Սաղմոս 34 - Սաղմոսներ - Օնլայն Աստվածաշունչ - Հոգևոր տեսանյութեր - Saxmos 34 - Onlayn Astvacashunch

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 фев 2025
  • Բաժանորդագրվեք մեր ալիքին այս հղումով / @ogtakarinfoblog1259
    Ինստագրամ / ogtakarinfoblog
    Սաղմոս 34
    ------------------------------
    Աստծու բարության փառաբանություն
    Դավթի (սաղմոս), երբ նա իր կերպարանքը փոխեց Աբիմելեքի առաջ, որն էլ դուրս գցեց նրան, և նա գնաց։
    1.Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։
    2.Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։
    3.Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։
    4.Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։
    5.Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։
    6.Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։
    7.Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։
    8.Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։
    9.Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։
    10.Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։
    11.Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։
    12.Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար.
    13.Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։
    14.Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։
    15.Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։
    16.Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։
    17. Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։
    18.Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։
    19.Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։
    20.Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։
    21.Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։
    22.Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։
    #Սաղմոս​​ #saxmos​​ #Աստվածաշունչ​​ #Զորավորաղոթք​​ #աղոթք​​ #axotq​​ #հոգևոր​​ #Hisus​​ #hogevor​​ #zoravoraxotq​​ #հոգևորտեսանյութեր​​ #Հիսուս​​ #Քրիստոս​​ #պաշտպանությանաղոթք​​ #saxmosner​​ #օգնությանաղոթք​​ #ognutyanaxotq​​ #ogtakarinfoblog​ #օգտակարինֆոբլոգ
    That Kid in Fourth Grade Who Really Liked the Denver Broncos by Chris Zabriskie is licensed under a Creative Commons Attribution license (creativecommon...)
    Source: chriszabriskie....
    Artist: chriszabriskie....

Комментарии • 10