Ի՞նչ է պակասում ժողովրդական շարժմանը, 11.05.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 май 2024
  • ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
    ԽՆԴԻՐ № 1
    1. Ամենուր՝ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է շտապ կարգով կազմավորել աշխարհազորային ստորաբաժանումներ (զինված կամ առայժմ առանց զենք)՝ չսպասելով Երևանում քաղաքական իշխանության հարցի հանգուցալուծմանը։ Հանրահավաքներում այս հարցը պետք է քննարկվի և լուծումներ առաջարկվեն։ Բանն այն է, որ Ադրբեջանը կարող է դիմել ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման յուրաքանչյուր պահի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո կամ հենց այս օրերին տիրող խառնակ իրավիճակում։ Ռուսական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններից հուշում է, որ ադրբեջանական ներխուժումը սարերի հետևում չէ։
    ԽՆԴԻՐ № 2
    Հանրապետության հրապարակում անմիջապես պետք է կազմել ստվերային (հետագայում՝ անցումային) կառավարություն՝ տալով նրա գլխավոր դեմքերի անունները, այդ թվում՝ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի։ Ժողովուրդը պետք է պարզ պատկերացում ստանա նոր կառավարության մասին, հնարավորություն ունենա շահեկանորեն տարբերելու նրա անդամներին Փաշինյանից ու նրա մանկլավիկներից։ «Հներից» որևէ դեմքի ներկայությունն անցումային կառավարությունում պետք է բացառվի, եթե իրապես նպատակը համաժողովրդական հուժկու շարժում ձևավորելն է։
    ԽՆԴԻՐ № 3
    Հանրապետության հրապարակում պետք է քննարկվեն ու հրապարակվեն ՀՀ արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության նոր հայեցակարգերի գլխավոր դրույթները, որոնցից, թերևս, ամենագլխավորը երկուսն են՝ ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ խորացված ռազմավարական դաշինք կնքելու մտադրությունը; բ) ՀՀ ռազմական քաղաքականության մեջ ազգ-բանակ մոդելի որդեգրումը, որի բաղադրիչ մասը բազմահազարանոց աշխարհազորի կազմավորումն է՝ վերը նշված ԽՆԴԻՐ № 1-ը։
    ԽՆԴԻՐ № 4
    Պետք է հրապարակել այն ամենաառաջնային քայլերը, որոնցով անցումային կառավարությունը փորձելու է շտկել փաշինյանական խունտայի կատարած ավերը ՀՀ կենսագործունեության տարբեր բնագավառներում։ Օրինակ, իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է չեղարկել կրթության և գիտության ոլորտներում ընդունված հակահայկական որոշումներն ու ծրագրերը։
    Չեղարկման ենթակա են, մասնավորապես՝
    • «Ակադեմքաղաք» կործանարար ծրագիրը,
    • հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության № 2298 որոշումը (25.12.2023),
    • «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը,
    • «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնառությունից հանելու որոշումը։
    Պետք է չեղարկվի նաև բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը և բազմաթիվ այլ օրենքներ ու որոշումներ (ինչպես, օրինակ, հասարակական տրանսպորտի և «կարմիր գծերի» գների հրեշավոր թանկացումները)։
    ԽՆԴԻՐ № 5-6
    Իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է որոշում ընդունվի օտար էթնոկրոնական տարրերի Հայաստան անհասկանալի, անվերահսկելի և դրսից կառավարվող ներգաղթը կասեցնելու, և հակառակը՝ հայրենադարձությունն օրենսդրորեն, ֆինանսապես և բոլոր այլ միջոցներով խրախուսելու մասին։
    Սրանք են այն հրատապ թեմաներն ու քայլերը, որոնք գոնե մինչև այժմ անտեսվում ու շրջանցվում են Երևանի հանրահավաքներում, թեև պետք է առաջնահերթ կարգով քննարկվեին և լուծումներ առաջարկվեին։ Գոնե մինչև այս պահը Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը՝ իր որդեգրած պայքարի եղանակներով և հռչակված հիմնական նպատակով (իշխանափոխություն) սկզբունքորեն չի տարբերվում 2020 թ. հետո տիտղոսակիր «ընդդիմության» ղեկավարած ու ձախողած մյուս շարժումներից։ Այս անգամ ձախողումն անթույլատրելի է. այն կարող է վերջինը լինել։
    Պահը վճռական է։

Комментарии • 1

  • @alikavagian854
    @alikavagian854 23 дня назад +2

    Լիովին իրավացի էք պ-ն Այվազյան։