Երկու պատմություններ 2 հարուստ մարդկանց մասին, թէ ինչպես վարվեցին իրենց ունեցվացքի հետ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 май 2024
  • 2 պատմություններ երկու հարուստ մարդկանց մասին, թէ ինչպես վարվեցին իրենց ունեցվացքի հետ։ Մեկը դժոխք գնաց, մյուսը` մխիթարվեց։
    Անիրավ Տնտեսի առակն ու Աղքատ Ղազարոսի առակը։
    Որպեսզի Անիրավ Տնտեսի առակն ավելի լավ հասկանանք լավ կլինի հետևյալ պատմությունն էլ իմանանք։ Այդ ժամանակներում Երուսաղեմի իշխանները մեծ հողատերեր էին ու տնտեսներ էին պահում: Տնտեսները իշխանի հողը վարձով տալիս էին գյուղացիներին: Երբ Անիրավ Տնտեսը ներեց 100 տակառ ձեթից 50ը, ապա դա իր բաժին 50ն էր, որը նա կողքից «ճմկտում» էր՝ ժողովրդին հարստահարելով: Նույնն էլ 100 պարկ ցորենը: Տերը նրանց գովեց, որովհետև այս մարդը ՍՈՎՈՐԵՑ ԻՐ ԲԱԺԻՆԸ ԶԻՋԵԼ, ԿԻՍԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՇԱՀԻ (Ղուկ 16:1-31): Մենք էլ պետք է մերժենք ագահությունը, և սովորենք մեզ ընծայված հնարավորություններից բաժին հանել մարդկանց: Ապրեք այնպես, որ ոչ մի մարդ ձեր տնտեսության պատճառով իր սրտում չբողոքի Աստծուն:

Комментарии • 47

  • @ahareyan
    @ahareyan  2 месяца назад +6

    Մի տեղ մի կոմենտ կարդացի թէ Աստվածաշնչի Հին Կտակարնը կարդալը դժվար է։ Ժողովուրդ ջան, դուք կարդալուց առաջ աղոթեք, և Տերը կօգնի։ Դուք ձեր եկեղեցու քահանային երբեմն հարցեր տվեք այն մասերից որ չէք հասկանում և իրենք ձեզ կօգնեն։ Աստվածաշունչը գրքերի ժողովածու է։ Ցանկում ամեն մի վերնագիրը մի առանձին գիրք է։ Նախ այդ ցանկը հասկացեք, ապա սկսեք Գիրք առ գիրք ուսումնասիրելով կարդալ։ Օրինակ, հետևյալ հատվածը Հին Կտակարանի Առակաց գրքից է։ Ասում է, "Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։" Առակաց 23։17։ Այստեղ դժվար բան կա՞ հասկանալու։ Կամ մի՞ թէ սա այսօր էլ արդիական չէ։ Կամ օրինակ, Երեմիայի մարգարեությունում Աստված ասում է "Երուսաղեմ, լվա քո սրտի չարությունները, որ փրկվես։ Երեմ․ 4։14 - Այստեղ ի՞նչ կա դժվար։ Փոխարինեք Երուսաղեմ բառը Երևան, Հայաստան, Հայ ժողովուրդ, կամ ձեր քաղաքի կամ գյուղի անունով և կտեսնեք, որ այն մեզ էլ է վերաբերում, թէ Հայ ժողովուրդ, հրաժարվի մեղքով ապրելուց, լվա քո սրտի չարությունները, անեծքներդ, խաբելդ, հայհոյելդ, նախանձդ, հպարտությունդ, ագահությունդ, հղփացած ապրելդ ("աշխարհը մերն ա, մերն ա, աշխարհը մերն ա, Հայաստանում ինչքան հայ կա աշխարհի տերն ա․․․"), հրաժարվի մեղքից ու մեծամտությունից, որպեսզի փրկվես։ - Դուք Աստվածաշնունչը կարդացեք ինչպես մի ծարավ մարդ, ով ջուր է փնտրում իր պապակը հագեցնելու համար։

  • @user-vb8wz3ni7j
    @user-vb8wz3ni7j 18 дней назад +1

    Փառք մեր Սռւրբ և Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոսին Ամեն։

  • @user-bb4nd4vn8b
    @user-bb4nd4vn8b 2 месяца назад +2

    Փառք քեզ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ 🙏

  • @aryuchambarcumyan2078
    @aryuchambarcumyan2078 2 месяца назад +4

    Փառք Աստծուն միայն ու միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի ճշմարիտ վարդապետություն

