Ո՞վքեր կարող են լինել ժառանգներ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 сен 2024

Комментарии • 44

  • @user-nd2no3nm7d
    @user-nd2no3nm7d 27 дней назад +3

    Բարև Ձեզ։ Ես ԼՂ-ից եմ։ Իմ հարազատ եզբայրը զինծառայող էր, զոհվել է 2023թ. սեպտեմբորի 19-ից 20-ը մարտակաան գործողուէյունների ժամանակ։ Ունի կին, որը հետը չի ապրել, երեխաներ չեն ունեցել, գրանցված են ՔԿԱԳ-ով։ Նրա զոհվոլուն հետ կապված ու մինչև այսօր չի առնչվել։ Բոլոր ծախսերը և այլ հարցերը կատարել (կատարում 2:20 եմ) ես։ Զոհված զինծառայողներին տրվող պետական աջակցությունից ոչ- ոք չի օգտվել։
    Հարց` Կարող եմ արդյոք ես օգտվել աջակցությքւնից և ինչ կարգով։ Շնորհակալություն։

    • @Gritarres
      @Gritarres  26 дней назад

      Բարև Ձեզ հարգելի օգտատեր, շնորհակալ ենք հարցի համար։
      Եթե կարճ պատասխանենք Ձեր հարցին, ապա Այո կարող եք դիմել։
      Այս պահի դրությամբ Հայսանի Հնարպետությունում գործում է աջակցությունների 2 ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում, հետևյալ հղմամբ՝ irazekum.am/event/view/139։
      Ձեր նկարագրած իրավիճակին համապատապատասխանում է , եթե բոլոր շահառուները բացակայում են և տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու
      Դիմելու համար անհրաժեշտ է զոհված (մահացած) զինծա­ռայողների ընտանիքների շահառու համարվող անդամների (կամ սահման­ված կարգով լիազորված անձի) դիմումը և անհրաժեշտ փաս­տաթղթերը անձամբ ներկայացնել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն կամ ուղարկեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբա­ժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավար­ման մարմինների միջոցով:
      Անհրաժեշ փաստաթղթերն են ՝
      1. Զինծառայողի ահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ,
      2. զինծառայողի ծննդյան վկայականը,
      3. զինծառայողի ամուսնության վկայականը,
      4. զինծառայողի ծնողների ամուսնության վկայականը,
      5. զինծառայողի երեխաների ծննդյան վկայականները,
      6. զինծառայողի ծնողների, կնոջ (ամուսնու), չափահաս զավակների անձնագրերը (կամ նույնականացման քար­տերը), հանրային ծառայությունների համարանիշները (սոց.քարտ),
      7. զինծառայողի ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականները,
      8. զինծառայողի անձնագրային բաժնից` բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պե­տական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից (ընտանիքի բոլոր ան­դամների վերա­բերյալ` զոհվածի ծնողներ, կին (ամուսին), զավակներ),
      9. զինծառայողի հուղարկավորման վայրից տեղեկանք,
      10. զինծառայողի այլ փաստաթղթեր (ամուսնալուծության վկայական, հայրության ճանաչման վկայական և այլն):

      Եթե հավելյալ հարցեր առաջանան սիրով կպատասխանենք։

    • @user-nd2no3nm7d
      @user-nd2no3nm7d 26 дней назад

      Շնորհակալություն պատասխանելու համար։ Այդ առումով ՀՀ-245-Ն Օրենքով և կատարված լրացումներով շահառու է հանդիսանում կինը , քանի որ գրանցված են ՔԿԱԳ-ով։ Դիմել եմ նաև ՄԻՊ գրասենյակ, ինչպես նաև ՀՀ ՊՆ ԶՍՊՆ, ճշտւմներ է կատարվոլ Հիմնադրամում, խոսել ոմ նաև փաստաբանների հետ։ Ու ամենուր նշվում է գործող այդ Օրենքը։
      Հարց` Խնդրում եմ պատասխանել կա արդյոք տվյալ հարցը օրենքով սահմանված կարգով լուծելու տարբերակ կամ նկարագրված առանձնահատկություններից ելնելով լուծման այլ կարգ։ Շնորհակալություն։

