Ներսիկ Իսպիրյան֊Եռաբլուր/ Nersik Ispiryan֊Yerablur ⛪֍♰֍

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • #Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951մ...
    Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։
    Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։
    «Եռաբլուր մեր սրբազան գերեզման…»
    «Ապրելու արժանի չէ միայն իր համար ապրողը։
    Թագ ու ձևական իշխանութիւն փնտռում են այն ոչնչութիւնները, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն»։
    Նժդեհ
    (Խնդրում ենք չներբեռնել տվյալ տեսահոլովակն այլ կայքեր: Հորդորում ենք կիսվել հղումով, հակառակ դեպքում հարկադրված կլինենք արգելափակել տեսանյութը: Անձնական օգտագործման համար կարող եք ներբեռնել այն ստորև տրված հղումով: Просим не скачивать и не загружать данный видеоролик на другие сайты. Рекомендуем делиться ссылкой, в противном случае мы будем вынуждены заблокировать ваш контент. Для личного пользования можете пройти по приведенной ниже ссылке. Please, don't download and upload this video on the other sites. We recommend to share the link, or we will be forced to block your content. You can download the video for individual purpose by the link given below.)

Комментарии • 4

  • @lianamanukyan7518
    @lianamanukyan7518 Год назад +5

    անասելի ցավ, որը ուղեկցելու է մեզ մեր ողջ պատմության ընթացքում
    😔😥
    խոնհարվում եմ..
    հիշում և պահանջում եմ, որ պատժվեն բոլոր այն> ովքեր մեղավոր են մեր ազգի գլխին վրա հասած այս ողբերգության մեջ:
    Հայրենիքս փոքրացավ մեծացավ Եռաբլուրը...😥😥😔

  • @Sofi-oo1ru
    @Sofi-oo1ru Год назад +2

    🙏🖤

  • @laurahambardzumyan8048
    @laurahambardzumyan8048 Год назад +1

    📿📿📿

  • @marinagrigoryan5787
    @marinagrigoryan5787 Год назад

    😞💔😢🖤