ԿԱԹ-ԿԱԹ, ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ ԱՆՁՐԵՎԻ ՄԱՍԻՆ, ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԵՐԳԵՐ, ԽՈՍՔ՝ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ, ԵՐԺ՝ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՐԻՄՅԱՆ,
HTML-код
- Опубликовано: 5 фев 2025
- ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ
Խոսքերը՝ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ
Երաժշտությունը և կատարումը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՐԻՄՅԱՆԻ
Տեսաերիզը՝ ՀԵՔԻԱԹ TV
ԿԱԹ-ԿԱԹ
Անձրևը գալիս է՝ կաթ-կաթ,
Ունքերս կիտել եմ սաթ-սաթ,
Ամպերը գորշ են՝ մութ-մութ
Ծածկել են երկինքը մեր լուրթ։
Գոռում են՝ ճայթում է կայծակ,
Վառում երկնքում մեծ կրակ,
Անձրևը դառնում է վարար,
Դույլ-դույլ ջրում է արար։
Կրկներգ։
Բայց ես արևին կկանչեմ,
Թևերս երկինք կպարզեմ,
Ու՞ր ես… խոսքով ե՞ս ընկել,
Ամպերը երկինքն են խառնել։
Բայց ես արևին կկանչեմ,
Թևերս երկինք կպարզեմ,
Արի՛, հաշտեցրու ամպերին,
Որ դուրս գանք փողոց մենք կրկին։
Ամպերը անհաշտ ու մութ-մութ,
Ջարդել են իրար քիթ-մռութ,
Հիմա լալիս են անվերջ,
Մայր հողը թողել ջրի մեջ։
Արի՛, հաշտեցրու դու նրանց,
Կապի ծիածան մեծ, անանց,
Տաքուկ շողերով չորացրու,
Երկինքը կապույտ փայլեցրու։
Կրկներգ։
Բայց ես արևին կկանչեմ,
Թևերս երկինք կպարզեմ,
Ու՞ր ես… խոսքով ե՞ս ընկել,
Ամպերը երկինքն են խառնել։
Բայց ես արևին կկանչեմ,
Թևերս երկինք կպարզեմ,
Արի՛, հաշտեցրու ամպերին,
Որ դուրս գանք փողոց մենք կրկին։