7.04.2023 Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 апр 2023
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության՝ Աստվածամոր Ավետման տոնի մասին, որն այս տարի համընկել է Ավագ Ուրբաթի հետ։ Նա հիշեցրել է, որ Աստվածամայրը հնազանդության օրինակ է, իսկ այդ օրը աշխարհիկ միջոցառումների մասնակցելը յուրաքանչյուրի որոշումն է։
    Հոգևորականը սխալ է համարում Տիրոջ աստվածային և մարդկային էությունների տարանջատումը, իսկ մարդու մարմինը հոգուց առանձին դիտարկելը որակում է որպես հոգևոր շիզոֆրենիա։
    «Կրոնն ու կենցաղը պետք է նույնականացված լինեն», - ասում է Սրբազան հայրն ու մատնանշում ապագայի հանդեպ մեր մեջ առկա հույսի պակասը, հիշեցնելով հավաքական աղոթքի և հոգևորականների համար հատուկ աղոթելու կարևորության մասին։

Комментарии • 26

  • @aidaayriyan960
    @aidaayriyan960 2 месяца назад +1

    Երանի Հայ ազգը Ձեզանից շատ ունենար։Մեծն Վադապետ ։Փառք Հորը Որդուն և Սուրբ Հոգուն Ամեն 🙏🙏🙏

  • @varancovmkrtchyan8065
    @varancovmkrtchyan8065 2 месяца назад +1

    ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ ՋԱՆ

  • @aidaayriyan960
    @aidaayriyan960 2 месяца назад +2

    Շնորհակալություն Սուսաննա Հարությունյանին։ Այսպիսի հարցազրույց կազմակերպելու և մեզ մատուցելու համար։

    • @suzi_jonson
      @suzi_jonson  2 месяца назад +1

      Հովհաննիսյան😊

  • @koryunaleksanyan5916
    @koryunaleksanyan5916 8 месяцев назад +4

    Աստված պահապան ձեզ Հայր Սուրբ ✝️✝️✝️✝️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏🙏

  • @lhchannel8518
    @lhchannel8518 5 месяцев назад +5

    Գոհություն Աստծուն, որ ունենք այսքան խելացի, կրթված, բանիմաց, Աստվածասեր և Աստվածավախ վարդապետ։ 🙏

  • @user-qd5wt7kn5h
    @user-qd5wt7kn5h Год назад +5

    Քրիստոս հարյավ ի մեռելոց։Օրհնյալ է ասել հարությունը Քրիստոսի։Մեզ և ձեզ մեեեեեեծ ավետիս

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 Год назад +4

    Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի:
    Շնորհակալությու'ն, հարգելի' Սուսաննա Հարությունյան, սուրբ Հարության այս սրբալույս օրերին 21-րդ դարում Հայ Եկեղեցու իմաստնագույն վարդապետներից մեկի հետ զրույցի վայելքը մեզ պարգևելու համար:

  • @user-kj8pj8js4f
    @user-kj8pj8js4f Год назад +4

    Միշտ շատ սիրով սրտով լսումեմ ձեզ շատ շնորհակալեմ Աստված օրհնի ձեզ 🙏

  • @user-zy1zi8wz7k
    @user-zy1zi8wz7k Месяц назад

    🙏🙏🙏

  • @sojaaslanjan4188
    @sojaaslanjan4188 Год назад +2

    Աստված և մայրը
    Աստծու կողմից կինը կանչվեց,
    Նրա խոսքին հնազանդվեց,
    լսեց խոսքը Աստվածային,
    որ փրկվի ցեղը մարդկային:
    ՈՒ մայր դառնա Նրա Որդուն,
    Աշխարհ բերի Աստծու Որդուն,
    Մայրն էր, որ կյանքով լցրեց,
    Իր մարմնի մեջ Հիսուսին կրեց,
    շատ չարչարանքների հանդիպեց,
    իր մարմնով պաշտպանեց,
    Չարն ուզում էր զրկել կյանքից,
    խլել մանկանը մորից,
    սպանել և իր չար գործն անել,
    երկրի երեսից իսպառ ջնջել:
    Մայրը պաշտպանեց իր բալիկին,
    խորհուրդը լսեց հրեշտակի,
    փախցրեց տարավ օտար երկիր,
    որ չքաշվի Որդին սրի:
    Աստված էր մարդ դարձել,
    և մեզ համար երկիր եկել,
    Տիրոջ կողմից ընտրյալ էր,
    Տիրոջ կողմից օրհնյալ էր:
    Նա խոնրահ էր, սիրող բարի,
    հնազանդ էր խոսքին ծնողների,
    ու երբ մայրը խորհուրդ տվեց,
    Աստվածային հրաշք կործեց,
    այդպիսով փառքն իր հայտնեց:
    Արեց հրաշք զարմանալի,
    ջուրը դարձրեց գինի գովելի,
    մարդիկ խմեցին ու զարմացան,
    Աստվածային փառքը տեսան,
    ա՜յ քեզ հրաշք, նոր հասկացան,
    հավատացին Աստծու խոսքին,
    որ Աստված մարդացավ և
    կնոջից ծնվեց, կնոջից սնվեց,
    խաչին մեխվեց, խաչից կախվեց,
    մահացավ ու համբարձվեց,
    մեզ համար երկնքի դուռը բացեց
    ու հավիտենական կյանք պարգևեց:
    Հեղինակ `Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան։

    • @user-mp5in2rm7f
      @user-mp5in2rm7f 9 месяцев назад

      'Mayr@' xohurd tvets the aveli shut partadranq er . The che inchi hamar NA petq e aser, der IR jamanak@ che.

