ԱԺ պատգամավոր Շմայսը ասֆալտապատողներին բերման է ենթարկել Արմավիրի մարզ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 июл 2014
  • Արդեն մի քանի օր է Արմավիրի մարզի Այգեկ վարչական շրջանում հսկայածավալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Այգեգկցիները ասում էին, որ 8 կիլոմետրանոց գյուղամիջյան ճանապարհը «մարդաբոյ փոսերի պատճառով անցնում էինք 8 ժամում, ու փոսերը փախցնելու պատճառով էլ մեքենաներա, որ տանում ենք դզող փչողի մոտ»: Անգամ մարդատար Գազելների վարորդները փոսերի պատճառով փախեփախ են քշում: Այսօր՝ հուլիսի 15-ին, վաղ առավոտից մի քանի բրիգադներ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանի ով հանրությանը հայտնի է «Շմայս մականվամբ» գլխավորությամբ սկսել են մարդաբոյ փոսերի ասֆալտապատման աշխատանքները, որի ֆինանսական հատկացումների մի մասը կատարել է կառավարությունը, Արմավիրի մարզպետարանի հետ, իսկ «չալաղաջ» մասի ֆինանսավորումը կատարվել է ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից:
    Մանրամասները՝ shamshyan.com/h...

Комментарии •