«Հեպատիտ B-ն վերջնական չի անցնում». բժիշկ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 июл 2015
  • Աշխարհում մոտ 600 մլն մարդ տառապում է հեպատիտ B-ով և C-ով։ Տարեկան 1,5 մլն մարդ էլ մահանում է հիվանդության հետևանքով։ Սակայն սրա պարագայում մահվան դեպքերը տասն անգամ պակաս են ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից։
    Մեր երկրում հեպատիտ C-ով տառապում է բնակչության 4 տոկոսը, B-ով՝ 2-3։
    Մինչև 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B չի հայտնաբերվել։ «Ցանկացած
    արյան ներարկում, եթե արվի ոչ պատշաճ ստերիլիզացված ներարկիչներով,
    կարող է հեպատիտի առաջացման պատճառ դառնալ»,-ասում է Նորք ինֆեկցիոն
    հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ վերջերս Քաջարանում գրանցված հեպատիտի դեպքերը հենց բժշկական սարքավորումների ոչ ստերիլ վիճակի արդյունք էին։

Комментарии •