Աննա Մեկունց

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 мар 2022
  • #248_նամակ
    #մեկունց
    Նեղացել եմ քեզնից։
    Այլևս քո բարևին իմ հոգու արևով չեմ արձագանքելու...
    Նեղացել եմ...
    Քեզ գրիչս պինդ գրկել ու գծել է իր թանաքի մեջ։Ու Քեզ բաց է թողնում նկարելով թղթերիս վրա պատկերված ամեն մի տառի մեջ՝ ապրեցնում նրանց. Թթվածին իբրև...
    248 նամակ եմ գրել քեզ...
    248 նամակ...
    Իսկ դու՝
    նամակներս կարդալ չես սիրում։
    🤍 Քեզ սիրելու համար 10.000֊ից ավել գիրք եմ կարդացել, 500֊ից ավել մեղեդի եմ հնարել, 50֊ից ավել ճամփա եմ փոխել ու անցել, որ հասկանամ Սիրո լեզուն, որ քեզ սիրեմ ըստ արժանվույնի և շնչեմ քեզ ամեն օր ՝ չկորցնելու հույսով։ 🤍
    Ես քո անունը 10.000 անգամ նկարել եմ պատերին՝ իմ քաղաքի, և հասկացել եմ, որ դու էլի պակասում ես ու իմ սրտին չես հերիքում։
    Իմ ու քո Քաղաքները տարբեր են, բայց երևի թե մեր Սերը նույն ձեռագիրն ունի։
    Չէ՛. սրտիս ձեռագիրը տարբերվում է իմ գրչայինից։
    Գրչայինս ստել գիտի, բայց Սրտիս ձեռագրի հեղինակն իմ աչքերն են...նրանք ստել չգիտեն։
    Ես սիրում եմ քո Քաղաքը հեռո՜ւ հեռվից ու խենթի պես։
    Ու խանդում եմ քո քաղաքի մայթերին, որոնք ամեն օր գրկում են քո ոտնահետքերին։
    Ես խանդում եմ այն աչքերին, որոնք քեզ թաքուն գրկում ու թաքուն են սիրում։
    Աղջիկներին, ովքեր քեզ են նայում ու քեզ հմայքով գերել են փորձում...
    Ես խանդում եմ քո քաղաքի հայելիներին, որոնք քո արտացոլանքն են ունենում ամեն Աստծո օր.
    Խանդում եմ այն բեմերին, որոնք քո ձայնից են հրճվում ու քեզ նվիրում ծափեր հրճվանքի։
    Ես խանդում եմ այն փողոցներին, որոնցով դու տուն ես դառնում քո սպասված լուսնոտ ու խենթ գիշերներին...
    Իսկ այսպես խանդել հասարակ մարդուն չի թույլատրվում։
    Այսպես ընկերոջը խանդել չի կարելի։
    Այսպես խանդում են միայն մի դեպքում
    Այսպես խանդում են
    Երբ հավերժական ու իրապես են մարդուն սիրում...
    Իսկ դու նույնիսկ նամակներս չես կարդում...
    Նեղացել եմ քեզանից ...
    Էլ քո բարևին իմ հոգու ջերմ արևով չեմ արձագանքելու...
    Հ.գ. Արտասանում էր Էլիզաբեթ Հայրապետյանը ։։

Комментарии •