  • @taguhihovhannisyan460
    @taguhihovhannisyan460 Год назад +3

    21:36 Ես կցանկանայի, որ մեր եկեղեցում լիներ այնպես, որ զույգերը նախքան ամուսնական պսակադրությունը կանչվեին քահանայի կողմից և նրանց հետ որոշակի զրույց տարվեր հոգևոր ընտանիքի և ամուսնական հարաբերությունների մասին, նախ որպեսզի առողջ դրվեր այդ ընտանիքի հիմքը և հետո Աստծով (հոգևոր) շարունակվեր…

  • @user-in1ps5qi7q
    @user-in1ps5qi7q Год назад +3

    Спасибо большое Сусанна Оганесяну , за такую программу 🎤🙏

  • @sojaaslanjan4188
    @sojaaslanjan4188 Год назад +2

    Մահը,մարդը և հավիտենական կյանքը
    Չլացե՛ք դուք ինձ համար
    Գրված է՝ … մահվան օրը ծնված օրից լավ է (ժողովողի 7.1):
    Երբ հեռանամ այս աշխարհից,
    Չլացե՛ք դուք ինձ համար,
    Ուրախացե՛ք և ցնծացե՛ք,
    Որ հեռանում եմ չար աշխարհից։
    Աշխարհն ի՞նչ է՝ մի մեծ դժոխք՝
    Չար մարդկանցով է նա լցված,
    Չարությունով և դժոխային մեղքերով ապականված:
    Չսիրե՛ք աշխարհը, և ինչ էլ որ կա նրա մեջ,
    Քանի որ այդ ամենը մի օր հաստատ կունենա վերջ։
    Մարդուց մինչև անասուն չարի մեղքով են լցված,
    Եվ նրանց վերջը երևում է դժոխքի կրակով այրված։
    Երկնքում Աստծու մոտ է կյանքը՝ Սուրբ Հոգով կնքված,
    Նրա կողմից մեզ համար բնակարան է պատրաստված,
    Հավիտենականությունն էլ մեզ պարգևեց,
    որը իջած էր Լույս Հորից,
    և Որդին էր պատգամ առել իր սիրելի Ծնողից,
    Նա խաչվելու էր՝ մատնվելով քահանաներից:
    Երբ Հիսուսը խաչին հանվեց,
    Մեր մեղքերի համար զոհվեց
    և Աստծու հետ մեզ հաշտեցրեց,
    մեզ համար երկնքում դրախտի դռները բացեց,
    Մարդկային երազանքներն իրականացրեց,
    Մարդուն Աստծո զավակներ դարձրեց,
    և հավիտենական կյանք պարգևեց:
    Երբ հեռանամ այս աշխարհից,
    Չլացե՛ք դուք ինձ համար,
    Ուրա՛խ եղեք և կրկին ուրա՛խ,
    Որ հեռացա չար աշխարհից։
    Հեղինակ `Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան։

  • @XpuctocBockpece7
    @XpuctocBockpece7 11 месяцев назад

    Հոգու և մարմնի բաժանումը շատ նորմալ է(մեր իրականության մեջ); քանի որ դրանք մեկը մյուսի հակառակ ցանկությունները ունեն, հենց ամբողջ Քրիստոնյայի պայքարը այստեղ է կենտրոնանում, որ մարմինը խոնարհեցնենք և հոգով ապրենք, ոչ թե մարմնական ցանկությունների գերի դառնանք։ Մարմնի ու հոգւ ներդաշնակություն չկա, ընդհուպ մինչև բջիջներ մեղքը մարդու էությունը հեղաթյուրել է ու պղծել առաջնային ստեղծված Աստծու նմանությունը, որը ձգտումն է դեպի սրբություն` մարդը կորցրել է: Ապաշխարհություն, ծոմ, աղոթք, սուրբ պատվիրանների իրագործումն է միակ փրկությունը մարդու , մարմնին մերժել և հոգով ապրել։ Ամեն րոպե ամեն վայրկյան պայքար է մղում մեր դեմ սատանան(1Պետ 5:8: "Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։"), նա պատերազմում է Աստծո դեմ և պատերազմի դաշտը մեր սրտերն են։"Դոստոեվսկի"
    Գաղ 5:16-21: "Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի՛ արէք այն, ինչ ուզում էք։ Իսկ եթէ Հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք. որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու։"

  • @arsenarakelyan8939
    @arsenarakelyan8939 11 месяцев назад +1

    ✝️🙏❤️

  • @gladysderhovanesian2187
    @gladysderhovanesian2187 Год назад

    Հաստատապէս կարելի է ասել, որ 2018 թւից այս կողմ եկեղեցականները աւելի լրջօրէն են վերաբերւում իրենց առաքելութեանը և բարձրաձայնում են հասարակութեան մէջ տիրական դարձաց անբարոյ բարքերի մասին: Գոհունակութիւն և փառք Տիրոջը,որ մեզ դարձի նոր հնարաւորութիւն տւեց:

  • @karinebalayan8522
    @karinebalayan8522 Год назад +1

    Ամեն հայ թող որ հասկանա սա չէ
    Կյանքը , սա քննություն է էլ ավելի կյանքը ունենալու համար , և չվախենա ....այլ Հոգիով լցվի և վերին բաների մասին հոգ անի