    • @Gritarres
      @Gritarres  23 дня назад

      Հարգելի@@user-nd2no3nm7d օգտատեր,
      Ինչպես նշել ենք ներկայումս գործում են պետական աջակցության 2 ծրագրեր՝ զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման և դրամական աջակցության ծրագրեր։ Ինչ վերաբերում է դրամական աջակցության ծրագրերին, ապա դրանց շահառու կարող են հանդիսանալ միայն զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը և զավակները:
      Վերոշարադրյալ պատասխանը վերաբերում էր զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման ծրագրին, որը միակն է, որ ճանաչում է զոհված զինծառայողի քույրերին ու եղբայրներին որպես ծրագրի շահառուներ, սակայն որոշ պայմաններով։
      Մասնավորապես զոհված զինծառայողի քույրերն ու եղբայրները կարող են հանդիսանալ ծրագրի շահառու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
      1. Բացակայում են այլ շահառուները (ինչը արդեն նշվել էր)։
      2. Տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել։
      Ձեր պարագայում բացակայում է 1-ին պայմանի առկայությունը, քանի որ Ձեր եղբայրը փաստացի գտնվել է օրինական ամուսնության մեջ, ինչի պարագայում այլևս էական չէ 2-րդ պայմանի առկայության հանգամանքը։
      Սակայն անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ առկա կլինի Ձեր շահառու հանդիսանալու մեկ այլ հնարավորություն, եթե Ձեր ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում և Դուք՝
      1. դուք անչափահաս եք, կամ
      2. մինչև 23 տարեկան ուսանող եք, կամ
      3. ունեք հաշմանդամություն և հաշմանդամություն ունեցող անձ եք ճանաչվել մինչև 18 տարեկան լրանալը:
      Վերոնշյալ բոլոր պայմանների բացակայության դեպքում առկա չէ օրենսդրական այնպիսի կարգավորում, որը Ձեզ հնարավորություն կընձեռնի օգտվելու պետական աջակցության ծրագրերից։

    • @user-nd2no3nm7d
      @user-nd2no3nm7d 23 дня назад +1

      @@Gritarres Ես շատ շնորհակալ եմ իմ հարցերին հիմնավոր պատասխանների համար։ Իմ պարագայում հարցի բարոյալան կողմի չի կարող իրավական ուժ ունենալ։ Այս իրավիճակին ծանոթ կառույցներում սատարում են ինձ, տարբեր առաջարկներ անում, սակայն հարցի լուծումը մնում է բաց։ Հանրային հարթակում չեմ ուզում ներկայացնել այն, ինչով անցա ես ու շնորհիվ իմ քայլերի հնարավոր եղավ ԴՆԹ թեսթով գտնել ու զինվորական հարգանքներով հուղարկավորեր։ Այդ մասին իմանում էին իր կնոջ ընտանիքը, սակայմ ոչ-ոք ներկա չգտնվեց։ Հենց սա է ինձ համար բարդ կծիկը։ Շնորհակալություն...

    • @tatevikgalstyan6470
      @tatevikgalstyan6470 8 дней назад +1

      Բարև ձեզ մի հարց եթե կարելի է զոհվածն ունի կին,երեխա և մի ծնող,ծնողի մահվանից հետո իրա բաժնեմասն ով է ստանում՞զովածի կին երեխան թե ,որ զովածի հայրն որ գտնվում է աղջկա խնամակալության տակ իքն(այսինքն զովածի քույրն)

  • @pafikhayrapetyan9061
    @pafikhayrapetyan9061 17 часов назад

    Բարեվ Ձեզ,Հարց եթե ժառանգատուն կտակ չի թողել,բայց ժառանգատումի մեծ տղեն մահացել է բայց ունի եվս մեկ տղա ու երեք աղջիկ,այսինքս դեռ երեխաներին չի հասնում,այսինքս մահացած տղայի երեխաներին,քանի վոր ժառանգատում մյուս ժառանգները վողջ էն,նարնց է հասնում,քանի վոր մահացած ժառանգը իր երեխաների հետ ընթանրապես կապ չի ունեցել

  • @gevorgdavidgregorys5212
    @gevorgdavidgregorys5212 25 дней назад +2

    Բարև Ձեզ ,մայրիկս մահացել է 6 ամիս առաջ։Ունեմ 2 եղբայր ։Բայց մայրիկիս անունով մեքենա կա և ոսկի գրավ դրած։Ինչպես անենք ժառանգության հարցով։

