Ara Kojoyan- International Worship Centre-Dern e im Hoviv@
HTML-код
- Опубликовано: 10 фев 2025
- 2019
Տերն է իմ Հովիվը կարիք չեմ ունենա,
Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ,
Եվ տանում հանդարտ ջրերի մոտ, անձիս հանգիստ տալիս,
Իր անվան համար, առաջնորդում արդարության ուղիներում:
ԿՐԳ.
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ չարից չեմ վախենա,
Որովհետև Դու ինձ հետ ես, ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը մխիթարում են ինձ:
Դու սեղան ես պատրաստում թշնամիներիս դիմաց,
Գլուխս յուղով ես օծում, ով Իմ Աստված,
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է:
Տերն է իմ Հովիվը կարիք չեմ ունենա,
Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ,
Եվ տանում հանդարտ ջրերի մոտ, անձիս հանգիստ տալիս,
Իր անվան համար, առաջնորդում արդարության ուղիներում:
ԿՐԳ. - 2 անգամ
Հիրավի, բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու,
Կյանքի բոլոր օրերում,
Ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու:
Տերն է իմ Հովիվը, կարիք չեմ ունենա: