4․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 сен 2024
  • Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ բացահայտված գրողի վաստակին։ Զրույցի ընթացքում համեմատվում են 20-րդ դարի առաջին կեսի Փարիզի և երկրորդ կեսի Բեյրութի սփյուռքահայ գրական և մշակութային գաղափարախոսությունները՝ մեկնման կետ վերցնելով Դալար Շահինեանի վերջերս հրատարակած Stateless: The Politics of the Armenian Language in Exile [Առանց պետականության. Հայերենի քաղաքականությունը տարագրության մեջ] (Syracuse University Press, 2023) աշխատասիրությունը։
    «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։
    Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/4bu72p6
    #բունtv #գրականություն #սփյուռք #Շահանշահնուր
    © Բուն TV
    Web: boon.am/
    Facebook: / boontvofficial
    Telegram: t.me/boon_tv
    Instagram: / boon_tv
    TikTok: / boon_tv
    LinkedIn: / boon-tv-official

Комментарии • 1