    • @Gritarres
      @Gritarres  24 дня назад

      Բարև Ձեզ հարգելի օգտատեր, շնորհակալ ենք հարցի համար։

      Այն դեպքում, երբ բաց եք թողել ժառանգատուի մահից հետո 6 ամսիների ընթացքում ժառանգություն ընդունելու համար նոտարին դիմում տալու Ձեր իրավունքը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
      1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
      2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
      3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները։
      Ստեղծված իրավիճակում Դուք կարող եք դիմել նոտարին կամ դատարան, որպեսզի վերջիններս հաստատեն Ձեր ժառանգության ընդունման փաստը՝ փաստացի ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը տիրապետելու և կառավարելու միջոցով։
      Ինչպես նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:🙂

  • @GretaMehrbyan
    @GretaMehrbyan Месяц назад +2

    Բարև ձեզ ամուսինս մահացել է վեց ամիսների ընթացքում չենք դիմել նրա մասնաբաժնի ժառանգություն ստանալու համար հիմա կարող եմ դիմել? միայն ես թե աղջիկս էլ դիմի? չափահաս է ։շնորհակալություն

    • @Gritarres
      @Gritarres  29 дней назад +1

      Բարև Ձեզ հարգելի օգտատեր, շնորհակալ ենք հարցի համար։
      Այն դեպքում, երբ բաց եք թողել ժառանգատուի մահից հետո 6 ամսիների ընթացքում ժառանգություն ընդունելու համար նոտարին դիմում տալու Ձեր իրավունքը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
      1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
      2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
      3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները։
      Ստեղծված իրավիճակում Դուք կարող եք դիմել նոտարին կամ դատարան, որպեսզի վերջիններս հաստատեն Ձեր ժառանգության ընդունման փաստը՝ փաստացի ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը տիրապետելու և կառավարելու միջոցով։
      Ինչպես նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները, հետևաբար և՛ Դուք և՛ Ձեր դուստրը կարող եք դիմել նոտարին կամ դատարան, կախված այն հարցից թե ով է փաստացի տիրապետել գույքը Ձեր ամուսնու մահից հետո։

  • @nairakalantaryan7152
    @nairakalantaryan7152 14 дней назад

    Բարև ձեզ հարգելի Արմինե
    . Ես ուզում եմ իմանալ մինչև 6 ամիս և 6 ամիս հետո տարբերությունը։
    . Եթե հայրը մահացած է և խնամքին եղել են 2 անչափահաս տղաներ, կարելի է նոտարի տեղեկանքի մեջ նշել, որ հորից հետո տիրապետել է միայն կինը և գույքը ժառանգի կինը, քանի որ ողջ է։ Եվ կնոջ ժառանգելուց հետո հիմա ինչ պիտի արվի ավելի հեշտ տարբերակով որ կինը ամբողջ ժառանգած գույքը փոխանցի արդեն չափահաս տղաներից մեկին։
    Կանխավ շնորհակալություն

    • @Gritarres
      @Gritarres  12 дней назад

      Հարգելի օգտատեր, @
      1․ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը:
      Միևնույն ժամանակ նշենք, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
      2․Երբ խոսքը գնում է ըստ օրենքի ժառանգմանը և չկա համապատասխան կտակ, ապա՝ որպես առաջին հերթի ժառանգներ ժառանգատուի երեխաներն, ամուսինն ու ծնողները, համարվելով նույն հերթի ժառանգներ, ժառանգությունը ստանում են միայն հավասար բաժիններով։ Միևնույն ժամանակ նշենք, որ ժառանգության բացման ժամանակ ժառանգատուի անչափահաս երեխաներն ունեն պարտադիր բաժնի իրավունք, որը ոչ մի դեպքում չի կարող փոփոխվել նոտարի տեղեկանքով։ Ինչ վերաբերում է ժառանգության զանգվածը հետագայում ամբողջությամբ մեկ ժառանգին փոխանցելուն, ապա նշենք, որ անգամ կտակի առկայության դեպքում՝ անկախ դրա բովանդակությունից, յուրաքանչյուր ժառանգ, ով օրինական ուժի մեջ մտած դատավճռով և (կամ) վճռով չի ճանաչվել անարժան ժառանգ, ունի պարտադիր բաժնի իրավունք, այսինքն՝ իրավունք ունի ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
      Եթե ունեք լրացուցիչ հարցեր կարող եք զանգահարել և սիրով կպատասխանենք Ձեզ։

