Մեր գյուղը, մեր բնությունը (ԷՄՀ) / Our Village, Our Nature (ECF)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 апр 2023
  • Տավուշի մարզի Գոշ և Սևքար բնակավայրերի երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «մեր գյուղը, մեր բնությունը» խորագրով մրցույթին, որտեղ իրենց մտքերը ներկայացրեցին նկարների և շարադրությունների միջոցով: Լավագույն աշխատանքները արժանացան դրամական պարգևների:
    Այս մրցույթները անց են կացվում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) շրջանակներում, որը նախատեսում է ուղղակի ֆինանսական միջոցների տրամադրում՝ խթանելու տեղի բնակչությանը, որպեսզի իրենց համայնքի զարգացման համար առաջարկեն գաղափարներ և ցուցաբերեն նախաձեռնություն:
    2022թ. փետրվարին մեկնարկեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող Էկոմիջանքցների ծրագրի (ԷՄՀ) երկրորդ փուլը: Այս փուլում Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում լրացուցիչ 17 բնակավայրեր կներգրավվեն երկարաժամկետ բնապահպանական միջոցառումներում, դառնալով WWF-Հայաստանի գործընկեր։

Комментарии •