Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)
HTML-код
- Опубликовано: 9 ноя 2024
- Հովհաննես Թումանյան - պոեմ «Մարոն»
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը
Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է: Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում:
Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են:
«Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը: Այնտեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»: Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են»:
#Թումանյան #Մարոն #Tumanyan
Перевод поэмы на русский в коментах.
Кто нибудь напишите перевод пож.
Там, высоко, над скалой,
В глуби гор, покрытых мглой,
Скал, украсило чело
Наше старое село.
И утес, как великан,
Призадумался угрюмо,
Только ведает туман,
Что таит утеса дума...
Не постигнуть, что за мысли
Над селением нависли...
Там молящийся народ
Свято все посты блюдет,
И ходили в церковь чинно, -
Все же горе беспричинно
И нежданная беда
Постигали нас всегда...
Вот... сейчас... одно преданье,
Быль одну вам расскажу...
Утешенья, оправданья
Я ему не нахожу...
И живет в душе моей
Память, скорбь далеких дней.
I
Близ села до этих пор
Ива грустная растет...
Пощадил ее топор,
Близок леса темный свод.
Жгли, бывало, зноем скал
И не раз батрак усталый
В трудовой и жаркий день
Находил под ивой тень...
Тут же вился с гор поток,
Сладкогласый ручеек,
Неустанный и звенящий,
Он журчал в зеленой чаще,
И гурьбою детской, голой,
Шли долиной мы веселой
В жаркий полдень искупаться,
Порезвиться, посмеяться...
Так беспечной детворой
Жили летней мы порой,
Над цветным снеша веском
За лучистым мотыльком....
И когда мы уставали,
Мы, утихнув, отдыхали,
Вдруг задумавшись глубоко,
Там, под ивой одинокой,
Зло забыв, забыв добро,
Над могилою Маро...
О, Маро, дитя, подруга,
Радость детского досуга,
Как беспечны все мы были
Как резвились и любили!
II
Был в Маро лучистый свет...
Девять минуло ей лет...
В это время золотое
В дом к отцу явились двое...
Мать Маро в хозяйской роли
Понесла им хлеба-соли,
А они благодарили,
Добрый дом благословили...
«Будьте вы хранимы небом...
За землей мы, не за хлебом!
Слова вашего мы ждем:
Отчий дом, - невестин дом!..»
И отец, бокал наполнив,
По завету все исполнив,
Отвечал покорно, строго:
«Да свершится воля бога!»
И сосватали Маро
Пастуху из гор, Каро...
III
А Каро, с высоких гор,
Устрашал прохожих взор...
Был огромного он роста,
Все в нем было кротко, просто.
Но дрожали, как перо,
Видя страшного Каро...
Теща зятя полюбила
И приветом одарила,
Даже милая Маро
Говорила, что Каро -
Добр и ласков и несет
Сласти в каждый к ней приход.
IV
Вот пришел он за женою
С барабаном и зурною, -
И Маро принарядили
И фатой ее накрыли,
Положили хну на руки,
Не спросив про сердца муки,
И ребенка на венчанье
Повели, как на закланье...
Поп с крестом спросил Каро...
Тот сказал «беру», довольный,
И молчала подневольно
Неподвижная Маро...
Вот отец благословенье
Зятю дал: «Пусть умноженье
Благ твоих цветет полнее,
Стань на свете всех сильнее,
Пусть тебя, без тяжких зол,
Ждет у мельницы помол!»
К мужу горною тропою
Увели Маро толпою...
Мужем маленькой Маро
Стал большой пастух Каро.
V
Не пойму, пошло с чего бы...
Ворожбой, иль черной злобой
Над малюткой начудили,
Сердце страхом отравили...
Может, злобная вещунья,
Чародейка и колдунья,
Отравила тайно платье,
Нашептала ей проклятье...
Сколь над горем толковали
И в беде причин искали...
Не нашла приюта-места
В новой хижине невеста,
Убежала вновь к отцу...
Слезы лились по лицу...
«Пожалейте, пощадите!
Я люблю вас... не гоните!..
Страшно... сжальтесь надо мной!
Не могу я быть женой!»
А отец стал злобы полон,
И в побоях гнев отвел он...
«Вон из дома, прочь, срамница!
Здесь тебе уж не укрыться...
Позабудь житье свое!
Имя ты чернишь мое!»
И, стыдясь и горько плача,
От соседей горе пряча,
Отчий бросила порог
Безутешная Маро...
