Vordan Karmir - Մարտահրավեր / War Call (Live at Bikers' Garage 2014)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Live performance of Vordan Karmir's song (War-Call) at Garage Club in Yerevan July 12, 2014.
    Մարտահրավեր (Call of War)
    Ամպերը քաղեցինք,
    Երկիրը պատռեցինք,
    Մահվան քթից բռնած՝
    Մահերը հաղթեցինք:
    Եղբա՛յր, զենքիս ընկեր,
    Ձուլենք բռունցքը մեր:
    Մեր բախտն իրար հուսած՝
    Բախտին մեր կանգնենք տեր:
    Ձայն խորքից քարի
    Մհեր կուտար բարձրիկ.
    «Թե իմ արյունը դուք ունեք,
    Սասնա սերունդ եք,
    Ձեր թուր ճեղքե քարին:
    Հիշեա՛ հացն ու գինին,
    Հիշեա՛ Տեր Կենդանին,
    Մարութա Աստվածածին,
    Խաչ պատերազմի
    Ուժ բազկիդ էղնին»:

Комментарии • 9

  • @СергПетросян
    @СергПетросян 9 лет назад +4

    Iskakan Gorca... RespecT Vordan Karmir ... Rock - y chi mahana Hayastanum

  • @leninpapi1
    @leninpapi1 10 лет назад +2

    Like No 1

  • @paulflint17
    @paulflint17 9 лет назад +2

    Love it

  • @christinesonoeyes
    @christinesonoeyes Год назад

    "Chalme Dange- Չալմը դանգը :This is a wedding-military dance: It may seem odd at first, how marriage and military dance are related. In the 14th century the Kingdom of Cilician Armenia fell under the Turkish rule. There began a harsh time for Armenians and Christians in general. Muslim Turks and Kurds had a villain habit of kidnapping the bride, when she was taken out from her father’s house to be taken to church. In the Ottoman Empire Christians were not allowed to have weapons. And Armenians, when the bride was taken out, as a ritual dance, danced with knives in this melody on the roofs of nearby houses to frighten the Muslims and keep them away from the bride so that there would be no desecration in the newly formed Armenian family. There was no more fear because there were a lot of armed men among wedding guests.
    Հայ ժողովրդական պար՝ Մուսա լեռից, «Մարտահրավեր»: Կատարում է Լոս Անջելեսի հայկական ժող. գործիքների նվագախումբը: Մշակումը, գործիքավորումը և ղեկավարումը՝ Արմեն Մանդակունյանի:
    Սա ավելի շատ հայտնի է «Չալմը դանգը» անվամբ, նշանակում է դանակներով (հնարանքների) ցուցադրում: Գուցե «Չալ մը դա՞նգը» - «Մի խաղացրո՛ւ դանակը»:
    Հարսանեկան ռազմապար է: Իսկ ի՞նչ կապ ունեն հարսանիքն ու մարտը. ուրեմն այն շրջանում, երբ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո տարածքը ենթարկվում է թուրքական տիրապետությանը, թուրքերի ու քրդերի մեջ ստոր սովորություն է եղել հայկական (կամ՝ առհասարակ քրիստոնեական) հարսանիքների ժամանակ զինված հարձակմամբ նորահարսին առևանգելու: Այս կերպ միշտ փորձել են ստորացնել, նսեմացնել քրիստոնյաներին: Եւ հայերը, հարսին տնից դուրս բերելու պահին, սկսել են մերձակա բոլոր տների տանիքներին դանակներով պարել այս մեղեդու տակ՝ ցուցադրելով տարբեր հնարանքներ ու իրենց՝ զենքը գործածելու հմտությունները՝ վախեցնելու և նորահարսից հեռու պահելու համար մահմեդականներին: «Դանգը» հենց նշանակում է «դանակ»: Այդպես են ասում նաև Գյումրիում՝ «Հացը դանգով կըտրե» կամ «Դանգըները տարավ սըրելու»: Իսկ «Չալմը» բառը հավանաբար օտարամուտ բառ է և նշանակում է ցուցադրել: Գուցե առնչություն ունի «չալել» բառի հետ, որ նշանակում է «խաղալ», «խաղացնել» կամ «նվագել»:
    «Հաճախ եղել են դեպքեր, երբ հարսին հանել են տնից, թուրքերը, քրդերը փախցրել են: Քանի որ հայերը շատ դեպքերում իրավունք չունեին զենք կրելու, այս եղանակով ցույց էին տալիս, թե ինչպես են տիրապետում զենքին: Պարում էին զույգ-զույգ՝ իրար դիմաց և կարծես թե միմյանց էին ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցույց տալիս, որպեսզի հայոց օջախներում սրբապղծություն չլիներ», - ասում է Կարին անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
    Սա, թեև գեղեցիկ մշակում է, սակայն, ըստ Գագիկ Գինոսյանի, բուն պարի հետ առնչություն չունի:
    Իսկ «Մուսա լեռ» ազգագրական անսամբլի հիմնադիր անդամներից Սարգիս Զեթլիյանը, որն արմատներով մուսալեռցի է, այլ տեսակետ է հայտնում՝ ասելով, որ սա զուտ մարտական պար է: Նրա խոսքերով, Մուսա լեռան հայկական գյուղերում տանիքները տափակ չէին, և հնարավոր չէր դրանց վրա պարել: «Եվ երկրորդ, - ասում է Սարգիս Զեթլիյանը, - Մուսա լեռում մի քուրդ անգամ չի եղել, թուրքերն ու քրդերը մուսալեռցիներից շան պես վախեցել են, և չկա մի դեպք, դրա մասին հիշատակություն, թե մահմեդականները մուսալեռցի հարսնացուի առևանգեն: Սա ձիգ պար է, շարժումների մեջ չկա առաձգականություն: «Մուսա լեռ» անսամբլում այդ պարը պարել ենք ես և եղբայրս: «Չալմը դանգը»-ն բեմ բարձրացնելիս շատ երկար ենք պատրաստվել, քանի որ բարդ ու նաև վտանգավոր պար է»:
    Համադրելով այս երկու՝ առաջին հայացքից իրար հակասող տեսակետները, կարելի է եզրակացնել, որ Գագիկ Գինոսյանի բնորոշումը վերաբերում է շատ ավելի վաղ շրջանի, իսկ Սարգիս Զեթլիյանի խոսքը՝ մեզ ավելի մոտ ժամանակներին: " ruclips.net/video/rIhzdw1Ly-U/видео.html❤✊

  • @Hanumanum
    @Hanumanum 10 лет назад +5

    Like No 2 :)

  • @yonagev2509
    @yonagev2509 10 лет назад +1

    Like No 8 )

  • @aramobarca
    @aramobarca 6 лет назад +1

    Like No 86 :D

  • @looooll13
    @looooll13 9 лет назад +2

    Like No 15 ։Դ

  • @gorghazaryan7949
    @gorghazaryan7949 9 лет назад +1

    only No 35 ((