Մեր երգերը Անի Հակոբյանի հետ - Էլա էրդիս, աշեցի (Բաթոլա ջան)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 сен 2024
  • «Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
    Մեր վերջին միջոցառման հյուրն էր երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։ Թեման՝ Կարնո երաժշտարվեստը։ Միջոցառման ժամանակ հետաքրքիր զրույց ունեցանք ֆոլկլորի, դրա էության, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկությունների մասին։ Սովորեցինք Կարնո տարածաշրջանից մի քանի գեղեցկագույն նմուշներ։ Դրանցից մի քանիսը, ի դեպ, հենց Անի Հակոբյանի շնորհիվ են վերականգնվել ու նոր կյանք ստացել։
    Բաթոլա պարերգի և պարի մասին հարուստ տեղեկություններ կարելի է ստանալ երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանի գիտական հոդվածներից։ Ստորև կտեղադրենք հատվածներ այդ հոդվածներից։
    «Բատոլա»-ն հնագույն ծիսական պար է, որ կատարել են հարսանիքների, հետագայում` նաև այլ տոների, հավաքույթների ժամանակ, հիմնականում պարերգի ժանրում։ Հարսանեկան ծեսում այն կատարել են հատկապես «Ծաղկոց տանը»՝ նորահարսի ընկերուհիները: Պարը հայտնի է տարբեր անվանումներով՝ «Բատոլա», «Բաթոլա», «Բատալո», «Բատոլո», «Բաթ Օլա»։
    «Բատոլա» բառի բացատրության վերաբերյալ տեղեկությունները շատ սուղ են, սակայն՝ հավանական: Սրբ. Լիսիցյանը Անգին Աբրահամյանի ցուցադրած տարբերակի կապակցությամբ գրում է. «Անվանումը վերծանել չհաջողվեց: … Կրկներգում «Բատոլա»- ն կիրառվում է որպես անձնանուն, տղամարդու թե կնոջ` հայտնի չէ»: Մեր դիտարկած տարբերակներից մի քանիսում ևս «Բատոլա»-ն կիրառվում է որպես անձնանուն․
    Ես Բատալոյ զորքից եմ,
    Տժվըժանի զորքից եմ:
    Մեր Բատալոն խիվանդ ա,
    Երկու խնձորի բանդ ա:
    Նկատենք, որ էթնոպարագետ Ն. Կիլիչյանը նշում է, որ հայկական «Բատոլա»-ին շատ նման պոնտական (հունական Մ. Ս.) «Պատուլա» պարում Պատուլան աղջկա անուն է : Այսպիսով, «Բատոլա»-ն կարելի է մեկնաբանել որպես անձնանուն, որը բանավոր փոխանցման ընթացքում տարբերակվել է, որոշ դեպքերում կորցնելով նա իմաստը:
    Հոլովակում կատարվող տարբերակի բառերը՝
    Էլա էրդիս, աշեցի
    (Բաթոլա ջան)
    Էլա էրդիս, աշեցի,
    Բաթոլա ջան, Բաթոլա,
    Ջուխտըմ կոշիկ մաշեցի,
    Շաքար ու շիր Բաթոլա։
    Խընձոր թալեմ, ֆըռֆըռա,
    Բաթոլա ջան, Բաթոլա,
    Թուշըդ կըծեմ՝ մըրմըռա,
    Շաքար ու շիր Բաթոլա։
    «Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg

Комментарии •