Զարգացնող խաղեր նախադպրոցականների համար

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Ահա և մեր հերթական բազմակողմանի զարգացնող խաղերի նոր տարբերակները: Այս անգամ ինձ հյուրընկալվել եր Մարիան (Մաշան):
    Հիմա մի քիչ պատմեմ ամեն խաղի նշանակության մասին:
    💭 Ինչպես միշտ սկսում ենք մատիկները ակտիվացնելով, ապա երկու ձեռքերը միաժամանակ գործունեության մեջ դնելով: Այս աշխատանքի արդյունավետությունը այն է, որ այն աստիճանաբար բարդացնում ենք՝ առաջարկելով յուրաքանչյուր ձեռքի համար տարբեր պատկերներ:
    💭 Նախադպրոցական տարիքում կարևոր է տեսողական հիշողության զարգացումը: Երեխային առաջարկում ենք դիտել ցանկացած հաջորդականությամբ պատկերներ, մեզ հետ միասին կրկնում է, իսկ հետո փորձում է կատարել ինքնուրույն: Այս դեպքում լավ կլինի ունենալ տարատեսակ երկրաչափական պատկերներ:
    💭 Խոսքի զարգացումը ուղեկցվում է նաև տրամաբանական մտածողության, ինչպես նաև երևույթները դասակարգելու հմտության զարգացմամբ: Նմանատիպ խաղերը կարող եք կիրառել յուրաքանչյուր օր տանը, դրսում, ճամփորդելիս:
    Շուտով կրկին կհանդիպենք 🙂
    Ի դեպ, այս աշխատանքներն ունեն հաջորդական անցում, այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանք կապված է նախորդի հետ: ⤵️
    #Եկեք_խաղանք_միասին

Комментарии •