Բառերը՝ Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանիդ, Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ։ Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած։ Ու՞մ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված։ Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած, Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ՝ մենակ կանգնած։ Կրկներգ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի, Ու պատուհանիդ լուռ կարտասվի... Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցյալը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի։ Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների։ Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում, Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում։ Ու հետո, ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում, Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում։ Կրկներգ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանիդ լուռ կարտասվի... Ու պատուհանիդ լուռ կարտասվի։ lyricstranslate.com
Շնորհակալ եմ եղբայր❤։ Միշտ առաջ։)
Բառերը՝
Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ։
Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած։
Ու՞մ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված։
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ՝ մենակ կանգնած։
Կրկներգ
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի։
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների։
Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում։
Ու հետո, ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում։
Կրկներգ
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
lyricstranslate.com
picking pattern please
😍😍🔥🔥🔥
Как бой называется с момента "сер сиро ашун@" ?
Мер*
Шестерка
Գրեք, թե որ երգի համար կոզեիք կիթառի դաս տեսնել
Ռուբեն Հախվերդյան🙂
Creep
Որ խնդրեմ Նեմրաի երգը կանեք
Լևոն ջան ողջույն:
Անհատական պարապմունք անցկացնում ես ?
Խնդրում եմ բալլադ զինվորի ամբողջական տարբերակն սովորեցրեք։ձեր հետևորդներից եմ
Որ շատ խնդրեմ բալլադ երգն կնվագեք նման ձևով որ սովորենք