VI
Так, отца и мать покинув,
Отчий дом из сердца вынув,
Под прикрытьем гор и неба,
Чуть жива, без корки хлеба,
От страданий цепенея,
В дом чужой войти не смея,
Там, в горах, где взрослым жутко,
Там брела Маро - малютка,
Мукой темною объята,
Одинока... виновата...
VII
Дни и месяцы текли...
Весть однажды принесли:
Наш соседний, с гор, пастух
Нам принес зловещий слух,
Весть о случае ужасном,
О ребенке в платье красном...
«Девочка, - вон в тот провал -
Сбросилась сейчас со скал!»
Тут все в страхе прибежали,
В жутком горе и печали
Все, понурившись, смотрели
На безмолвное ущелье,
И отец, забыв свой гнев,
Весь от горя побелев,
Плакал, мукою терзаясь...
Мать рыдала, убиваясь...
Много плакал и Каро...
Умерла. - ушла Маро...
VIII
Близ села, до этих пор
Ива грустная растет.
Пощадил ее топор,
Близок леса темный свод...
Там под ивой одинокой
Яму вырыли глубоко,
Без молитв Маро зарыли...
И землей ее закрыли...
Не по божеским обрядам
И не с дедушкою рядом...
Обтесали камень черный,
И вблизи дороги горной,
Под склонившимся стволом
Спит Маро глубоким сном.
IX
У села, там, под горою,
Часто тихою порою
В черном женщина проходит
И с могилы глаз не сводит,
Над могилой слезы льет
И Маро к себе зовет...
«Дорогая Маро! Маро-джан!
Пожалей и скажи... слышит горный туман...
Кто обидел тебя, Маро-джан?
Возвратись же любя, Маро-джан!
Все мы плакать должны, Маро-джан:
Я не вижу вины, Маро-джан!
О, вернись же домой, Маро-джан!
Но ты спишь под землей, Маро-джан!»
Так склонясь над камнем скорбным,
Молчаливым, спящим, черным,
Кос печальных серебро
Сыплет, плача, мать Маро...
Тщетно слышатся моленья,
И возносятся куренья...
В полумгле ночи глубокой
Пламя свечки одинокой
Там, над камнем, чуть заметно,
Отвечает безответно
О далеких, грустных днях
И... теряется в горах...
խնդրում եմ լայքեք
hayeren sovorir ))
Mayer Hovann апрес
@@MayerHovann Чей этот восхитительный перевод. Գրեք խնդրեմ,օվ է այս սքանչելի թարգմանության հեղինակը? Նախորոք շնորհակալ եմ!
Փառք ու Պատիվ մեր ազգի մեծերին, անկրկնելի Սոս Սարգսյան, լույս իջնի շիրիմիտ
Փառք ու պատիվ մեր տաղանդավոր ու անզուգական հանճարներին , ինչքան լսեմ դեռ քիչ ա ❤️❤️❤️❤️👏👏🙏🏻🙏🏻
Երանի կյանքը հետ բերեր մեր Հանճարներին💖💖💖
Եթե հայրենասեր ու ազգի շահը պահպանող իշխանություն ունենայինք հարյուրավոր նոր հանճարներ կծնվեին
Խոզ ռուսը`իր գործսկալ ռսաստրուկ չհայ էշխանությունների միջոցով 200 տարի է սպանում ու ոչնչացնում է մեր մշակույթը , մեր զարգացումը ։
Փառք ու պատիվ մեր Մեծերին։
Հիշելով Մարոյի պատմությունը՝ լինենք մեր զավակների կողքին՝ անկախ ստեղծված հանգամանքներից 🤍🤍🤍
❤
Քո ձայնը քանդում է մեր հոգին, վարպետ։
Qandel@ vorna. Amen angam cncume hogis
Ում դուրը գալիս է Սոս Սարգսյանի այս ասմունքը թող լայք դնի
👍🙏
👍👍🇦🇲🇦🇲🇦🇲👍👍👍
Amen angam lselis marmnovs doxe ancnum😞😞
L
շուտով կտեղադրեմ Սոս Սարգսյանի ընթերցմամբ Մատյան ողբերգությունը, որը կուղեկցվի հայ հայտնի մանրանկարիչների ստեղծագործություններով:
Սոսի ձայնը, Սոսի ձայնը, Աստծո մատը խառն է այստեղ, այլ կերպ չի լինի
Լեգենդը կարդում է լեգենդար մարդու ստեղծագործությունը❤
Ոնց եմ սիրում Սոս Սարգսյանի թե խաղը թէ ձայնը
Yes
Ankrkneli dzayn
une arménienne օչչուիճչչրը
Սոս Սարգսյանի պես մեծությունը ինչ էլ կարդա հավանելու ենք
Անկրկնելի ձայն, անզուգական ասմունք , ընտիր է , հուզիչ է ։
Նորից
Հուզվեցի։
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին`
Ձեռը տըված ճակատին`
Միտք է անում տըխրադեմ,
Ինչ է ուզում` չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր,
