Hayk Yesayan, Sers vanqum Tatevi

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 сен 2024
  • Սերս վանքում Տաթեւի մոմեր վառած կաղոթեր,
    Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա ամոթ է:
    Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա ամոթ է:
    Ասի երդվիր, քո սերն եմ, Սրբի դուռը անարատ,
    Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
    Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
    Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են,
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
    Սրտիս խոսքը չավարտած նայեմ տեսնեմ նա չկա:
    Սրտիս խոսքը չավարտած նայեմ տեսնեմ նա չկա:
    Ասի Աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
    Չլինի թե բախտն էր իմ, գեղեցկության աստված էր:
    Չլինի թե բախտն էր իմ, գեղեցկության աստված էր:
    Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են,
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Նորեն տեսա հանդեսում Սրբուհուն իմ երազի,
    Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
    Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
    Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
    Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ,
    Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
    Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են,
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Նա իր զմրուխտ թեւերով բարձունքները ինձ տարավ,
    Ասաց դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ:
    Ասաց դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ:
    Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
    Այնքան պիտի երգ հյուսես երգ հյուսելով ցամաքես:
    Այնքան պիտի երգ հյուսես երգ հյուսելով ցամաքես:
    Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են,
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են
    Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են...

Комментарии • 1

  • @4444armenia
    @4444armenia 9 лет назад

    APRES HAYK JAAAAAAAN, SHAT SIRUN ES KATAREL