Տրանսհումանիզմ , Ինքնություն և արժեքներ 20 / Transhumanism , Identity and Values 20

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 сен 2024
  • Տրանսհումանիզմ
    Մարդկության առջև կանգնած մարտահրավերները արհեստական բանականության և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում: Յուվալ Հարարիի «Հոմո դեուս» ստեղծագործությունը և 2024 թ. Դավոսի ֆորումի ուղերձները: Մարդուն փոխելու կամ ընդհանրապես փոխարինելու սպասումների ձևավորումը: Մարդու գոյության եզակիությունը և անհրաժեշտությունը հարցականի տակ:
    Ինչ է մեզ սպասում: Տեխնոլոգիաների զարգացման արագությունը, իմաստավորման բացակայությունը և հանրային երկխոսության ցածր մակարդակը: Մարդկությունը սեփական ապագայի կրավորական դիտորդի դերում:
    Գիտությունը, մարկետինգը և իրականությունը: Մարդկային և արհեստական բանականությունների հիմնական տարբերությունները: Որքան հիմնավորված է արհեստական ընդհանուր բանականության (ԱԸԲ) ստեղծման հնարավորությունը:
    Մարդու նույնացումը որոշակի գործառույթներ իրականացնող կենսաքիմիական հատկություններով օժտված մեքենայի հետ: Նոր մարդ սինթեզելու կամ մարդուն փոխարինող մեքենաներ ստեղծելու կանխատեսումները: Կենսաբանական, կիբորգային և ոչ օրգանական «էակների» ճարտարագիտություն: Մարդկային «թերությունների»` մահվան, տառապանքի և սահմանափակության, վերացման հավակնությունները: Մարդու գոյության իմաստազրկումը և մարդկային պատմության վախճանի կանխատեսումները:
    Խոսնակներ՝ Արամ Փախչանյան, Կարեն Մուսաելյան
    Վարող՝ Մեսրոպ քհն․ Արամյան
    _______________
    Transhumanism
    The challenges humanity faces in the era of rapid advancements in artificial intelligence and synthetic biology. Yuval Harari’s work Homo Deus and the messages from the 2024 Davos Forum. The shaping of expectations to change or entirely replace humans. Questioning the uniqueness and necessity of human existence.
    What lies ahead for us? The speed of technological development, the lack of meaning, and the low level of public dialogue. Humanity as a passive observer of its own future.
    Science, marketing, and reality. The main differences between human and artificial intelligence. How substantiated is the creation of artificial general intelligence (AGI)?
    The identification of the human being with a machine endowed with biochemical properties performing specific functions. Predictions about synthesizing a new human or creating machines to replace humans. The engineering of biological, cyborg, and non-organic “beings.” Ambitions to eliminate human "deficiencies"-death, suffering, and limitation. Rendering the human existence meaningless, and predictions of the end of human history.
    Spearkers: Aram Pakhchanyan, Kharen Musaelian
    Host: Fr. Mesrop Aramian

Комментарии • 2