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս է մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:
2
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված`
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերում:
Էն առվակում կեսօրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…
Մարո, անբախտ, վաղամեռ,
Դու մանկության իմ ընկեր,
Որքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծել…
3
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
- Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներդ լի հաց լինի,
Դռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից…
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
- Կամքդ լինի, Տեր Աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
4
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
- Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանեփ, չամիչ ու խընձոր…
5
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը…
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
- Տե՞ր ես, որդյակ, հարցըրեց:
- Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
- Ջաղացդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց "տարան հա" - ն
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
6
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
- Ես չեմ գնա նրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինել կին…
7
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
- Դուրս իմ տանից սևերես,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս…
Մըրոտեցիր անունս…
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:
8
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
9
Շատ ամիսներ անց կացան…
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե` իմացեք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան…
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք` ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռավ, գընաց մեր Մարոն:
10
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:
11
Շատ եմ տեսել, երբ սըգվորը
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին`
Ձեն էր տալիս Մարոյին…
- Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջան,
Ո՞վ անիծեց, Մարո ջան,
Ո՞ւր փախար դու, Մարո ջան,
Տուն արի, տուն, Մարո ջան,
Խո՞ր ես քընել, Մարո ջան,
Չես զարթնում էլ, Մարո ջան…
Կորանալով էն քարին`
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:
Ernek qo havesin😥😫😫
@@MaryMary-lw9nt մի ասեք երնեկ ձեր հավեսին ես այդ ամբողջը տետրիս մեջ եմ գրել հիմա ասեք ավելի հեշտա տառեր սեղմել թե գրիչով այդ ամենը արտագրել
@@julisedrakyan8254 Հալալ է Ձեզ. Շատ եմ սիրել այս պոեմը: Մինչև դպրոց գնալս անգիր գիտեի "ՄԱՐՈՆ": Մեր տանը կար Սուրեն Քոչարյանի ձայնագրությունը
Anna Baghdasaryan. Հալալ է Ձեզ
Hermine Piloyan ես էլ եմ շատ սիրում
Սոս Սարգսյան ,Հով, Թումանյան բնության կողմից մեզ տրված կատարելություն, ամեն անգամ երբ լսում եմ ,Սոս Սարգսյանի , ասմունքը սիրտս տակնուվրա է լինում ,հուզմունքից , իրենց նմաները նորից պետք է ծնվեն ,որ նոր իմաստ ու գույն տան էս դարին,
Հավերժ փառք մեր մեծ հանճարներին։
Շատ հուզիչ և գեղեցիկ կատարում ❤❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
Անփոխարինելի ու անզուգական ձայն։
Հիանալի կատարում 🌿
Great!!!!
Thank you!🙌
ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐՆԵՐ,,,ԵՐԿՈՒ ՄԵԾ ԼՈՌԵՑԻՆԵՐ,,,ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ,,,💥💥💥💥🙏🙏🙏🙏🙏💥💥💥💥
ԱՄԵՆ🙏🙏🙏🇦🇲
Հարաշք կատարում, հրաշք մարդ...
Հայ ազգի պարծանք !!!
❤ ինչ լավ է ասում
Հանճարս ,Վարպետս ,!!!! Կարոտում ենք քեզ .... շաատ!!