  • @karaklara8088
    @karaklara8088 29 дней назад +2

    ամւսնւս մահից հետո դիմել եմ նոտարին բնակարանը իմ անւնով լինելւ համար ,, ւնեմ 2 մեծահասակ որդի , հիմա նոտարն ասւմ է պետք է հրաժարական գրեն տղաներս , ինչի , հրաժարական գրելւց հետո իրենք բնակարանի նկատմամբ իրավւնքներ կւնենան թե ոչ և ինչից պիտի հրաժարվեն , շնորհակալւթյւն

    • @Gritarres
      @Gritarres  29 дней назад +1

      Բարև Ձեզ, շնորհակալություն հարցի համար։ 🙂
      Դուք և Ձեր որդիները համարվում եք ժառանագտուի համար առաջին կարգի ժառանգներ և կտակի բացակայության դեպքում ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը պետք է Այն դեպքում, երբ դուք որոշել եք, որ ամբողջ գույքը պետք է փոխանցվի Ձեզ, այսինքն՝ ամբողջ անշարժ գույքի նկատմամբ պետք է գրանցվի Ձեր սեփականության իրավունքը՝ Ձեր որդիները ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածով նախատեսված կարգով Այսինքն՝ Ձեր հարցի պատասխանն է և
      Հ․Գ․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածը
      "1. Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
      2. Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`
      1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
      2) ժառանգության պարտադիր բաժնից.
      3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:"

  • @shushantadevosyan9398
    @shushantadevosyan9398 Месяц назад +1

    Բարև ձեզ իմ մորս մահից հետո միակ ժառանգը ես եմ,սակայն տան վկայական չունեմ 'ինչպես անեմ

    • @Gritarres
      @Gritarres  Месяц назад

      Դուք արդեն բաց ե՞ք թողնվել Ձեր մոր մահից հետո ժառանգություն ընդունելու համար նախատեսված 6 ամսյա ժամկետը։ Ե՞րբ է մահացել Ձեր մայրը։

  • @user-tf5dj9es9p
    @user-tf5dj9es9p 13 дней назад +1

    Барев дзез касек инчэ ншанакум тнаин каланк хапанман миджоц

    • @Gritarres
      @Gritarres  12 дней назад

      Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

    • @user-tf5dj9es9p
      @user-tf5dj9es9p 12 дней назад +1

      Айсинкн мехаворутюнен тесел вонц hаскаца аё.Патасханелу hамар анчап шнорhакалем.

  • @ruzanzohrabyan5854
    @ruzanzohrabyan5854 Месяц назад +1

    Գրանցված մարդ չկա բացի իրենից 30տարվա գույք է միասին էն սըեղծել

    • @Gritarres
      @Gritarres  Месяц назад +1

      Բարև Ձեզ։ Շնորհակալություն հարցի համար, բայց կարող ե՞ք ավելի մանրամասնել Ձեր հարցը։ Կամ կարող զանգահարել մեզ, սիրով կտրամադրենք անվճար իրավախորհրդատվություն։

    • @HermineAntaranyan-q4n
      @HermineAntaranyan-q4n Месяц назад

      Խնդրում եմ հեռախոսահամար գրեք​@@Gritarres

    • @Gritarres
      @Gritarres  Месяц назад

      @@HermineAntaranyan-q4n 098476003 Արամ Գրիգորյան

  • @Նատալի2079
    @Նատալի2079 8 дней назад

    Բարև Ձեզ խնդրում եմ պատասխանեք հսրցիս։Նախապես շնորհակալություն։Հայրս մահացել է շատ վաղուց ունեմ 2 եղբայր բայց ոչ հարազատ նրանք կրում են հայրիկիս ազգանունը ,բայց ես ոչ ՝ես նրանցից փոքր եմ։Ապրում եմ հայրիկիս պատկանող բնակարանում բայց չունեմ սեփականության փաստաթուղթ 10 տարուց ավել է ապրում եմ այստեղ։Նա ընդամենը ասել է տղաներին որ տունը իմն է։Կարո՞ղ եմ արդյոք հանդիսանալ ժառանգ և վերցնել սեփ. գրքույկ,թե՞ հարկավոր է եղբայրներիս թույլտվությունը ինչու չէ նաև կտակը կամ նվիրատվությունը։
    Շնորհակալ եմ։

