ՏԵՐ ՄԱՐԿՈՍԸ ԶԱՅՐԱՑԱՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ: ԳԱԼԻԼԵԱՅԻ ԾՈՎԻ ՀՐԱՇՔԸ:
HTML-код
- Опубликовано: 12 янв 2025
- Խոսնակ` Տեր Մարկոս քահանա Մանգասարյան
Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք
Ավետարան ըստ Մատթեոսի 14.22-27
22 Եվ նա իսկույն իր աշակերտներին ստիպեց նավակ մտնել և առաջանալ դեպի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդի բազմությանն արձակի:
23 Եվ երբ ժողովրդի բազմությանն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար: Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր, մենակ:
24 Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր:
25 Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրայով:
26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին՝ «Ինչ-որ ուրվական է», ու սարսափից աղաղակեցին:
27 Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»:
Այսօրվա մարտահրավերները ընտանիքը քայքայող բարոյական, ֆիզիկական մոլություններն են:
Չի լինի ամուր ընտանիք, չի լինի ոչ մի բան:
Մինչև այսօր հայը գոյություն է ունեցել ընտանիքի և եկեղեցու շնորհիվ:
Պետությունը չի անում ոչ մի քայլ հոգևոր և ազգային արժեքների մասով:
Կա զրո ազգային և հոգևոր գիտակցություն:
Նյութական ապահովվածությունն ինձ պետք չէ, եթե ես լինելու եմ անդեմ, անսեռ, անգույն կամ խիստ գույնավոր:
Նրանք ովքեր կառչած կլինեն ավետարանին ու հայ եկեղեցու վարդապետությանը նրանք և իրենց երեխաները կփրկվեն ու չեն դառնա լղոզված կերպարներ:
Ինչպես կարելի է դպրոցից հանել եկեղեցու պատմության, ռազմագիտության, հայրենագիտության և նման առարկաները, փոխարենը բոլոր տեղերում կմցնեն գենդեր, մարդու կեղծ իրավունք և սեռական կրթություն:
Ժամանակից առաջ և միտումնավոր պետք չէ բզբզել մի բան, որ պետք չէ դա սեռական կրթությունն ու դաստեարակությունն է:
Մենք խոտ չենք ուտում ու բարեկեցիկ կյանքի խոստումով պետք չէ խաբել:
Անգամ ամերիկայում ուզում են ազգի գաղափար ներդնել, իսկ մեզ մոտ հակառակը:
#ՏերՄարկոս, #հոգևորզրույց, #քարոզ, #Իսահակյանգրադարան, #պետություն