#3 Երևանի փողոցներում | Ալեք Բայանդուրյան Լևասգանի | Նոր Նորք

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 июл 2024
  • Ալեք Բայանդուրյան Լևասգանին լուսանկարչությամբ տարվել է «պատահաբար»։ Մոտ 15 տարի առաջ, երբ իր որդին Բարսելոնայում ցանկացել է օպերատորություն սովորել, Ալեքը փորձարկել է տեսախցիկները, որ սարքին լինեն, և հենց այդ փորձարկումների ընթացքում էլ առաջացել է լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն։
    Լուսանկարչությունը Ալեք Բայանդուրյանի համար ի սկզբանե եղել է գեղանկարչությանը փոխարինող ինքնարտահայտման միջոց. նա երբեք իրեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ չի համարել։
    Սկզբում փողոցային լուսանկարչությամբ է զբաղվել, և իր առաջին ցուցադրությունն էլ Բարսելոնայում նման լուսանկարներով է եղել։
    Հետագայում, հանգամանքների բերումով և գեղանկարչի ձիրքով պայմանավորված, ավելի խորացել է nude լուսանկարչության մեջ։
    Խոսելով լուսանկարելու տեխնիկական կողմի մասին` Ալեքը նշում է, որ բացառապես ժապավենային խցիկով է նկարում, երբեք չի ունեցել թվայինը և անգամ տեխնիկային չի տիրապետում....
    «Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ալեք Բայանդուրյանը նկարում է Երևանի ամենահանգիստ և զով թաղամասերից մեկի` Նոր Նորքի տարբեր վայրեր, տարբեր բնակիչների` իրենց իսկ միջավայրում։
    «Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։
    © Բուն TV
    Web: boon.am/
    Facebook: / boontvofficial
    Telegram: t.me/boon_tv
    Instagram: / boon_tv
    TikTok: / boon_tv
    LinkedIn: / boon-tv-official
  • РазвлеченияРазвлечения

Комментарии • 1

  • @ofeliaolkinyan2301
    @ofeliaolkinyan2301 22 дня назад +1

    Լույսի հետ աշխատող լուսավոր , գեղեցիկ մարդ