Մեր մեծերը - Մարշալ Համազասպ Բաբաջանյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 авг 2024
  • Համազասպ Բաբաջանյանը զորապետ է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերո և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ:
    Համազասպ Բաբաջանյանը 1925 թ-ին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, գերազանցությամբ ավարտել է 1929 թ-ին, երբ այն արդեն տեղափոխվել էր Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց: 1942 թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, 1948 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1939--40 թթ-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին:
    Հայրենական մեծ պատերազմի (1941--45 թթ.) սկզբին մայոր Բաբաջանյանը նշանակվել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը: Նրա գունդն առաջիններից է արժանացել գվարդիականի կոչման: 1942 թ-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին:
    1943 թ-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցը ազատագրելիս, 1944 թ-ի հունվարին մասնակցել է Պրոսկուրով--Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել: 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը: 1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա--Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: 1945 թ-ի հունիսին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գեներալ-մայորի, իսկ 1967 թ-ի հոկտեմբերին՝ մարշալի կոչումներ:
    Պատերազմից հետո Բաբաջանյանը եղել է բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959--67 թթ.), զրահատանկային զորքերի ակադեմիայի, խորհրդային բանակի զրահատանկային զորքերի պետ (1969 թ-ից): Ընտրվել է ԽՍՀՄ (1962--70 թթ.), ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Եղել է Ելնյա, Զալեշչիկի և Գդինյա քաղաքների պատվավոր քաղաքացի: 1981 թ-ին հրատարակվել է Բաբաջանյանի «Հաղթանակի ճանապարհներ» (ռուսերեն) հուշագրությունը: Նրան է նվիրված Յակով Սադովսկու «Ծառայությունն այսպիսին է՝ հաղթել» (ռուսերեն՝ 1983 թ., հայերեն՝ 1986 թ.) երկը:
    Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ ու փողոցներ Մոսկվայում և Երևանում: Նրա ծննդավայրում բացված Մարտական փառքի թանգարանը, որտեղ ներկայացված էին նաև Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը գյուղի վերջնական հայաթափումից (1987 թ. հուլիս -- 1988 թ. նոյեմբերի վերջ) հետո ոչնչացվել են:

Комментарии • 13

  • @sonaharutyunyan8509
    @sonaharutyunyan8509 4 года назад +7

    Եթե 70 տարի սուտ են խոսել ու չեն ասել որ հենց Համազասպ Բաբաջանյանի շնորհիվ են վերջնական հաղթանակ տարել ուրեմն այս հաղթանակն էլ շպրտեք իրենց երեսին : Թող վրացիները սա էլ իրենց վերցնեն :

  • @tigranesiiar9144
    @tigranesiiar9144 4 года назад +4

    Parq mer herosnerin

  • @aroaroyan8065
    @aroaroyan8065 4 года назад +11

    ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @sevkhachfedayin912
    @sevkhachfedayin912 10 лет назад +13

    YESEL EM HAYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYY

  • @vardanmalkhasyan8782
    @vardanmalkhasyan8782 2 года назад +2

    🕊🕊🕊🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏

  • @user-wc9bv3ku4u
    @user-wc9bv3ku4u 4 года назад +7

    СЛАВА АРМЯНСКОГО НАРОДА БЫЛИ И БУДУТ ГЕРОЯМИ А У ШАЙТАН ЖИЗНЬ ГАРИТ

  • @ggguk9754
    @ggguk9754 4 года назад +4

    Парк у патив мер hай hероснерин болор жаманакнери

  • @MrArtak1000
    @MrArtak1000 10 лет назад +8

    kecces mer hayazgi marshal park kez astvac hogit lusavori

  • @romangaia
    @romangaia 4 года назад +1

    Ev nra hramanatarat tankeri vra hayeren tarerov grvate exel hayastan