«Մեր Հայրենիք» ՀՀ Պետական Օրհներգ / "Out Fatherland" State Anthem of RA

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 сен 2024
  • «Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։
    Օրհներգի բառերը՝ parliament.am/a...
    Տեղեկությունը՝ hy.wikipedia.o...
    Երաժշտությունը՝ apo.am/audio
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ
    «Մեր հայրենիք»
    (խոսքերը` Միքայել Նալբանդյանի)
    Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
    Որ ապրել է դարեդար,
    Իր որդիքը արդ կանչում է
    Ազատ, անկախ Հայաստան:
    Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
    Զոր իմ ձեռքով գործեցի,
    Գիշերները ես քուն չեղա,
    Արտասուքով լվացի:
    Նայիր նրան` երեք գույնով
    Նվիրական մեկ նշան,
    Թող փողփողի թշնամու դեմ,
    Թող միշտ պանծա Հայաստան:
    Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնի,
    Բայց երանի, որ յուր ազգի
    Ազատության կզոհվի:

Комментарии • 2

  • @franzraaber4106
    @franzraaber4106 3 месяца назад +3

    Cheers from Brazil to Hayastan! Here we've got a huge Armenian community! 🇧🇷🇦🇲

  • @AraenSimonyan
    @AraenSimonyan 2 месяца назад +3

    🇦🇲🇦🇲🇦🇲H. A. Y. A. S. T. A. N🦅🦅🇦🇲🇦🇲🇦🇲