  • @user-gl6mx8eh8w
    @user-gl6mx8eh8w 2 месяца назад +5

    Արմեն ջան ապրես Աստված օրհնի քեզ❤❤❤🎉🎉🎉😢😢😢

  • @ManeUzoyan
    @ManeUzoyan 2 месяца назад +9

    Աստված օգնական ու պահապան🙏🏻🙏🏻🙏🏻

  • @susanatabekyan8856
    @susanatabekyan8856 2 месяца назад +5

    Ամեն ամեն, շատ ճիշտ եք Արմեն եղբայրս։ Օրհնվելով օրհնվես դու և քո տունը

  • @Liana-rp7lj
    @Liana-rp7lj 2 месяца назад +4

    Փառք Աստծուն Ամեն🙏

  • @user-hi6zg2lt2g
    @user-hi6zg2lt2g 2 месяца назад +4

    Ամեն🙏🙏🙏Փառք Աստծուն.

  • @telmikpanosyan5163
    @telmikpanosyan5163 2 месяца назад +4

    Փառք քեզ Տեր 🙏🙏🙏🙏

  • @vardanushhovhannisyan6530
    @vardanushhovhannisyan6530 Месяц назад +1

    Փ առք ՏԻՐՈՋԸ որ ՁԵԶ նման պարզ մեկնաբանող ունենք Տերը էլ ավելացնի ՁԵՐ շնորհը

  • @susanatabekyan8856
    @susanatabekyan8856 2 месяца назад +3

    Շատ լավ եք մեկնում, գոհություն ԱՍՏԾՈՒՆ և շնորհակալություն ձեզ

  • @user-kk7te1mg2i
    @user-kk7te1mg2i 2 месяца назад +3

    ԱՄԵՆ

  • @Armanum
    @Armanum 2 месяца назад +4

    Փառք Արարիչին մեզտրված ամեն ինչի համար միայն հասկանանք անգին արժեքը ամեն ինչի եվկատարենք Պատվիրաները Շնորհակալ ենք Հարգելի Արմեն

  • @vard160
    @vard160 2 месяца назад +1

    Ողջույն ձեզ։ Շատ կցանկանայի դուք եք ձեր կարծիքը, տեսակետը հայտնեիք Հայաստանի այժմյան վիճակի մասին, Տավուշի շարժման մասին, որն արդեն միայն Տավուշինը չէ։ Շատ հաճելի կլիներ լսել ձեր մտորումները։ Արդյո՞ք մեր ազգը արդեն ապաշխարության ուղին է բռնել։

  • @lusinemusaeljan8695
    @lusinemusaeljan8695 2 месяца назад +2

    Ամեն🕊

  • @SusannaKharibyan-cl5li
    @SusannaKharibyan-cl5li 2 месяца назад +3

    Արմեն ջան ճիշտը ասած երեք ծառաների պատմռւթյռւնը չեի հասկացել։Մտածելով որ իր տիրոջը խաբռւմա։Կարդում էի բայց չեի հասկանում ։Շնորակալ եմ։Հայրը թող փառավորվի իր որդիներով։ԱՄԵՆ։

    • @ahareyan
      @ahareyan  2 месяца назад

      Սուսաննա ջան փառք Աստուծո ամեն ինչի համար։ Տերը չի գովի խաբեբա ծառային։ Իմաստը շատ ավելի խորն է։

  • @ShoghikMargaryan-he7st
    @ShoghikMargaryan-he7st Месяц назад

    Amen

  • @user-nr9qh4gh7p
    @user-nr9qh4gh7p 2 месяца назад

    Ամէն բարի լոյս օրհնեալ օր

  • @shushanbalian826
    @shushanbalian826 2 месяца назад

    Ամեն 🙏🙏🙏

  • @MariamNahapetyan-rs4dj
    @MariamNahapetyan-rs4dj Месяц назад

    Ապրես Արմեն եղբայր

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 2 месяца назад

    Ամեն

  • @lilitdavtyan1216
    @lilitdavtyan1216 Месяц назад +1

    Տերը պահապան բոլորիս

  • @angellazaryan4715
    @angellazaryan4715 2 месяца назад

    Ամեն 🙏🏻

  • @user-fn2uc1vw1l
    @user-fn2uc1vw1l 2 месяца назад

    Апрес Армен Джан 🙏🙏🙏👏👍🇦🇲

  • @Aram-wq4ox
    @Aram-wq4ox 2 месяца назад +2

    Amen 🙏🙏🙏

  • @jiroparonyan8205
    @jiroparonyan8205 2 месяца назад

    AMEN 🙏

  • @zhannagrigoryan1793
    @zhannagrigoryan1793 2 месяца назад

    Եթե հայ ես և հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ ապա այսօր պայքար է պետք և ոչ թե ացետարանից ընթերցումներ, այդ ամենը սերտած պիտի լինեիր ու փրկարար ընթացքում բարի խրատներ տաք եթե անհրաժեշտ է։

  • @GoharikPetrosyan-ce8nz
    @GoharikPetrosyan-ce8nz Месяц назад

    Barq Astun🙏

  • @ahareyan
    @ahareyan  2 месяца назад +1

    Ես իմ կյանքում շատ մարդկանց եմ տեսել, ովքեր երբ հիվանդություն են ունեցել, և աղոթել են, և եկեղեցի գնացել, բայց երբ առողջացել են՝ մոռացել են Քրիստոս Աստծուն։ Բայց Քրիստոսն ասում է, որ մարդ պետք է երախտապարտ լինի և միշտ արտահայտի իր երախտապարտությունը։ Դա փրկում է։ Մի անգամ Տեր Հիսուսին 10 բորոտներ հանդիպեցին։ Ծանր հիվանդություն է բորոտությունը։ Նրանք Տիրոջ խնդրեցին որ իրենց ողորմի։ Տերն ասեց, "գնացեք, դուք ձեզ քահանաներին ցույց տվեք։" Սա նշանակում է, որ դուք արդեն բուժվեցիք, հիմա գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք, որ իրենց մարդկանց առջև վկայեն որ դուք արդեն բուժված էք։ Կարգն այդպես էր։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին իրենց բորոտությունից։ Այդ 10ից միայն մեկը ճանապարհից ետ դարձավ Տեր Հիսուսին շնորհակալություն հայտնելու՝ եկավ ընկավ Տիրոջ ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում Նրան։" Տեր ասեց, "սրանք 10ն էլ չմաքրվեցի՞ն, իսկ արդ, իննը ու՞ր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց։" Եվ ասաց նրան, "վեր կաց գնա, որովհետև քո հավատքը քեզ փրկեց։" - Սա ի՞նչ է նշանակում։ Որ դու կարող է բուժվես քո հիվանդությունից, բայց հավատքն է, որ քեզ "ՓՐԿՈՒՄ" է։ Իսկ հավատքն արտահայտվում է նրանով, թէ դու ինչպիսի՞ հարաբերություն ունես Տեր Հիսուսի հետ։ Գալի՞ս ես, խոսու՞մ ես, հաղորդվու՞մ ես, խոստովանու՞մ ես, շնորհակալ ու երախտապա՞րտ ես։ Թէ, ինչպես շատերն են ասում "իմ աստված իմ սրտի մեջ ա․․․" ու գլխների տակ փափուկ բարձ դրած ապրում են այս կյանքը՝ գլորվելով դեպի կործանում։ Սիրելի մարդիկ, ձեր մեջ և ձեր երեխաների մեջ սովորություն դարձրեք Տեր Հիսուս Քրիստոսին մշտապես երախտապարտ լինելը, շնորհակալություն հայտնելը և ամեն ինչի համար Աստծուն փառք տալը՝ և նեղության համար, և ուրախության համար։

    • @user-vs5hj4gf8i
      @user-vs5hj4gf8i 2 месяца назад

      Ապրես եղբայր քո քարոզների համար ու որ ուզում ես մեր հայ ազգին դարձի բերես, Աստված քո բարի գործերը տեսնումա!!!

  • @telmikpanosyan5163
    @telmikpanosyan5163 2 месяца назад

    Արմեն ջան ոչմեկըչ չի հավատում երկնային արքայությյանը 🙏

  • @user-ve9gk8nw4w
    @user-ve9gk8nw4w 2 месяца назад

    Слава Богу за всё!

  • @user-vo1mh6nj2x
    @user-vo1mh6nj2x 2 месяца назад

    Аствац огнакан у пайапан цез , мез , болорис 🙏🙏🙏 Амен

  • @ahareyan
    @ahareyan  2 месяца назад +1

    Եթե դուք դեռ չէք կարդացել Ժողովողի գիրքը Հին Կտակարանից ապա առաջարկում եմ կարդալ։ Բայց կարդացեք միայն այն դեպքում, եթե արդեն կարդացել էք Առակաց գիրքը (էլի Աստվածաշնչի Հին Կտակարանից): Որովհետև երկու գրքերն էլ իմաստուն խրատներ են տալիս այս կյանքի մասին, բայց Ժողովողը, ի տարբերություն Առակների, մեզ տալիս է ոչ ավանդական իմաստություն։ Նա իրեն հարց է տալիս կյանքի ունայն բաների մասին և ստիպում է որ ընթերցողը նույնպես իրեն նույն հարցերը տա ինչպես ապրել այս կյանքը, երբ այն անհաստատ է ու մշտապես մահվան սպառնալիքի տակ։ Վերջաբանում ասում է "հիշիր քո Արարչին․․․", քո մարմինը մի օր "հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին Նրա մոտ գնա։" "Վախեցիր Աստծուց և պահիր նրա պատվրանները ․․․ որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։" - Խնդրում եմ, եթե այս խոսքերը ձեզ մտածելու տեղիք են տալիս, դուք էլ կիսեք ու գրեք ձեր էջերին, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, ու և ձեր երեխաները, և ծնողները, և քույրերն ու եղբայրներն այս կյանքն ապրեն Տիրոջ սուրբ երկյուղն ունենալով։ "Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։"

  • @marinemarine7942
    @marinemarine7942 2 месяца назад +2

    Խնդրում եմ խոսեք մեր հայկական հարսանիքների, հարսի հագուստի մասին։ Ոչ մի երկրում երևի այդպես չեն հագնվում։ Մեր նորահարսները այնքան բաց են հագնվում , որ շատ զըզվելի է։

  • @user-pr2us5dw1m
    @user-pr2us5dw1m 2 месяца назад

    Barev dzez Armen djan..es achqovs ingav vonc en azerner qandum mer ekexeciner ARTSAKHUm.Armen djan xndrum em ayid harcov mi mixitaranq em xndrum.sirts mxktum e.😪😔

  • @Gayane-yb7sf
    @Gayane-yb7sf 2 месяца назад +2

    🙏🙏🙏🙏❤️❤️❤️🇦🇲🇦🇲🇦🇲

  • @-dedmoroz
    @-dedmoroz 2 месяца назад

    🙏

  • @arusikgrigoryan3996
    @arusikgrigoryan3996 2 месяца назад +1

    Barev zez, nereceq uzumem zez het xosem , ognutyan karıq unem zer xorhrdi . Ete kareliya kontaktayin tvyal kam inchpes kapnvel zez het. Shnorhakal em . Astvac orhni zez🙏

    • @ahareyan
      @ahareyan  2 месяца назад +1

      Բարև ձեզ, ինձ կարող էք գրել այս էջում facebook.com/armen.hareyan

  • @ahareyan
    @ahareyan  2 месяца назад +1

    Ամեն ինչի համար ժամանակ կա: Եթե դու այդ ժամանակը չես օգտագործում քեզանից այն վերցվում է: Ապաշխարության համար էլ ժամանակ կա: Եթե դու չանես՝ «կկորչես» (Ղկ. 13:5), ու այն քեզանից կվերցվի: «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տա. ապա թէ ոչ՝ մի տարուց հետո ԿԿՏՐԵՍ այդ»։ (Ղկ. 13:6-9): - Ոչ մեկը չգիտի իր «մի տարին» երբ է լրանում: Ոմանց համար դա այսօր է լինելու: Սիրելի եղբայրներ ու քույրեր, խնդրում եմ դարձեք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, վկայեք ու խոստովանեք Նրան, հնազանդվեք Իր պատվիրաններին, և ապաշխարեք:

  • @user-yo1bd7fs2g
    @user-yo1bd7fs2g 2 месяца назад

    Амен

  • @aniaramyan4136
    @aniaramyan4136 2 месяца назад

    Դուք թուրքի դեմ զենքով կկռվե՞ք: