ԽՈՒՃԱՊ| Ինձ կոմֆորտ չեմ զգում ուժային կառույցներում, չէի կարող մնալ նախագծում. Էրմինա Զախարովա

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 окт 2024
  • Նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, որ ամուսինս պետք է լինի հենց այս ոլորտից ու ամուսնությունից հետո համոզվել եմ ճիշտ որոշմանս մեջ: #Դերասանուհի Էրմինա #Զախարովա ն, որը լսարանին հայտնի է «Ոսկե դպրոց» հումորային նախագծից, Tert.am Life-ի Խուճապ հաղորդման ընթացքում պատմել է ամուսնության, վերջերս կայացած հարսանեկան արարողության, «Ճիշտ այդպես» նախագիծը լքելու և Ուկրաինայում կատարվածի մասին:
    «Երբ ստացա հրավեր նախագծին մասնակցելու դեռևս երկմտում էի, բայց ընդունեցի առաջարկը: Սկսվելուն պես ու առաջին սերիայի ժամանակ հասկացա, որ չեմ կարող նկարահանվել, քանի որ ակնկալվող պայմաններն ու ընթացքը շատ բարդ էին ինձ համար: Ունեի նաև առողջական խնդիրներ, որոնք գուցե ավելի սրանային, երբ գնայինք Հանքավայ: Դրանով պայմանավորված որոշեցի հենց սկզբում հրաժարվել մասնակցությունից՝ տեղեկացնելով Իննային»,- ասել է Էրմինա Զախարովան:
    Ամուսնության մասին խոսելիս դերասանուհին մատնանշում է, որ ընտրյալը՝ դերասան Ժորա Մարտիրոսյանը և՛ աշխատանքային, և՛ անձնական դաշտում ամեն հարցում աջակցում է իրեն և նույն ոլորտից լինելը միմիայն հեշտացնում է հետագա հարաբերությունները:
    Հեղինակ և վարող՝ Թերեզա Հովհաննիսյան / / tereza__hovhannisyan
    Նախագիծը՝ Tert.am Life-ի / www.tert.am/li...
    #ԽՈՒՃԱՊ -ի շրջանակներում հյուրընկակել ենք երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովան:
    Հագուստը՝ Lillian collection
    Դիմահարդարումը՝ Սաթ Բոյաջյանի
    Նկարահանումներն իրականացվել են EverGreen Photostudio-ում
    Կտավների հեղինակ՝ Կարեն Անտինյան

Комментарии • 7

  • @Hasii392
    @Hasii392 2 года назад +7

    Թերեզա ջան շատ դրական աղջիկ էս հիանում եմ քո հաղորդումներով քո գեղեցկությամբ և հյուրնել շատ դրական էներգիա տվեց
    Շնորհակալ եմ այսպիսի հիասքանչ մոտիվացնող հաղորդման համար ❤❤❤🤩😍

    • @lyusienokyan
      @lyusienokyan 2 года назад

      arajinn ES😂

    • @lika4883
      @lika4883 2 года назад

      @@lyusienokyan ev verjin@😁😁

  • @erkusovserial4706
    @erkusovserial4706 2 года назад +2

    Ինձ թվում ա, որ հավես ու երջանիկ ընտանիք են
    ❤️

  • @user-rt7by4ux3u
    @user-rt7by4ux3u Год назад

    Aystex Moskvayum hayer kan vor azganune yanov chi verchanum , krchatum en , dnum en urish verchaban

  • @lyov7409
    @lyov7409 Год назад +1

    Amen inch chisht asec Ukrainayi u Ukrainacineri masin, menq el erbeq estex chenq zgacel otarutyun