05 07 24 Տեղի ունեցավ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի առաջին ժողովը:

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 4 июл 2024
  • Հուլիսի 4-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ նորաստեղծ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր առաջին ժողովը:
    _____
    «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի ստեղծելու գաղափարը Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանինն է:
    Կազմակերպության նպատակն է օգնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, ֆինանսական աջակցություն: Կազմակերպությունը գործելու է սկզբում Գեղարքունիքի մարզում, այնուհետև իր գործունեությունը ծավալելու է հանրապետության մասշտաբով:
    Կազմակերպության առաջին ժողովի ընթացքում ներկա պատերազմի մասնակիցներին ներկայացվել է նորաստեղծ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի նպատակներն ու առաքելությունը:
    Առաջիկայում կազմակերպության անդամները կայցելեն նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին:
    Կազմակերպությանն անդամագրվել կամ աջակցել ցանկացողները կարող են դիմել «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ.
    Հեռ. 098 044 174, 098 044 374

Комментарии • 1