Ներքին Կարմիրաղբյուրի Ջրվարները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • Ջրվար, խմելի ջուր բաժանող, ժողովրդին ջուր տվող, ջրի աշխատող.. Հասմիկն ու Գառնիկը փորձում էին իրենց աշխատանքի ճիշտ անվանումը գտնել: Նրանք Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից են: Ամեն առավոտ, ժամը ուղիղ 9:00-ին գյուղի մի քանի թաղամասերի համար խմելու ջուրն են միացնում, փականը բաց են թողնում 45 րոպե, հետո անջատում: Ամենօրյա այդ աշխատանքի դիմաց ամեն ընտանիքից նրանք ամսական ստանում են 300 դրամ: «32 օջախի ջուր ենք տալիս»,- ասում է Գառնիկը: Բացի այդ աշխատանքից ամռան ամիսներին նրանք աշխատում են որպես հովիվ:
    Ամուսինները երկուսն էլ 1959 թվականին են ծնվել, կենսաթոշակ կարող են ստանալ միայն 5 տարուց: Նպաստառու չեն, միայն Հասմիկն է տարվա մեջ 3 անգամ 17 հազար դրամ քվոտա ստանում՝ հորը խնամելու համար:

Комментарии •