😢😢😢💔
Ուր ՞ եք ԴՈՒՔ մեր հսկաներ, մենք առանց ՁԵԶ որբ ենք մնացել ։
Այսօր...2022թ.. օգոստոսի 17 է... տխուր է հոգիս... ուղեղս անդադար մի հարց է տալիս... ինչու Տեր Աստված! ինչու? Ու կարծես Թումանյանն է; գրչի եւ գործի Մեծ Վարպետը որ խոսում է ինձ հետ Սոս Սարգսյանի անկրկնելի ու անմոռաց ձայնով...խնդրում եմ Տեր;
Ջորավիգ եղիր հայրենիքիս ու այնտեղ ապրող ազգակիցներիս Տեր... բավ է փորձությունների ենթարկես նրանց... ախր ... ուր ես Տեր; Տեր կանգնիր հայրենիքիս նրա զավակներին....եվ մի տանիր զմեզ այլեվս ի փորձություն.....
էս ձայնը... Սոս Սարգսյան ջան 🖤
Оганес Туманян и Сос Саргисян вечной память,они люди с большой буквой.
Не забудем нашу гурдость Армении.
Прям пробирает до костей....каждое слово как нож...по русски теряется энергия...очень эмоционально сильный армянский язык!
Անմահ են մեր ՄԵԾԵՐԸ՝
Հավետ ւ հավերժ....
Слушая музыку поэзии, нельзя остаться равнодушным. И не важно на русском, армянском, или узбекском звучат струны души народа, главное, что они звучатне только для современников, но и для потомков, освещая им путь светом добра и любви.
Հանճարեղ👏🏻👏🏻👏🏻❤️❤️❤️
я выучил язык
армян.... чтобы понимать
как и на каком языке говорили боги...
ибо армянский язык есть богов...
и Армения есть родина богов..
и боги родом из долины араратской.........
джордж байрон
Հ , Թումանյան , Սոս Սարգսյան ,հայ ազգի ահռելի մեծություններ են ,ուղակի ամեն անգամ նույնիսկ մի տող լսելով,հուզվում եմ ու հիանում
Ա՜խ ամեն անգամ լացում եմ կարդալիս ու լսելիս…😢😢😢
Великие люди Великой многострадальной страны!
Шикарное прочтение...Мастер....светлая память.
До слёз до глубины души! Валикий Туманян спасибо вам!
Հավերժ փառք մեր մեծերին
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ 🌿
Ու ամենայն Հայոց դերասան👏🇦🇲🇦🇲🇦🇲
@@РомикМеликян-х2б 😢😢😢❤❤❤
❤❤❤❤
Շատ լավն է
Մեծություն!!!!
Sireli SOS duq misht kmnaq hay joxovrdi srtum 😢😢😢😢😢
Великий народ,великие слова
I've been away from Armenia for 50 years.
I have spoken little Armenian in those years.
My brain has replaced Armenian with the foreign word.
But I still understand this beautiful poem word for word. 😞
Shat lavna 👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👍
Իմ առաջին ուսուցչուհի ընկ.Մարո Բաղդասարյանը ամեն անգամ Թումանյան կարդալուց արտասվում էր, թե Մարոն, կամ Մանուները գոռում գոչում, , թե Գիքորը, իսկ այսօր երևի Թումանյանը դպրոցական ծրագրերից հանած լինեն
За душу берет!
Երկու լոռեցիներ,որոնցով միայն կարեծի է հպարտանալ։
անկրկնելի մեծ լոռեցու գոծը հենց լոռեցին այսպես կասմունքի
Амен ангам каралуц твум э те арачин ангам ем лсум
ZEALOUS u
0
Shat lavn e ...shat lav dzayn & mi hrashq asmunqox ketceq
Царство небесное прекрасному актеру Сос Саркисян
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․
Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․
III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր․․․
V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․
VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը։
VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։
IX
Շատ ամիսներ անց կացան․․․
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։
X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։
XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։
👍⚘🙏
Varpet,duq hrasqek👍👍👍
Վարպետ 🙏🙏🙏
Да Туманян неповторим толонтлив в жжатых строках целое история трогедии о маленькой девочки которая стало жертвой обичии но преподнести таким мастерством может только великий поэт!
Люблю именно это исполнение поэмы. Она сама по себе красива и трагична, а голос Артиста придаёт ей дополнительную гармоничность.
Անկրկնելի ստեղծագործություն,հիանսլի կատարում,լույս ձեր հոգիներին...
Նշանեցին Մարոյին....տվին չոբան Կարոյին......🥺🥺
Choban Karon vor xelqe glxin txa liner, Maroin eli ktaner ira tun, bayc cher verabervi vorpes ira kin, ayl uxaki ktoxer, vor erexen ira tane apri vorpes erexa um masin inqe piti hog tani. U cher ktri Maroin ira mankutyunic, u vochinch cher partadri Maroin. Cher partadri, vor Maron vorevici ban ani.
