Քայլում էի տխուր

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 дек 2024
  • Երաժշտություն ` Մարիամ Հարությունյան
    Խոսք ` Օֆիկ Մարտիրոսյան ‪@ofikmartirosyan3692‬
    Քայլում էի տխուր անապատի մեջ,
    Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ,
    Ձեռքերս պարզած, անուժ ու լացով,
    Խնդրեցի․ - « Աստված, կյանք տուր Քո ջրով»։
    Կրկներգ․
    Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
    Կյանք ստացած՝ աչքերս բացի,
    Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեպքին,
    Կորած գառն էր տանում Իր ուսին։
    Հիսուսն էր գնում, ես էլ ետևից,
    Նա ինձ փրկել էր չոր անապատից,
    Գնում էի Նրա լույս ճանապարհով,
    Ու ինձ զգում էի հարուստ, ապահով։
    Կրկներգ․
    Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
    Կյանք ստացած՝ աչքերս բացի,
    Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեպքին,
    Կորած գառն էր տանում Իր ուսին։
    Ձեռքիցս բռնած՝ անապատն անցանք,
    Ներեց Հիսուսս չարություն, հանցանք։
    Արցունքն աչքերիս, ոտքերին փարված,
    Գոչեցի լացով՝ Հիսուս, Իմ Աստված։
    Կրկներգ․
    Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
    Կյանք ստացած՝ աչքերս բացի,
    Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեպքին,
    Կորած գառն էր տանում Իր ուսին։
    Ու խոսեց Տերս՝ «Ես եմ լույս-կյանքը,
    Ճշմարտությունը ու ճանապարհը,
    Խաղաղություն Ես գառներիս կտամ,
    Շատ շուտով նրանց ետևից կգամ»։
    Կրկներգ․
    Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
    Կյանք ստացած՝ աչքերս բացի,
    Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեպքին,
    Կորած գառն էր տանում Իր ուսին։

Комментарии • 31