Հայոց լեզվի դասավանդման խնդիրները. Դավիթ Գյուրջինյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 ноя 2024

Комментарии • 7

  • @ГоарМхитарян-ж7ы
    @ГоарМхитарян-ж7ы 6 месяцев назад

    Շնորհակալություն, խելացի և ճիշտ մեկնաբանությունների համար։

  • @karen32435
    @karen32435 10 лет назад +2

    Լեզվի ուսուցչի խնդիրն է սովորողների համար ստեղծել ազատ արտահայտվելու, հաղորդակցվելու անսպառ հնարավորություններ:Քերականության կանոններ սերտելը մի բան է, լեզուն իրական կյանքում կիրառել կարողանալը միանգամայն այլ բան:

  • @karen32435
    @karen32435 10 лет назад +1

    Բանն այն է, որ լեզվի և իրականության, մշակույթի ու կենսակերպի կապն առհասարակ չեն գիտակցում մեր լեզվի դասագրքերի հեղինակներն ու դրանց հովանավորողները, կուրորեն իրականացնողները: Չեն գիտակցում լեզվի առաջնային դերն առհասարակ , որը հաղորդակցությունն է: Այդ իսկ պատճառով հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հանդիպում ենք մարդկանց, ովքեր զուրկ են հաղորդակցական տարրական ունակություններից՝ լսելու, բացատրելու, բանավիճելու, քննարկելու, բանակցելու և այլն: Այսօրինակ դասագրքերում կենդանի և մեռած լեզուների դասավանդումն ասես թե նույնական է: Հարգելիներս, այդ մեռած լեզուներն են քերականությամբ դասավանդվում, կանոններ սերտում, քանի որ լսելն այլևս անհնարին է, խոսող չկա: Կենդանի լեզուն ավելին է քան քերականությունը, մինչևիսկ՝ ավելին, քան հենց ինքը՝ լեզուն, որովհետև մեր լեզուն մեր գիտակցության ու մտածողության ձևավորողն է:

  • @mananakarapetyan113
    @mananakarapetyan113 10 лет назад +1

    Լիովին համաձայն եմ Ձեր ասածին, պարո'ն Գյուրջինյան, շատ ճիշտ եք նկատել աշակերտին և հայերենի ուսուցչին վերաբերող այս ցավալի խնդիրները:

  • @StelaGrigoryan
    @StelaGrigoryan 5 месяцев назад

    Շատ վատ դասագրքեր են Ձեր դասագրքերը ,գոնե տարրական դպրոցից հեռու մնացեք։

  • @vahemkrtchyan9614
    @vahemkrtchyan9614 7 лет назад

    Հարգելի Դավիթ Գյուրջինյան, ձեր խոսքի մեջ ես լսեցի հետևյալ արտահայտությունը՝ «... չի կարողանում փորձի ...»: Թույլ տվեք ուղղել ձեր կողմից թույլ տրված քերականության սխալը, այն է՝ «... չի կարողանում փորձել ...»: Մենք շատ հաճախ ենք առերեսվում նման վրիպումներին ոչ միայն առօրյա հաղորդակցություններում, այլ նաև հայոց լեզվի մասնագետ մարդկանց խոսքում: Խնդրում եմ վերլուծել իմ դիտողությունը և պարզաբանել հայերեն խոսքում տեղ գտած և, նույնիսկ, ես կասեի արմատավորված, նման վրիպումը վերացնելու Ձեր տեսակետը: Կանխավ շնորհակալ եմ Ձեզ Ձեր հաղորդման մեջ արտահայտված մտքերի համար և ակնկալում եմ Ձեր պատասխանը վերը նշված խնդրի վերաբերյալ: