կնայեմ 🤍

  • @vigenkhachatryan4277
    @vigenkhachatryan4277 7 месяцев назад

    հիանալի գաղափար

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 7 месяцев назад +1

    Հարգելի՛ Մարինե Մխիթարյան, Դուք և Հրաչ Մարտիրոսյանը խիստ նման դիմագծեր ունեք, գուցե ազգականնե՞ր եք:

  • @emmapetrosyan5656
    @emmapetrosyan5656 7 месяцев назад

    как и когда появились лингвистические кальки в названии растений

  • @shaqueha.5017
    @shaqueha.5017 2 месяца назад +1

    Արժեքդ ասա, ինչքան ես ստացել Հրաչ Մարտիրոսյան?

  • @emmapetrosyan5656
    @emmapetrosyan5656 7 месяцев назад

    Каково ваше мнение об урартском клинописном и армянском?

    • @david79687
      @david79687 3 месяца назад

      два разных языка

  • @seryojahovhannisyan193
    @seryojahovhannisyan193 7 месяцев назад +1

    ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՒՆ ,ՀԱՅ
    ԱՍՏՒԱԾՆԵՐԻ ԼԵԶՒՆ Է,
    ՏԱՐԻՔԸ ԱՆՍԱՀՄԱՆ Է
    ԷՐԿԻՐ(երկիր)մոլորակի
    Վրա 12,000տ է,,,,,

    • @david79687
      @david79687 3 месяца назад

      իսկ քափսլոք ապացուցո՞ւմ ա ձեր գրածը

    • @shaqueha.5017
      @shaqueha.5017 2 месяца назад +1

      💯💯💯💯🙏Այո պարոն Հովհաննիսյան։

  • @seryojahovhannisyan193
    @seryojahovhannisyan193 7 месяцев назад +1

    Ծրագրավորված խեղաթյրում են պատմությունը,,,,

    • @david79687
      @david79687 3 месяца назад

      հուսանք, էտ ծրագիրը ձեր մոտ կա

    • @shaqueha.5017
      @shaqueha.5017 2 месяца назад

      💯💯💯💯🙏Այո, պարոն Հովհաննիսյան դա արվում է ծախված «հայերի» միջոցով։

    • @Milen983
      @Milen983 2 месяца назад

      Ու՞մ նկատի ունեք։

    • @seryojahovhannisyan193
      @seryojahovhannisyan193 2 месяца назад

      @@Milen983 Մեկը չի ,որ ասեմ,
      մեր ակադեմիական լեզվաբան
      Հայագետները,,,
      Աճարյանից սկսած,,,,