    • @Gritarres
      @Gritarres  3 дня назад

      Բարև Ձեզ հարգելի օգտատեր,
      ՀՀ ընտանեկան օրենսգրքի 45-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով, իսկ եթե դրանք տարբեր են՝ ապա ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը, հետևաբար՝ ժառանգության հարցում միայն ազգանունով առաջնորդվելը բավարար չէ։
      Որպեսզի կարողանանք Ձեզ ավելի համապարփակ իրավաբանական խորհրդատվություն մատուցենք անհրաժեշտ է հետևյալ տեղեկատվությունը։
      1․ Ձեր ծննդականում նշված է՞ հանգուցյալը, որպես հայր։ Խնդրում եմ հաշվի առնել այն, որ անհրաժեշտ է որպեսզի Ձեր հոր տվյալները համապատսխանեն վերջինիս մահվան վկայականում առկա տվյալներին (անուն, ազգանուն և հայրանուն)
      2․ Ե՞րբ է մահացել Ձեր հայրը,
      3․ Բացվել է՞ արդյոք ժառանգություն։
      4․ Ու՞մ է սեփականության իրավունքով դեռևս պատկանում բնակարանը։
      Ստանալով նշված հարցերի պատասխանները կկարողանանք տրամադրել ավելի հստակ այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել ժառանգություն ստանալու համար։

    • @Նատալի2079
      @Նատալի2079 2 дня назад +1

      @@Gritarres Այո իմ հայրիկի անունով է գրված իմ հայրանունը։Բնակարաննել նրա անունով է ես կոմունալները վճարում եմ իր անունով։ինչքանով տեղյակ եմ ժառանգություն չկա և չի էլ բացվել

    • @Նատալի2079
      @Նատալի2079 2 дня назад +1

      Հայրս 25 տարի է գրեթե որ մահացել է

    • @Gritarres
      @Gritarres  2 дня назад

      Հարգելի @@Նատալի2079
      Այն դեպքում, երբ բաց եք թողել ժառանգատուի մահից հետո 6 ամսիների ընթացքում ժառանգություն ընդունելու համար նոտարին դիմում տալու Ձեր իրավունքը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
      1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
      2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
      3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները։
      Ստեղծված իրավիճակում Դուք կարող եք դիմել նոտարին կամ դատարան, որպեսզի վերջիններս հաստատեն Ձեր ժառանգության ընդունման փաստը՝ փաստացի ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը տիրապետելու և կառավարելու միջոցով։
      Ինչպես նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները, հետևաբար և՛ Դուք և՛ Ձեր դուստրը կարող եք դիմել նոտարին կամ դատարան, կախված այն հարցից թե ով է փաստացի տիրապետել գույքը Ձեր ամուսնու մահից հետո։

    • @Gritarres
      @Gritarres  2 дня назад

      Այն դեպքում, երբ բաց եք թողել ժառանգատուի մահից հետո 6 ամսիների ընթացքում ժառանգություն ընդունելու համար նոտարին դիմում տալու Ձեր իրավունքը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
      1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
      2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
      3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները։
      Ստեղծված իրավիճակում Դուք կարող եք դիմել նոտարին կամ դատարան, որպեսզի վերջիններս հաստատեն Ձեր ժառանգության ընդունման փաստը՝ փաստացի ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը տիրապետելու և կառավարելու միջոցով։
      Ինչպես նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները, հետևաբար և՛ Դուք և՛ Ձեր դուստրը կարող եք դիմել նոտարին կամ դատարան, կախված այն հարցից թե ով է փաստացի տիրապետել գույքը Ձեր ամուսնու մահից հետո։

  • @karinegasparyan7261
    @karinegasparyan7261 29 дней назад +2

    Հայրական տունը ՉԻ ' ԿԱՐԵԼԻ փոշիացնել , հասնում է նրան ով տուն չունի ժառանգներից , իսկ մնացածը Ս ...

  • @AnaitKocharyan-hj2ht
    @AnaitKocharyan-hj2ht День назад

    Barev.dez.mayrs.2001t.mahacel.e.uni.600q/m.hox.miak.jarangn.es.em.inchpes.karox.em.ayd.hoxn.jarangel..