Ինչ հասկանալ «ազգային գաղափարախոսություն» հասկացության տակ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 окт 2024
  • «Ազգ» և «գաղափարախոսություն» հասկացությունները ժամանակի ընթացքում փոխակերպումների են ենթարկվել և ամեն ժամանակաշրջան դրանց մասին տարբեր ընկալումներ են եղել: 90-ական թվականների շատ էր խոսվում, որ մեզ «ազգային գաղափարախոսություն» է պետք, հետագայում խոսակցությունները մարեցին, սակայն Հանրապետական կուսակցությունը փորձեց նման մի գաղափարախոսություն ստեղծել, դա անվանելով Պահպանողականություն, որի հենասյուներն էին միմյանց հակասող երևույթները՝ Նժդեհի Ցեղակրոնությունն ու Հայ եկեղեցին: ՀՀԿ-ի պահպանողականությունն ժամանակի փորձությությանը չդիմացավ:
    Ստեփան Դանիելյան, քաղաքագետ:

Комментарии • 4

  • @Sol__Invictus
    @Sol__Invictus 2 года назад

    Ձեր խոսքի մեջ կան որոշ անճշտություններ, որոնք պարզաբանումների կարիք ունեն։ Նախ ՀՀԿ-ն չի եղել և հիմա էլ չէ ցեղակրոնության կրողը ։ Այն արտաքնապես որդեգրել է այդ գաղափարախոսությունը , բայց էությամբ ամորֆ ինչ-որ գոյացություն է։ Երկրորդ ՝ անցյալ դարի ցեղային հիմքի վրա կառուցված գաղափարախոսությունների բերած աղետը պայմանավորված է դրանց տեսական հիմքի մեջ ռասսայական աստիճանակարգության և պետական շովինիզմի առկայությամբ , ինչպես նաև նպատակին հասնելու համար միջոցների անխտրությամբ։ Ցեղակրոնության մեջ այդ դրույթները բացակայում են և Նժդեհի տեսական ողջ ժառանգությունը ուսումնասիրելով պարզ է դառնում իր ուսմունքի միաժամանակյա ազգակենտրոն և մարդակենտրոն լինելը։ Հասկանալի է, որ ներկա աշխարհը մերժում է ազգայնականությունը ասոցացնելով այն ազգայնամոլության հետ, բայց եթե ազգայնականությունը դրսևորվի առանց խնդրահարույց տարրերի, ապա որևէ առիթ չի տրվի բացասական տրամադրվածության համար։ Երրորդ ՝ ցեղակրոնությունը օտարածին ուսումունքների արձագանք համարելը ճիշտ չէ ։ Դրա հետ կապված մեջբերենք հենց Նժդեհի խոսքերը "Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը։ Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա։ Դեռ խոսք չկար ֆաշիզմի և հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում" և
    "Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի և չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՛ն, այլ ոչ փոխառնված արժեքներով"։
    Չորրորդ ՝ ցեղակրոնությունը հիմնվել է սփյուռքում։ Շեշտը դրված է եղել սփյուռքում ազգային ինքնատիպության պահպանման վրա։ Պետական կառուցվածքի և պետական քաղաքականության մասին խոսք չկա։ Այդ իմաստով այն լրացման կարիք ունի, այլ ոչ թե մերժվելու և ասպարեզից դուրս գալու։
    Ամեն դեպքում շնորհակալություն վերլուծությունների և քաղաքական մտքի գեներացման համար։

    • @alert4256
      @alert4256 2 года назад

      Ես Ձեր նկատառումների հետ լիովին համաձայն եմ՝ Նժդեհին և Ցեղակրոնությունը նացիզմի եւ ֆաշիզմի հետ համեմատելով ուզում են նսեմացնել չեզոքացնել մի մեծ Ուժ, որը կարող է իրապես ոտքի կանգնեցնել Հայաստանն ու խառնել աշխարհի որոշ խառնակիչ ուժերի ծրագրերը, այս թվում նաև՝ մեր Ազգի և պետության վերաբերյալ։
      Բայց մենք զգոն ենք, և թույլ չենք տա իրերի նման ընթացք։

  • @tigransarafyan6536
    @tigransarafyan6536 2 года назад

    Լավ էլ հիշել եք այս թեմայի մասին, սակայն մի մոռացեք ով խանգարեց ու խանգարում է որ ձևակերպվեր այն, դրա անունը տվեցիք: Մարդա մեկը որ իր խոսքով ու գործով առաջնորդելով առ այսօր ապականում է մեր երկիրը: Բայց նաև գիտեք որ կա ազգային ու պետական գաղափարախոսություն հասկացությունները, դրանք նաև ինչով են տարբերվում ու այդպես էլ պետք է լինի: Այս մասին կան մեր մոտ տեսական հոդվածներ, ես հանդիպել եմ ժամանակին օրինակ էկոնոմիկա հանդեսում 1998-2000թ: Մենք որ ազգային գաղափարախոսություն ունենայինք 1915 չէր լինի: Իսկ չունենալու համար համար կազմակերպեցին և հոկտեմբերի 27, և մարտի 1 և 2018, շարունակությունը լավ գիտեք առ այսօրը: Երևի գիտեք որ Մուսոլինին պարզվեց թե որ երկրի գործակալն էր՝բրիտանիա, ինչպես մեր մոտ կան հիմա էլ՝ էս 15 օրը մինուս մեկ թվով: Ինքներդ լավ ասեցիք որ քրիստոնեությունը ինչ էր ասում ու դա զոռով բերեցին մեր վզին փաթաթեցին,արդյունքում մեր երկիրը ընդամենը 87 տարի հետո կիսվեց, նրանց պլանը ստացվեց: Իսկ հիմա ընդամենը 2 օր առաջ գրավոր գրեցին 2 ղեկավարներ,որ քաղաքացիական արժեքները կամ այսպես ասած դեմոկրատիան ոնց մեզ հարմար է, այնպես էլ կհասկանանք, ձերը ձեզ պահեք: Այսինքն ամեն մեկը դեմոկրատիան հասկանում է յուրովի: Նաև նշվածնեերի հետ կապված հիշում ես գրող Զադորնովի ասածը, ասում էր մենք ունենք լավ երկիր,սակայն վատ պետություն: Վոլտերի այդ պատմությունը կարդացել էի,իրոք լավն է:
    Ձեր ինստագրամյան էջը ինչու ակտիվ չէ, չէ որ այնտեղ էլ եք գրանցված ու կարող ենք հաղորդակցվել: Այսքանը համառոտ կերպով:

    • @gaghaparimartik3755
      @gaghaparimartik3755 Год назад

      Քրիստոնեությունը երբեք չի բաժանել: Դա նախարարների դավաճանական քայլն էր: Սահակ Պարթեւ պաշտպանում էր հայոց արքային ում նախարարները դավաճանեցին: Իսկ եթե եկեղեցին սխալ է արել, դա չի նշանակում որ Աստված է արել: Եկեղեցին մարդիկ են ոչ թե գաղափարը: