Ինքնություն և արժեքներ - Տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների դերը իմաստի ճգնաժամի մեջ
HTML-код
- Опубликовано: 10 фев 2025
- Սոցիալական մեդիան դարձել է մարդու մեկուսացման և ատոմացված հասարակություն ձևավորելու գործիք: Սոցիալական մեդիան նախագծված է այնպես, որ կախվածություն առաջացնի։ Ցրվածությունն ու անուշադրությունը դարձել են մեծագույն մարտահրավեր կրթության համար:
Սեփական նպատակների հստակեցումը, գիտակցված սահմանափակումները, բարոյական մաքրությունը, սոցիալական առողջ շփումները և հոգևոր կյանքը հիմքն են մարդու լավակեցության և կենսագործունեության, այդ թվում` տեխնոլոգիաների նպատակային, արդյունավետ և հավասարակշռված գործածության:
Խոսնակներ՝ Արամ Մեհրաբյան, Նարեկ Մարգարյան
Վարող՝ Տ․ Մեսրոպ քահանա Արամյան
#Ինքնություն #արժեքներ #վեմ
«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:
Շնորհակալություն անչափ կարևոր և հետաքրքիր քննարկման համար։ Հրաշալի նախաձեռմություն է, միշտ հետևում եմ, գրեթե բաց չեմ թողնում որևէ քննարկում։ Խնդրում եմ հաճախ կազմակերպեք նման քննարկումներ։
❤
❤❤❤
Այո։Միակ հարցը որը մարդ պետք է տա "Ով՞ եմ ես" հարցն է։Եվ դրա ճանապարհը ներս նայելն է։Բայց մարդիկ,հատկապես հոգեվորական կոչվածները, ամեն ինչ անում են որ դա գեղեցիկ խոսք մնա։