Սրանք համալրել են 70% անտարբերների շարքերը, կողքից են նայում, թե ինչ է լինելու երկրի հետ. Անանյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 9 сен 2024
  • Հայաստանի իշխանությունները համալրել են երկրի բնակչության 70% անտարբերների շարքը, կողքից են նայում, թե ինչ է լինելու մեր երկրի հետ։ Հենց սրանով է պայմանավորված այն պահվածքը, որ նրանք ցուցաբերում են տարածաշրջանային այս խառը օրերին, երբ ընթանում է Իրան-Իսրայել սրացում, ու հնարավոր է նոր պատերազմ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
    Ըստ մեր զրուցակցի, հեծանիվ վարելու այս տրենդը, որ ձևավորվել է իշխանական ներկայացուցիչների կողմից այս օրերին, ցույց է տալիս, որ իրենք ուզում են հասարակության ուշադրությունը բևեռացնել միայն ներքին որոշ հարցերի վրա, ապահովել «հաց ու տեսարան» ու թույլ չտան գիտակցել, թե ինչ վտանգների հետ է առերեսվում այսօր Հայաստանի Հանրապետությունը։
    «Մենք բոլորս ենք մեղավոր, որ այս իշխանություններն այսօր կան, ինձ մոտ հարց է առաջանում, թե մենք՝ ես, դուք, մեր ժողովուրդը, ցանկանու՞մ է ունենալ պետություն, թե ոչ», - նկատել է նա։
    Մանրամասները՝ տեսանյութում։
    #ՆարեկԳալստյան#ԴավիթԱնանյան#Հետագիծ#24News#24TV
    24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
    Facebook: www.facebook.c...
    Facebook: / 24news.am
    Telegram: t.me/twentyfou...
    TikTok / 24newsarmenia
    Instagram: / 24news.am
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
    Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
    Address: Dzorap 40, Office Area 23.
    E-mail: info@24news.am
    Tel. +374 41 240060
    Գովազդի համար զանգահարել +374 41 240060
    #24News #24TV #Լուրեր

Комментарии • 44