Արի Միջազգային
HTML-код
- Опубликовано: 4 мар 2021
- Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ-ին և այդ կարգավիճակով մնացել ընդհուպ մինչև 1998 թ-ը (1990 թ.-ին` Արևելագիտության ֆակուլտետի կազմում, իսկ 1991 - 1992 ուստարվանից` Պատմության): 1993 թ-ի ապրիլին ուսումնական պլաններ կազմելու և բաժնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիմնադրվեց Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնը, որը հետագայում վերանվանվեց Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ` 1998 թ-ի սեպտեմբերի 16-ին Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի հենքի վրա ստեղծվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նրան միացավ նաև Փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Ներկայումս Միջազգային հարաբերությունների ֆակուլտեում գործում են 3 բաժիններ` Միջազգային հարաբերությունների, Քաղաքագիտության և Հանրային կառավարման:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը բարձրակարգ մասնագետներ է պատրաստում դիվանագիտական ծառայության, միջազգային կազմակերպությունների, հանրապետության պետական իշխանության մարմինների, ինչպես նաև ոչ պետական հաստատությունների ու առանձին կազմակերպությունների հետազոտական-վերլուծական բաժինների համար:
www.ysu.am/facu...