Լարված իրավիճակ Դիլիջանում․ մարդիկ փակել են ճանապարհը․ խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 мар 2019
  • Այսօր, մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը փակած բնակիչերը ասում էին․ «Մենք պահանջում ենք՝ արդարություն։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Ամիսներ շարունակ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ու այդ ծանր հանցագործությունը նրա վրա թխել են Դիլիջանի ոստիկանները, քննիչներն ու Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչ տխրահռչակ Արման Կարապետյանը։
    Մանրամասները` shamshyan.com/...

Комментарии •