«Վերնատուն»․ Ժամանակն է գրել հայ ժամանակակից արվեստի պատմությունը. Շողակաթ Ղազարյան 14.08.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Նյու Յորքում բնակվող մոդեռն և ժամանակակից արվեստի պատմաբան, համադրող Շողակաթ Ղազարյանը խոսում է ժամանակակից արվեստի զարգացման արդի տենդենցների, արվեստի «կենտրոնների» և «ծայրագավառների» փոխհարաբերությունների, նորարարական և էքսպերիմենտալ արվեստի զարգացման գործում մասնավոր ցուցասրահների դերակատարման մասին։
    Շողակաթ Ղազարյանն ասում է, որ 20 տարի առաջ, երբ Փարիզում արվեստի պատմություն էր սովորում, հիմնական շեշտադրումն ուղղված էր ազգային ժառանգությունը պահպանելուն և ուսումնասիրելուն։ Վերջին տարիների շեշտադրումներն ուղղված են արվեստի ժողովրդավարացմանն ու արվեստն ավելի հասանելի դարձնելուն։
    Եվ Ֆրանսիայում այդ ուղղությամբ մի շարք փորձեր եղան։ Որոշ թանգարաններ նույնիսկ փորձեցին մուտքն անվճար դարձնել բոլոր այն մարդկանց համար, ովքեր թանգարաններ հաճախելու սովորություն չունեն։ Սակայն պարզվեց, որ թանգարանների այցելուներն անկախ պայմաններից՝ նույն մարդիկ են։
    Մյուս տենդենցը արվեստի կենտրոնների ու ծայրագավառների փոխազդեցություններն են։ Ինչպես են մեծ քաղաքները թելադրում արվեստի տենդենցները, ինչպես են դրանք հասնում հեռավոր քաղաքներ, ինչ փոխակերպումներ են ունենում։
    «Հայկական արվեստը համարվել է Եվրոպական արվեստի համեմատ պերիֆերիա, օրիենտալ արվեստի հանդեպ՝ նույնպես, որովհետև ոչ եվրոպական է, ոչ օրիենտալ, և ոչ էլ ամբողջովին ռուսական կամ խորհրդային պերիֆերիա է» ,- ասում է Շողակաթ Ղազարյանը։
    Շողակաթ Ղազարյանն ասում է՝ ժամանակն է գրել մեր արվեստի պատմությունը, կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցումը, քանի որ հայ ժամանակակից արվեստը, բացի իր ժամանակակից լինելը, նաև՝ պատմական է։ Նոր հայացք է պետք հայ ժամանակակից արվեստին, քանի որ հայկական արվեստի տարբեր դպրոցներ կան ու մի պատկերի մեջ դժվար է տեղավորել։

Комментарии •