ԲՌԻ ՉՈԲԱՆ կարո 👺🤯👣💩🤯🤮
Ամբողջ ընթացքում լացել եմ կարոտելով մեր Լոռին
Այսպիսիհանճարներ ծնվում են 100 տարին մեկ,երբ ԼՍՌՒՄ եմ ձայնը,կարծես մի բաժակ սառը ջուր խմեցի,որ սիրտս հովանա,անփոխարինելիհզոր արվեստագետ
😢😢😢💔
Hay hancharner,👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍
Հավերժ փառք ❤️❤️❤️❤️❤️💪💪💪💪👍
Սոսի նման տաղանդներ էլ չենք ունենա😞
Ում դուրը գալիս ա Սոս Սարգսյանի ասմունքը լայք քոմիս
Ինչպիսի Ձայն
Թվում է ,ինքը, Թռւմանյանն է կարդռւմ։
👍👍👍👍💗💓
Hay azgi mecutyunner...🙏🙏🙏
Հ ազար ափսոս, որ Ջեր մնանները չկան հիմա։
DUK HAY LEGEND EK U KMNAQ MISHT MER SRTERUM
Դպրոցից սկսած մինչև հիմա լացում եմ կարդալուց
Ես առաջին դասարանում Մարոն ասել եմ ու տնօրենն էլ լացա եղել😊
Տնօրեն
Մարոյի բախտի և Գիքորի համար երևի թե բոլորս լացել ենք։ Մութ ու խավարի, կարիքի մեջ ապրող երեխաները նահապետական սովորությունների զոհ էին դառնում👎😥😥😥
Sa ld Id инч кап уни да кянк эдпес э
😢😢😢💔💔💔
Tumanyan is Great. Sos Sargsyan is awesome. Two giants of Armenian culture. However this story about Maro is tragic. It speaks a lot about Armenian society of those times...
Ամեն անգամ լացելով եմ լսում....
Երկու հանճար
Հայ հանճարներ!!!🙏🏾
Առանց արցունք անհնարա լսելը😥
Amen mi hey petqe imanan chanacen mer patmutyan herosnerin
Ձայնդ ՝ անսպառ ...
72տարեկան եմ սպիտակահեր գլուխս խոնարհ ում եմ 2 տաղանդների առջև
какой ужас, но хуже всего то, что в некоторых странах это все еще происходит сегодня
Две гений. ...вечная памяти .
Mayer Hovaan👍✊🙏
aaaax...mer mecere...ankrkneli mer mecere...
Քանի Կարո ու Մարո կա հիմա մեր շուրջ․․․
Hianali katarum
4 տարեկանից Մարոն ասել եմ անգիր
ПРЕКРАСНЕЙШЭЯ? ДОЧЕРЬ? АРМЯНСКАЯ ....СЧАСТЬЯ! ЛЮДСКОВА,
🙏
Тахандавор Туманян у Саргсян
❤️👍👍👏👏
Հոգիդ լույսերի մեջ մնա վարպետ ջան
It is the best 😭😭😭
👍👍👍😢
Maladec sos sarksyan jan
Սիրելի մարդ եկեք այս սքաոր հուշերը փոխենք և փառաբանենք են Աստծուն ով գտել է որ մենք հզոր ենք իր որդու նման որ հաղթել գիտենք չարին իր Աստվածային զորությամբ և հարատևելու և արարել գիտենք ու թշնամուն հարգել սւ հաղթել գիտենք ։ փառաորվի մեր Տեր Աստված շնորհակալ ենք ։
👍👍👍👍👍
Мецн аменаин Аиоц банастехц.
Ինչ հզոր ու Մեծ մարդ եք սիրելի Հ .Թումանյան։
Ернек айн жоховрдин ов Туманян э цнел ев воч миайн нарекаци кучак сиаманто Севак матевосян
ԱԽ ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ԳՆԱՑԻՆ 😢
Es vor mi apuchnern en dizlike drel mer parcanki asmunqi tak😤😤
Thaxtsali patmuthjun e, dra hamar hastat.
Apush@ henc
Երևի թուրք են,Սոս Սարգսյանի ն ու Հովհաննես Թումանյանի տաղանդին՝ անծանոթ
@@haykuhimartirosyan855 shattt turqen axr
Apush mardiq en dislike drel