'"Travelers Of The Milky Way" (Հարդագողի ճամփորդները) by PROJECT LA (VV)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2024
  • Music by LA (Levon Arevshatyan)
    Poem by Eghishe Charents
    Feat. Gor Sujyan
    Arrangement: Khachik Sahakyan
    Executive Producer: Suren Sahakyan
    Devotion to VV 19.05.2005

Комментарии • 31

  • @arminegrigoryan113
    @arminegrigoryan113 4 года назад +11

    Իմ շաաատ սիրելի Project LA,ինչպես միշտ հրաշալի երգ,հրաշալի կատարում։Ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնեմ Ձեր ամբողջ թիմին,առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Լևոն Արևշատյանին մեր հանճարների գործերը կենդանացնելու համար,նոր կյանք պարգևելու համար և իմ ամենասիրելի երգիչ Գոռ Սուջյանին իր գերհզոր,թովիչ,հրաշագեղ ձայնով երգերը գունավորելու,էլ ավելի պատկերավորելու համար։Խնդրում եմ Ձեզ, կանգ չառնեք,շարունակեք նույն տեմպերով,Դուք ազգանվեր գործ եք անում։ԲՐԱՎՈ ՁԵԶ։👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏

  • @lianaghazaryan8063
    @lianaghazaryan8063 4 года назад +15

    Գոռ Սուջյանին Գրեմմի լավագույն երգիչ նոմինացիայում,
    Project LA- լավագույն ինչ որ անումա պարզապես լավագույն!!!👍👏👌
    Չնայած ասում են լավագույն մրցանակը հանդիսատեսի համակրանքն է, դուք դա անկասկած ունեք🥰🤗

  • @user-gz3bb6fn2q
    @user-gz3bb6fn2q 4 года назад +15

    Հրաշալի խոսքեր հանճարեղ բանաստեղծի կողմից, հիանալի երաժշտություն սիրված երգահանից և այս բոլորի միաձուլումով տաղանդաշատ երգչի կատարումով։ Շնորհակալություն և բրավո։💝💝💝

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian 3 года назад +6

    Браво!Очень красиво, со вкусом и что очень важно хоть так будут слушать стихи наших Великих поэтов.
    СПАСИБО!!!
    Это огромный труд!!!❤❤

  • @kataLina1992
    @kataLina1992 4 года назад +12

    Սիրուն բանաստեղծություն, հոյակապ կատարում, շնորհակալություն արվեստ ստեղծելու համար ❤️
    ...Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
    Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
    Ու սիրում ենք առավոտից իրիկուն
    Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
    Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
    Ճամփաների հեռուները դյութական ―
    Ու անցնում ենք ուղիներով երկրային,
    Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան....

  • @anigevorgyan6118
    @anigevorgyan6118 4 года назад +10

    դիսլայք դնողները ապուշ են❤️

    • @svetlanakirakosian
      @svetlanakirakosian 3 года назад +1

      Ապուշ չեն այլ տհաս ,նախանձ, քարթու,որոնք սովոր են լսել կլկլացնող բողազներով թուրքական և արաբական երգերը

  • @shushankocharyan128
    @shushankocharyan128 4 года назад +8

    Շնորհակալություն ահռելի մեծ աշխատանքի, գեղեցիկ ու աննման երգերի համար։ Դուք ուղղակի հրաշք եք❤️❤️❤️❤️

  • @svetagrigoryan7459
    @svetagrigoryan7459 4 года назад +6

    Իմ սիրելի երգիչ!!!! Ինչպես միշտ յուրահատուկ կատարում 👍👍👍👍👏👏👏👏👏👏👏👏👏👏💐💐💐💐💐💐💐💐💐💐💐♥️♥️♥️🙏🙏🙏

  • @n.k.7494
    @n.k.7494 4 года назад +10

    Անչա՜փ սիրուն... հազար անգամ լսելու երգ

  • @user-hu8ns1uv7r
    @user-hu8ns1uv7r 4 года назад +8

    Գեղեցիկ երգելով ավելի էք գեղեցկացնում երգը😍😍😍❤❤❤

  • @arminemargaryan3532
    @arminemargaryan3532 4 года назад +5

    Волшебный исполнитель!!!! Великолепная работа!!!!Спасибо большое! !!!!👍👍👍👍👍❤❤❤❤

  • @r.s.3970
    @r.s.3970 4 года назад +8

    Շատ գեղեցիկ երգ է🤗

  • @vahanvkhkryan3078
    @vahanvkhkryan3078 4 года назад +8

    Ապրեք ❤☺

  • @arminegrigoryan113
    @arminegrigoryan113 4 года назад +15

    Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
    Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
    Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
    Անրջական կարոտներով ու սիրով։
    Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
    Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
    Ու սիրում ենք առավոտից իրիկուն
    Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
    Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
    Ճամփաների հեռուները դյութական ―
    Ու անցնում ենք ուղիներով երկրային,
    Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
    Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
    Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
    Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
    Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
    Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
    Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
    Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
    Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
    Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
    Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
    Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
    Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
    ― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
    Որ երազում երազեցինք ու անցանք․․․
    ― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
    Որ երազում երազեցինք ու անցանք․․․
    Որ երազում երազեցինք ու անցանք․․․
    Որ երազում երազեցինք ու անցանք․․․

  • @user-wq9ox1ih8u
    @user-wq9ox1ih8u 4 года назад +6

    Հրաշալի է!

  • @azatuhikhachatryan3566
    @azatuhikhachatryan3566 3 года назад +2

    ԱմենաՉարենցի ամենագործերից 👏👏👏👏

  • @hasmikkhachatryan6736
    @hasmikkhachatryan6736 4 года назад +4

    Ինչպես միշտ գժվելիք👏👏👏👏👏

  • @user-wt3to2is6f
    @user-wt3to2is6f 4 года назад +4

    Խոսքեր չկան՝ հրաշալի է ու վերջ)

  • @user-is4eq7py2r
    @user-is4eq7py2r 4 года назад +2

    Urahatuk,hrashagex,gunex.❤❤❤❤

  • @narekmartirosyan3612
    @narekmartirosyan3612 4 года назад +1

    Մեծ երգ է Ստեղծվել, Եղիշե Չարենցի խոսքերով

  • @tsirkatin1301
    @tsirkatin1301 4 года назад +3

    Ինչպես միշտ

  • @GS-ll8kw
    @GS-ll8kw 4 года назад +3

    👍👍👍👍

  • @arminearmine553
    @arminearmine553 3 года назад +1

    Չեմ հոգնում կրկնել, ես խոնարհվում եմ Ձեր առաջ.......................

  • @heghinekirakosyan6940
    @heghinekirakosyan6940 4 года назад +3

    👏👏👏❤❤❤

  • @narinearakelyan7512
    @narinearakelyan7512 4 года назад +3

    ❤️❤️❤️👍

  • @amjhakobyan4840
    @amjhakobyan4840 4 года назад +3

    💞💞💞💞💞💞😘😘😘😘😘❤❤❤❤❤

  • @vahanvkhkryan3078
    @vahanvkhkryan3078 4 года назад +3

    ❤❤❤

  • @user-555-l6d
    @user-555-l6d 4 года назад +2

    💎🔥🔥🔥💞👏👏👏👏💎

  • @shalun3110
    @shalun3110 4 года назад +2

    Բօմբ