Շտապ օգնության աշխատանքը Երևանում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 сен 2024
  • «Այս տարվա հունվար ամսին Երևանի շտապ օգնության ծառայությունը 94.609 զանգ է ստացել: 73․065-ն անմիջապես միացել են։ Մնացածը չեն կարողացել առաջին անգամից միանալ։ Այդ պահին բոլոր օպերատորները զբաղված են եղել։ Բայց երկրորդ կամ հազվադեպ երրորդ անգամից միացել են, դա տևել է վայրկյաններ», - հավաստիացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանից։
    Մայրաքաքաղաքի բնակչությանը շտապ բժշկական օգնություն է ցուցաբերում 43 անձնակազմ, ինչն այստեղ բնակվող մեկ միլիոնից ավելի մարդկանց համար բավարար քանակ չէ։
    Յուրաքանչյուր բրիգադ 24 ժամվա ընթացքում ունենում է 25-30 կանչ։ Սա թե համակարգի, թե համակարգից դուրս աշխատող մասնագետների կարծիքով՝ ոչ այլ ինչ է, քան գերծանրաբեռնվածություն։
    JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։
    Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում:
    Այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը:
    Հետևեք մեզ
    Ֆեյսբուքում՝ / jamnews.armenia
    Ինստագրամում՝ / jamnewsarmenian
    Թվիթերում՝ / jamnewsarmenian
    Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը:
    Աջակցեք JAMnews-ին՝ jam-news.net/a...

Комментарии •