ԹԱԹՈՒԼ ԿՐՊԷԵԱՆի Յիշատակին - Սահակ Սահակեան (Sahag Sahagyan)
HTML-код
- Опубликовано: 8 фев 2025
- ԹԱԹՈՒԼ ԿՐՊԷԵԱՆի Յիշատակին - Սահակ Սահակեան (Sahag Sahagyan)
Մայրամուտ իջաւ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիւն ահաւոր,
Բացուեց արշալոյս` անյոյս սգալով,
Գետաշէնն ընկաւ հայդուկի փառքով:
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հաւքեր եկան-անցան` լուռ արտասուելով,
Աւաղ ԹԱԹՈՒԼն էր ընկել կռւում քաջարի,
Մի լուր տարէ՛ք, հաւքե՛ր, մօրը հայդուկի:
Էրգրի սուրբ կարօտով կամաւոր դարձար,
Վասն հայրենեաց դու նահատակուեցար,
Աւաղ վէրքերիդ համար չեղաւ դեղ-դարման,
Թող լոյս իջնի շիրմիդ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԵԱՆ:
Դաշնակցութեան մարտիկ, ազգի քաջ զինուոր,
Մահուանդ լուրը գուժեց սրտեր բիւրաւոր,
Ձեր թափած արեան կանչը թող ապրի յաւերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրէժ:
Follow us on Spotify :
open.spotify.c...