ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ, PAPN U SHAXGAMY, ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ, ԽՆԿՈ ԱՊԵՐ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 окт 2024
  • ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
    Դռան առաջ մի անգամ
    Պապը ցանեց մի շաղգամ:
    Շաղգամն աճեց,
    Մեծացավ.
    Պապը քաշեց, քաշքշեց,
    Շաղգամն հողից
    Չհանեց:
    Պապը կանչեց
    Տատիկին.
    Տատը` պապից,
    Պապը` շաղգամից.
    Հա' քաշեցին,
    Քաշքշեցին,
    Շաղգամը հողից
    Չհանեցին:
    Տատը կանչեց
    Թոռնիկին,
    Թոռը` տատից,
    Տատը` պապից,
    Պապը` շաղգամից.
    Հա' քաշեցին,
    Քաշքշեցին,
    Շաղգամը հողից
    Չհանեցին:
    Թոռը կանչեց շնիկին.
    Շունը` թոռից,
    Թոռը` տատից,
    Տատը` պապից,
    Պապը` շաղգամից.
    Հա' քաշեցին, քաշքշեցին,
    Շաղգամը հողից
    Չհանեցին:
    Շունը կանչեց
    Փիսոյին.
    Փիսոն` շնից,
    Շունը` թոռից,
    Թոռը` տատից,
    Տատը` պապից,
    Պապը` շաղգամից.
    Հա' քաշեցին,
    Քաշքշեցին,
    Շաղգամը հողից չհանեցին:
    Փիսոն կանչեց
    Մկնիկին.
    Մուկը` փիսոյից,
    Փիսոն` ժնից,
    Շունը` թոռից,
    Թոռը` տատից,
    Տատը` պապից,
    Պապը` շաղգամից.
    Որ քաշեցին, քաշքշեցին,
    Շաղգամը հողից
    Հանեցին:
    Продвижение этого поста

Комментарии •