Ռ.Հախվերդյան & Ձախ Հարութ - Սարերի քամի

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 дек 2014
  • Ռուբեն Հախվերդյան & Հարութ Փամբուկչյան (Ձախ Հարութ) - Սարերի քամի
    Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս,
    և ո՞ւր ես շտապում,
    անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:
    Սարերի քամին ինչ-որ բան շշնջում
    ու կորչում է հեռվում,
    անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...
    Ես գալիս եմ շատ հեռուներից,
    ավերակ դարձած քո Հայրենիքից,
    որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,
    Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:
    Սպասիր քամի, և ինձ լսիր,
    թե ինչ կասեմ,
    քիչ հանդարտվիր, և ինձ լսիր,
    թե ինչ կասեմ,
    որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,
    Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին:
    Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
    արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
    Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
    կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,
    Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
    մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ...
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии • 1