«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ » - ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 май 2022
  • All official channels of National archives of Armenia:
    Facebook: / nationalarch. .
    Instagram: / nationalarc. .
    Twitter: / archivesarmenia
    ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
    Գարուն բացվեց, գարուն եկավ,
    Անձրևի տեղ արյուն եկավ,
    Մայր աղավնու խաղաղ բույնը,
    Ձագուկ փախցնող ուրուրն եկավ:
    Արծիվները վեր խոյացան,
    Սև-սև ամպերն իրար անցան,
    Նորեն խաղաղ գարուն բացվեց,
    Շատ-շատերը վերադարձան,
    Իսկ շատերն էլ հուշեր դարձան…
    Անմար լույսեր հոգիների`
    Իմ քարակերտ հուշարձաններ,
    Նոր պատմություն սխրանքների`
    Իմ հրակերտ հուշարձաններ:
    Սերունդները միշտ ուժ կառնեն,
    Հարս ու աղջիկ մոմ կվառեն,
    Ես էլ նրանց հետ կվառեմ,
    Հուշարձաններ, հուշարձաններ:
    Հասակներն եք քաջ-քաջերի,
    Փայլ ու կրակ կայծակների,
    Հազար երազ, մուրազների,
    Իմ փառակերտ հուշարձաններ:
    Արծիվները վեր խոյացան,
    Սև-սև ամպերն իրար անցան,
    Նորեն խաղաղ գարուն բացվեց,
    Շատ-շատերը վերադարձան,
    Իսկ շատերն էլ հուշեր դարձան:
    Ձեր նախշազարդ սուրբ քարերում,
    Մայրն իր որդու աչքն է տեսնում,
    Քույրն իր եղբոր կանչը լսում,
    Իմ վեհակերտ հուշարձաններ:
    Հուշարձաններ` հավերժ կանգուն,
    Երկինքն էլ է ձեզ շափաղում,
    Աշոտն երգեց ձեր փառքն անհուն
    Իմ նորակերտ հուշարձաններ:
    Խոսք և երաժշտություն՝ Գուսան Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան)

Комментарии • 20

  • @H_o_v_h_a_n_n_e_s
    @H_o_v_h_a_n_n_e_s 6 дней назад +2

    Ամեն անգամ, երբ այցելում եմ Լճաշեն ի գերեզմանատուն ` մորս շիրիմին, մի պահ կանգ եմ առնում Վարպետի շիրմաքարի առջև, մտորում և քայլում առաջ։

  • @amantadaryan6058
    @amantadaryan6058 4 месяца назад +2

    Չգերազանցված մինչ օրս ձայն և կատարւմ։Առանձին շնորհակալւթյւն պահոցային նյւթերի համար։

  • @armengalstyan2916
    @armengalstyan2916 8 месяцев назад +5

    Րաֆֆի ջան հազար ողորմի քեզ։Քո նման հզոր ձայն ունեցող մինչև օրս չկա։ Ափսոս որ քո երկրային կյանքը կարճ տևեց։

  • @user-hg2xb3rm2p
    @user-hg2xb3rm2p 6 месяцев назад +1

    ԱՆՈՒՇ ՁԱՅՆՏ ԱՆՄՍՀ Է։ 👍👍👍🙏🙏🙏

  • @susannahayrapet5596
    @susannahayrapet5596 Месяц назад +1

    Մեծ Վարպետ👏👏👏👏👏👏

  • @gayanesimonyan9213
    @gayanesimonyan9213 Год назад +3

    👏👏🙏🙏💐💐💐💐💐

  • @karenkhaninyan6996
    @karenkhaninyan6996 5 месяцев назад

    👏👏👏

  • @aramdavtyan3880
    @aramdavtyan3880 Год назад +8

    Շատ լավ երգ շատ լավ կատարում։Չնայած հիմա ովա հիշում…

    • @user-go2gt4xt8q
      @user-go2gt4xt8q Год назад +1

      ՈՉ ԹԵ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԱՅԼ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ։ ԴԱ ՄԵՐ ՍԵՐՆԴԻ, ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԵՆ։ ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ։ ❤🙏🙏🙏

    • @user-go2gt4xt8q
      @user-go2gt4xt8q Год назад +1

      ՈՉ ԹԵ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԱՅԼ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ։ ԴԱ ՄԵՐ ՍԵՐՆԴԻ, ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԵՆ։ ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ։ ❤🙏🙏🙏

  • @aramdavtyan3880
    @aramdavtyan3880 Год назад +6

    Շատ լավ երգ շատ լավ կատարում։Չնայած հիմա ովա հիշում…

    • @user-uu1tw6jo6x
      @user-uu1tw6jo6x Год назад +1

      Им аменасирац ерга

    • @aramdavtyan3880
      @aramdavtyan3880 Год назад +1

      @@user-uu1tw6jo6x Ես էլ եմ սիրում։Մեկ էլ Նավարարը։Ու Րաֆֆի կատարմամբ։Մի տեսակ ուրիշ ձեվա կատարում։Հիմա էտ ձեվ կատարիւմներ չեմ լսել։

    • @user-uu1tw6jo6x
      @user-uu1tw6jo6x Год назад +1

      @@aramdavtyan3880 ми ерг уни,Хачатур Аветисяни,видеон наел эм,Еревани айгум а нкарвац,инкн Эл костюмов у спитак гольфов а,чем карцум гтнем

    • @aramdavtyan3880
      @aramdavtyan3880 Год назад

      @@user-uu1tw6jo6x Չեք հիշում որ երգնա?Ինտերնետում իր համերգը կա 1,5 ժամանոց։Կարոշա դրա մեջ լինի?

    • @user-uu1tw6jo6x
      @user-uu1tw6jo6x Год назад

      @@aramdavtyan3880 Интеонетов 2 ерг ирар hетевиц кар.Арачина ,,Аса инчпес,, ка ,еркрорда,ми чкнах ерг эл чка.