Առջևդ ահա ծունկի եկած // Arjevd aha tsunki ekats // Խաչատուր Չոբանյան // Khachatur Chobanyan

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 24 июл 2019
  • Առջևդ ահա ծունկի եկած,
    Աղերսում եմ ո՛վ Տեր Աստված,
    Արթնացրու ինձ, միտքս բացիր,
    Ճոխությունը Քո հասկանամ։
    Ավելացրու հավատքս, Տե՛ր,
    Որ իսկապես Քեզ հավատամ,
    Կասկածները ինձ չխաբեն,
    Տեսնեմ այնպես, ինչպես որ կաս։
    Որ շուրթերով չպաշտեմ Քեզ
    Ու հենց այնպես չասեմ Դու կաս,
    Որ Քեզ զգամ Տերս այնպես,
    Ինչպես կզգաս Ինքդ Դու մեզ։
    Ողորմեա ինձ, ո՛վ Տեր հզոր,
    Պաշտամունքս Դու ես միայն,
    Լրիվ բացիր աչքիս առաջ,
    Այս աշխարհի դեմքը ունա՜յն...
    Որ մտքերս չպղտորվեն,
    Չպղտորվի սիրտս տկար,
    Որ տրտմության, թմրության մեջ
    Չլինեմ Քեզ անհնազանդ։
    Թող փրկության լուրդ բարի,
    Հոգուս խորքում ձգվի անմար
    Ու ծառ դառնա՝ բեղմնավորվի,
    Պտուղներով իր կենարար։

Комментарии •